Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Մի ամբողջ սերունդ են ոչնչացրել, ընտանիքներ են կործանել և ո՞ր մեկն է պատասխան տվել

Պատերազմից հետո  հաճախ են իշխանությունների կողմից  քայլեր ձեռնարկվում այս կամ այն մարդուն պատերազմի  մեղավոր ճանաչելու և պարտության ողջ պատասխանատվությունը  նրա վրա բարդելու  համար։ Այս թեմայով  զրուցել ենք ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։ 

—Պարոն Եղիազարյան, արդյո՞ք ճիշտ եք համարում, որ իշխանությունը պարտության մեջ սեփական մեղավորության համար   ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական   պատասխանատվություն չի կրել։

— Նույն 1992 թվականին  մեզ են դավաճանել, դավաճանել են Շահումյանը, մեզ տարել և թողել են թիրախի տակ, ինչի արդյունքում մեծաթիվ զոհեր ենք տվել։ 1994 թվականին էլ եղել են դավաճանություններ  և կրկին պատասխան չեն տվել, ինչպես պատասխանատվության չեն ենթարկվել 1992 թվականի համար։ Եվ  սրա համար էլ պատասխան չեն տա։  Այդ  դավաճանությունների և դրա համար պատասխանատվության չենթարկվելու համար էլ ծովից-ծով Հայաստանից մնացել է քսանինը հազար  քմ տարածք։ Հաջորդ վարչապետն էլ կգա  կհանձնի  Զանգեզուրը, Երևանը իր շրջապատով և ոչ մեկն էլ պատասխան չի տա։ Ու,  երբ  մենք 1990- ականներին այդ իշխանություններին ասում էինք տականքներ այսպես մի արեք, մենք այսպես տանուլ ենք տալու, մենք երկիր ենք կորցնելու, այսպիսի բաշխում չի լինի, այսպիսի կոչումներ չի կարելի տալ, այսպիսի մարդկանց չի կարելի գեներալ տալ,  այսպիսի տականքներին չի կարելի արհեստական հարստացնել, չի կարելի թալանել երկիրը  և մեզ կանգնեցնել փաստի առաջ,  այսպես եղավ և  սկսեցին հարձակվել իմ տան վրա   և ես բնականաբար պետք է պաշտպանվեի, որովհետև դիմացինները  ավազակների կամակատարներ էին, որոնց դուք ոստիկաններ եք ասում։ Եվ այն ժամանակ էլ ոչ ոք  պատասխան չտվեց, կարծում եմ, որ հիմա էլ  ոչ ոք պատասխան չի տա։ Իրական հայրենասերների առաջ  դռներ փակեցին,  վարկաբեկեցին, իսկ անարժաններին կոչումներ շնորհեցին  և այնպես արեցին, որ մնացին դավաճանները, տականքներն ու սողունները։ Եվ իրենց կառավարած երկիրը ամբողջապես  սա է իր պատկերով։ 

—Եթե մասնավորեցնենք կոնկրետ դեպքով, այն է՝ Դավիթ Գալստյանին «պատրոն Դավիթ» մեղադրանք են առաջադրել, ըստ որի ՊՆ–ին է մատակարարել հրանոթի անորակ արկեր, որոնցով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ։ Եվ չնայած ՊՆ-ի կողմից եղել է մեկնաբանություն, որ զենքերը փորձաքննություն են անցել և ՊՆ-ի կողմից են պատվիրվել, դեռ շարունակվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը։    Արդյոք  նման  անողնաշար գործերով  հնարավոր է պատասխանատուներ գտնել և ողջ պատասխանատվությունը գցել այլ մարդու վրա` խուսափելով սեձական պատասխանատվությունից։ 

— Դավիթ Գալստյանից առաջ էլ ուրիշ մարդիկ են ուրիշ գործարքներ արել` կապված հրանոթների հետ, արկերի հետ և շատ այլ զենքերի հետ  և ասում են, որ այդ զենքերի մեջ էլ եղել են զենքեր, որոնք չեն աշխատել և  նրանցից որ մեկն է պատասխանատվություն կրել։ Այո, Դավիթ Գալստյանին որոշ ժամանակ կպահեն,  կքաշքշեն  մեղավորությունը կբարդեն  և  գումարի դիմաց բաց կթողնեն։  Քանի որ այսօրվա քաղաքական դաշտում անընդհատ նման գործեր են կատարվում։ Մարդ են սպանում, մարդ են ուտում, մի ամբողջ սերունդ են ոչնչացրել, ընտանիքներ կործանել և ո՞ր մեկն է պատասխան տվել։ 

Սոնա Գիշյան