Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին․ համաձայն եմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Ըստ որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, հանձնաժողովի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանը:
Նիկոլ Փաշինյանն այսպիսով հասկացնում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքն անձամբ կհիանա Ալիևի բեղերով և այդ մասին գրառում կանի կամ գուցե ուղիղ եթերով կկիսվի Մեհրիբանի պատերին կամ պատերի տակ։ Սա այն ճանապարհն է, որով պատրաստ է անցնել և անցնում է Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության, իսկ գուցե հանուն նրա, ինչի համար հասել է իշխանության։
Կարելի է վրդովվել, հայհոյել, զայրանալ, բայց առողջ բանականությունը պահանջում է սա ընդունել՝ որպես օբյեկտիվ իրականություն, որում ապրում է և ապրելու է Հայաստանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս ոչ միայն չի ցանկանում հրաժարվել իշխանությունից, այլև պատրաստվում է արտահերթ ընտրությունների միջոցով ամրապնդել այն, որովհետև այդ իշխանությունն անհրաժեշտ է Մեհրիբանի պատին կամ պատի տակ խաղաղության սերենադ ձոնելու համար։ Արտահերթ ընտրություններն իրականում լինելու են հենց այդ մասին՝ պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին մանդատ տալ՝ Ալիևի բեղերով հիանալու համար։ Կա վտանգ, որ հայ հասարակությունը դրան կարող է պատրաստ լինել, քանի որ խաղաղության մասին ունի մոտավորապես նույն պատկերացումները, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կոչնակ խեղկատակը։ Խաղաղությունն իրականում արժեք ու բարիք է, որին պետք է ձգտի ցանկացած առողջ հասարակություն։
Բայց սկզբունքային տարբերություն կա արժանապատիվ խաղաղության ու ստորաքարշության միջև։ Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը տանում է ստորաքարշության, որը ոչ միայն արժանապատիվ խաղաղություն չէ, այլ խաղաղություն չէ ընդհանրապես։
Ստորաքարշությունը, սակայն, վճարովի զբաղմունք է, իսկ եթե այն հասցվում է պետական մակարդակի, վարձքը կարող է անպատկերացնելի լինել փողի աստվածության բոլոր հետևորդների համար։ Խեղկատակությունը Հայաստանում վերածվել է կյանքի, կյանքը՝ խեղկատակության։ Վարձատրվող խեղկատակության։
168.am