Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարում եռակողմ հայտարարության կետերը

Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելին 

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

 

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) արձանագրում  է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ եւ հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաեւ խիստ բացասական նախադեպ եւ անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են միջազգային իրավական եւ մարդասիրական նորմերի բազմաթի խախտումներ, մասնավորապես՝

  • Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Սիրիայից հակամարտության գոտի են տեղափոխվել եւ ռազմական գործողություններում են ներգրավվել Սիրիայում, Լիբիայում եւ այլ երկրներում գործող ապօրինի խմբավորումների անդամ հանդիսացող բազմաթիվ վարձկան-ջիհադականներ։
  • Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայ բնակչության տեղահանման նպատակով Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված եւ կանոնավոր կերպով ռմբակոծության են ենթարկվել բազմաթիվ խաղաղ բնակավայրեր։ Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ ազգային պատկանելության սկզբունքով իրենց բնակության տարածքից մարդկանց բռնի տարհանմանն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտում։
  • Ադրբեջանից ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների կողմից ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ ցուցաբերվել է միջազգային բոլոր նորմերը ոտնահարող անմարդկային վերաբերմունք, գերեվարված անձինք ենթարկվել են կտտանքների, գերիներից շատերը սպանվել են, իսկ նրանց մարմինները խոշտանգվել են, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստացի ապացույցներ։
  • Ադրբեջանի կողմից խախտվել են ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված՝ հրադադար հաստատելու վերաբերյալ առաջին երեք պայմանավորվածությունները։ Այս վարքագիծն ակնհայտորեն միտված էր ի ցույց դնելու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը եւ ցայտուն կերպով ապացուցում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում ադրբեջանական կողմը բացառում է որեւէ էական փոխզիջում։

Մենք արձանագրում ենք, որ քանի դեռ դիկտատորական ռեժիմների կողմից պատերազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավումը, արգելված զինատեսակների կիրառումը, խաղաղ բնակչության ահաբեկումը չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, հիբրիդային պատերազմների նմանօրինակ կիրառումներն աշխարհի տարբեր հատվածներում կրկնվելու եւ ծավալվելու են՝ հանգեցնելով նորանոր աղետների։

Հարկ է արձանագրել, որ թեեւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մարդկանց անվտանգության սպառնալիքները եւ հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին՝ պետք է նաեւ փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում։

Այս առնչությամբ ՀԱՊ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է եւ շարունակում է խախտել՝

  • հայտարարության առաջին կետը՝ շարունակելով Լեռնային Ղարաբաղից (Արցախ) նոր տարածքներ գրավել (Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, այլ տարածքներ), ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարվել են շփման գծում գտնվող եւս 64 հայ զինվորականներ․
  • հայտարարության 7-րդ կետը՝ անհրաժեշտ պայմաններ չստեղծելով պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից (Արցախ) տեղահանված շուրջ 40 000 խաղաղ հայ բնակչության վերադարձի համար Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի շրջանների` Ադրբեջանի կողմից գրավված հատվածներ, մինչդեռ իրենց բնակավայրերում մնացած կամ այցելած խաղաղ հայ բնակիչներ սպանվել եւ գերեվարվել են ոչ միայն պատերազմի օրերին, այլեւ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, որի մասին փաստերն արձանագրված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան զեկույցում․
  • հայտարարության 7-րդ կետը՝ պայմաններ չստեղծելով Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին) եւ նախկին ԼՂԻՄ շուրջ այլ շրջաններ հայ բնակչության վերադարձի համար՝ այն մարդկանց, ովքեր բնակվել էին այդ տարածքներում՝ մինչ այդ տեղահանված լինելով Ադրբեջանի այլ շրջաններից, կամ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից․
  • հայտարարության 8-րդ կետը՝ հրաժարվելով վերադարձնել տարբեր գնահատականներով 100-200 հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին, ներառյալ` կանանց, որոնցից շատերը գերեվարվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետեւանքով, ինչպես նաեւ նրանք, ովքեր դեռ մնացել էին Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց բնակավայրերում։

Ռուսաստանը չի իրականացրել․

  • հայտարարության երրորդ կետը՝ չտեղադրելով իր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ ներառյալ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը, որոնք իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել ընդամենը մեկ օրով, հրապարակելով նաեւ համապատասխան քարտեզը, որից հետո, սակայն, ետ են քաշվել, ինչի արդյունքում հրադադարի մասին հայտարարության կնքումից մեկ ամիս անց ադրբեջանական զորքերը գրավել են այդ տարածքները՝ գերեվարելով շփման գծում կանգնած 65 հայ զինվորականների եւ տեղի բնակիչների․
  • հայտարարության 5-րդ կետը՝ հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոնի ստեղծման ընթացքում` դրանում առանց Հայաստանի հետ համաձայնեցման ներգրավելով Թուրքիային․
  • հայտարարության 6-րդ կետը, որի արդյունքում հայտարարության ստորագրումից հետո Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհին, որի վերահսկողությունը անցել է ռուս խաղաղապահներին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվել են խաղաղ հայ բնակիչներ։

Մինչդեռ Հայաստանն ամբողջությամբ կատարել է հայտարարության 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

Վերը նշվածին ավելանում է այն, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռուս խաղաղապահ առաքելությունը չունի միջազգային մանդատ, հայտնի չեն դրա իրավական հիմքերը, հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի (Արցախ)  իշխանությունները հանդիսանալու են Լեռնային Ղարաբաղում (Արցախ) խաղաղապահ ուժերի մասին համաձայնագրի ստորագրող կողմ, ինչպես նաեւ առաքելության լիազորությունները եւ իրավունքները, ինչը խիստ սահմանափակում է այդ առաքելության հնարավորությունները՝ իրականացնելու ստանձնած պարտավորությունները եւ հաշվետվողականությունը՝ տեղի հայ բնակչության անվտանգությունը  եւ տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը ապահովելու գործում։

Բացի դրանից, համարժեք գնահատական չի տրվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման փաստին, թեեւ այդ փաստն ընդունվել է Մինսկի խմբի բոլոր երեք նախագահող երկրների կողմից։

Միաժամանակ, Ադրբեջանը, ռուս զինվորականների հետ համատեղ, սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավային մասում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող սահմանազատման` դեմարկացիայի ու դելիմիտացիայի, տարածքների բռնակցման միակողմանի ապօրինի գործողություններ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտմամբ եւ տեղի բնակչության իրավունքների եւ շահերի կոպիտ ոտնահարմամբ, ինչն առաջացրել է Հայաստանի ներսում ներքին տեղահանված անձանց խնդիր, մարդասիրական նոր ճգնաժամ, հոգեբանական ահաբեկչության մթնոլորտ եւ անվտանգության նոր սպառնալիքներ։ Ադրբեջանական զորքերը տեղակայվել են հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ եւ այն ճանապարհների վրա, որոնցով երթեւեկում է Հայաստանի քաղաքացիական բնակչությունը:

Հավելյալ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել տարածաշրջանում՝ Հայաստանի սահմանների մոտ մեծաքանակ զորքեր կենտրոնացնելով, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելով եւ շարունակելով մեծածավալ ռազմական մատակարարումներն Ադրբեջանին։ Նման գործողությունները նաեւ հղի են ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման հնարավորության խաթարմամբ։

Միաժամանակ, մենք դրական ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 24-րդ կետը եւ Եվրոպական խորհրդարանի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 13-րդ կետը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` կոչ ենք անում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության եւ խաղաղության հաստատման համար, մասնավորապես՝

  • Պատշաճ իրավական գնահատական տալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին՝ հաշվի առնելով ահաբեկիչների ներգրավման, ապօրինի զինատեսակների օգտագործման, ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած ռազմական հանցագործությունների մասին առկա փաստացի ապացույցները․
  • Աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում հումանիտար աղետի պայմաններում ապրող խաղաղ բնակչությանը՝ նպաստելով նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը․
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը ռազմագերիների ապահով վերադարձի կազմակերպմանն աջակցելու ուղղությամբ, ինչը կկանխի նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, մարդկային արժանապատվության նսեմացման եւ որոշ դեպքերում սպանությունների՝ տարածված տեսանյութերում արձանագրված դեպքերի հնարավոր կրկնությունը․
  • Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջնականացման լիարժեք վերադարձ Մինսկի խմբի ձեւաչափ` 2007թ․ Մադրիդում ընդունված, ապա նաեւ Լ՛Աքվիլայում եւ Մուսկոկայում ամրագրված սկզբունքների հիման վրա․
  • Աջակցել տարածաշրջանում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արտոնված մանդատ ունեցող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը թե՛ նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքում եւ թե՛ դրա շուրջ 7 շրջաններում, որոնցում կներառվեն նաեւ Արցախում ներկայումս առանց միջազգային մանդատի տեղակայված ռուս խաղաղապահները: Խաղաղապահ ուժերի երաշխավորմամբ եւ անվտանգության ապահովմամբ իրականացնել հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձ համապատասխանաբար ԼՂԻՄ-ի տարածք եւ դրա շուրջ 7 շրջաններ․
  • Ճանաչել Արցախի միջանկյալ կարգավիճակը, ապաեւ նպաստել հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցությունների վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշման կենսապահպանական (remedial) իրավունքի իրացման ժամկետների շուրջ, որից հետո հնարավոր կդառնա հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցությունը, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ)  միջեւ երկարատեւ խաղաղությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորող պայմանագրի կնքումը․

Շարունակությունը՝ այստեղ