Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

ԵՄ–ի հետ հեռուն չգնաք, թե չէ Բաքվին էլ «Իսկանդեր» կտանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավարտվեց նախագահ Սարգսյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում հանդիպումներ էին եղել ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների հետ: Այցի առանցքում, իհարկե, Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն է, որի շուրջ բանակցություններն ավարտվել են` կողմերը եկել են վերջնական համաձայնության: Ինչպես Բրյուսելում նշել է Ս. Սարգսյանը. «Հայաստան–ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»–ի քաղաքականության կենսունակությանը»:
Իսկապես: 2013 թ. սեպտեմբերի 3–ի որոշումը, երբ Հայաստանը մի գիշերում դարձավ ԵՏՄ անդամ` գրչի թեթև հարվածով ի չիք դարձնելով ԵՄ ասոսացման համաձայնագրի շուրջ տևած երկար ու բովանդակալից բանակցությունների արդյունքները, մեղմ ասած, լավ չընդունվեց Արևմուտքում: Բայց մեր գործընկերները, երևի թե, ըմբռնումով մոտեցան մեր` այն ժամանակվա հարկադրված որոշմանը (դրանից կարելի էր խուսափել, թե ոչ, այլ հարց է):
Ինչևէ, այսօր արդեն Հայաստանը խոսում է այն մասին, որ կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև, մյուս կողմից` ունենալով տնտեսական ու քաղաքական սերտ կապեր Իրանի հետ, դառնալ հարթակ` Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական երկրների համար: Անշուշտ, սրանք իրատեսական ծրագրեր են: Միայն թե մեր 25 տարիների փորձը հուշում է` բա ի՞նչ կասի Ռուսաստանը:
Վերջին շրջանում թերևս ակնհայտ է դարձել, որ Մոսկվան փորձում է քիչ թե շատ փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սա դրսևորվում է հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսի շրջանակներում, երբ այլևս չեն արվում ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություններ, երբ Հայաստանին տրամադրվում է «Իսկանդեր», երբ Լավրովը հայտարարում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ, խոստանում են տալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և այլն: Բայց, իհարկե, այս ամենը չի արվում, ինչպես ասում են, մեր գեղեցիկ աչքերի համար: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո հակառուսական տրամադրություններն այնքան մեծ թափ ստացան, որ Մոսկվայում հասկացան` որքան էլ ՀՀ իշխանությունները հավատարմության խոստում տված լինեն, չեն կարող չանսալ հասարակության ձայնին, ու մի գեղեցիկ օր իրենք պարզապես կկորցնեն այս տարածաշրջանի իրենց միակ իրական դաշնակցին: Մյուս կողմից, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է, ու Հայաստանի՝ Եվրամիության հետ համաձայնագիրը ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում` արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող նույն Ռուսաստանի համար տնտեսական լուրջ հնարավորություններ է առաջարկում:
Բայց: Տարբեր քաղաքագետների մակարդակով ռուսները չեն զլանում հոխորտալ ու սպառնալ, թե տեսեք, հանկարծ չափը չանցնեք: «Ազատությանը» տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը, անդրադառնալով Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրին, նշել է, որ դրան պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «որքան հեռու կգնա Երևանը»: «Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում»,– ասել է նա: Ավելին, «եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը` որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում: Օրինակ, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»:
Մի քանի օր առաջ ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում մեկ այլ ռուս քաղաքագետ էլ նշել էր, որ գուցե Մոսկվան որոշի Բաքվին էլ «Իսկանդեր» տալ:
Առաջին բանը, որ մտքովդ անցնում է այս հայտարարությունները կարդալուց հետո այն է, որ ինչ ճիշտ են ասել` քաղաքականությունը պոռնկություն է:
Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ ամեն մեկի նկատմամբ չէ, որ նման հոխորտանք են տեղում: Ուրեմն խնդիրը մեր մեջ է: Մեր` սուվերեն չլինելու մեջ է: Մեր իրավունքները չգիտակցելու, անկախությունը ըստ արժանվույն չհասկանալու ու չգնահատելու մեջ է: Երբ մտածում ես, որ պետք է քո առջև դրված խնդիրը ոչ թե ինքդ լուծես, այլ ավագ եղբորդ ասես` գա, լուծի, դրա դիմաց էլ նրան մի բան տաս: Ու այս 25 տարիների ընթացքում այնքան ենք տվել, որ հիմա ոմն քաղաքագետ իրեն իրավունք է վերապահում սպառնալ, թե տեսեք, ձեր ոտքը վերմակի չափով մեկնեք:
Մեղավորը նա չէ: Մեղավորը մե՛նք ենք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: