Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

Առաջին հայացքից 2018թ. ամփոփելու համար երկար–բարակ խոսելու կարիք չկա, և հնարավոր է միայն մեկ բառով ամփոփել այն՝ հեղափոխություն: Հենց հեղափոխություն եզրույթի հետ է անցնող տարում ասոցացվել Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Բարձրագոչ այդ ձևակերպումը, սակայն, ինչքան էլ որ հարմար լինի իրավիճակին արտաքին գնահատական տալու համար, ոչ միայն չի բացահայտում տեղի ունեցածի ողջ խորությունը, այլև վտանգ ունի պարզունակեցնել, բացառապես կլիշեի մակարդակում նկարագրել Հայաստանում տեղի ունեցածը:

«Անփոխարինելի» Սերժ Սարգսյան, դիմադրող Կարեն Կարապետյան

Տարին սկսվեց վարչապետի անձի շուրջ ակտիվ քննարկումներով: Փոխված կառավարման կարգը ենթադրում էր, որ այսուհետ երկրի ղեկավարը լինելու է վարչապետը: Պարզ էր, որ վարչապետ ընտրելու է ՀՀԿ–ն, որ նախորդ տարվա ապրիլին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում: Միակ ինտրիգը մնում էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞, ըստ էության, երրորդ ժամկետի, թե՞ խոսակցությունների համաձայն, վարչապետի, մեծ հաշվով՝ նաև իր փոխանորդի տեղը կժառանգի Կարեն Կարապետյանին: Ու չնայած այն հանգամանքին, որ ժամանակ դեռևս կար, բայց արդեն տարեսկզբից քաղաքական քննարկումներում այս հարցը հնարավորինս շատ քննարկվողներից էր: Քննարկումների առկայությունը բնական կլիներ, եթե դրանցում ահռելի չափաբաժին չկազմեին Սերժ Սարգսյան–Կրեն Կարապետյան հակադրության կողմերի միջոցով արվող տեղեկատվական արտահոսքերը: Քչերը հիմա կհիշեն, բայց նախքան Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը, ներիշխանական կուլիսներում այդքան էլ հանգիստ չէր: Կարեն Կարապետյանի կողմնակիցները՝ հենվելով Կարապետյանի «նորարարական» բռենդի վրա, ջանք չէին խնայում հանրային գիտակցության մեջ մտցնել այն մտայնությունը, որ միայն Կարապետյանի վարչապետության դեպքում հնարավոր կլինի Հայաստանում էական փոփոխությունների հասնել: Որպես փոխհատուցում Կարապետյանն ու կողմնակիցներն առաջարկում էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ի ազդեցիկ դերակատարություն: Իշխանության ներսում, սակայն, այս հակադրությունը կոմպրոմիսի չբերեց, ու Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջադրման մասին: Առաջադրման փաստը, որ հակասում էր Սարգսյանի նախկինում արված հայտարարություններին, հիմնավորվում էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիությամբ:

Համակարգը չդիմացավ

Ներիշխանական հակադրությունը Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առերևույթ ավարտվեց, հատկապես, որ այդ առաջադրման մասին հայտարարելու «պատիվը» վստահվեց հենց Կարեն Կարապետյանին: Տպավորություն կար, որ իշխանության ներսում տեղի ունեցած մարտերն այլևս ավարտվել են ու Սերժ Սարգսյանին հաջողվել էր համոզել իշխանության տարբեր թևերին իր անփոխարինելիությունը: Մյուս կողմից էլ դեռևս այդ պահին Սարգսյանի վարչապետության դեմ դիմադրության օջախները թույլ էին. Ազատության հրապարակում հավաքվող տարատեսական քաղաքական խմբերը ակնհայտ սակավաթիվ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր էր հղանում քայլարշավի իր գաղափարը: Անկեղծ լինելու համար ասենք, որ քայլարշավի ողջ ընթացքում, ընդհուպ Երևան հասնելու և Ֆրանսիայի հրապարակում վրաններով գիշերելու սկզբնական օրերը, չկար որևէ իրական ազդակ, որ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը կարող է հաջողել: Ինչևէ: Էական է, սակայն, արձանագրել, որ Սարգսյանի վարչապետության հանգամանքն ու ընդհանրապես նրա՝ խոստումը դրժելու մասին հիշատակումները ընդամենը տեղի ունեցողի առիթն էին: Պատճառները ավելի խորն էին: Առերևույթ հանդարտված ներիշխանական կրքերը կեղծում էին իրական պատկերը: Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ առկա կոնսենսուսը իշխանության ներսում չափից շատ փխրուն էր: Համակարգը չդիմացավ փողոցային շարժման ճնշմանը, ավելին՝ իր երկատվածությամբ դարձավ այդ ճնշման վերջնական հաջողության խթաններից մեկը:

Ինչո՞ւ են հաջողում հեղափոխությունները

Այս պարզ հարցին կարծես թե պարզ պատասխան կա՝ որովհետև լցվում է հասարակության համբերության բաժակը: Իրականում, սակայն, եթե հեղափոխությունները տեղի ունենային ամեն անգամ, երբ կլցվեր հասարակության համբերության բաժակը, ապա առնվազն վերջին տասը տարիներին մենք պետք է տարին երկու–երեք հեղափոխություն ունենայինք: Հեղափոխությունների հաջողման հիմնական, ամենապարզ բանալիները մի քանիսն են, և հասարակության դժգոհությունը դրանցից ամենակարևորն է, ամենակարևորը, բայց ոչ միակը: Անհրաժեշտ է ևս երկու հանգամանք. պառակտում իշխանության ներսում և ուժ, որ կկարողանա կազմակերպել այդ դիմադրությունը: Իշխանության ներսում պառակտումը կար և դրսևորվեց վարչապետի ով լինելու հարցի շուրջ ներիշխանական բախումներում: Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո էլ այդ պառակտումը ավելի քան ակնհայտ դրսևորվեց, երբ Կարեն Կարապետյանը մի դեպքում կալանավայրից ազատում էր Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ դեպքում փորձում էր փոխել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության բովանդակությունն ու իշխանությունը վերցնել: Կարապետյան–Սարգսյան բախման մասին խոսելու հիմքեր, ընդ որում, կային դեռևս 2017թ.: Եվ 2017թ. նույն Նիկոլ Փաշինյանը քանիցս փորձում էր խաղալ այդ հակադրության վրա, սրել այն, մատնացույց անել: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն իսկապես դրսևորեց հեղափոխական ուղեցույցին տիրապետելու ընդունակություն՝ իշխանության ներսի պառակտումը օգտագործելով: Իսկ հեղափոխության մյուս կարևոր գործոնը՝ կազմակերպված թիմի առկայությունն էլ ապահովվեց ՔՊ–ի քիչ թե շատ կայացած կուսակցական կորիզի, ինչպես նաև տարիներ շարունակ Հայաստանում դժգոհություն գեներացրած քաղհասարակության ինստիտուտների մասնակցությամբ:

«Անփոխարինելի» Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության հաղթանակից ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետական ընտրությունից հետո իշխանությունը խնդիր ուներ ամրապնդվելու, վերցնելու ադմինիստրատիվ լծակները: Երկրում ստեղծվել էր վտանգավոր ստատուս–քվո, համարյա երկիշխանություն, երբ մի կողմից գործադիրը պատկանում էր վարչապետին, մյուս կողմից օրենսդիրում դեռ կար ՀՀԿ–ն՝ մեծամասնության տեսքով: Ինչպես հեղափոխության ընթացքում, այդպես էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը դարձավ հասարակությունը, ժողովրդական լայն զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրսը, ռեսուրս, որից Փաշինյանը լիուլի օգտվեց հետհեղափոխական շրջանում: Ձևավորվեց յուրատեսակ քաղաքական համակարգ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանի դեմքով և Փաշինյանին իշխանության հետ ասոցացնող ու նրան անվերապահ վստահություն հայտնող հասարակության տեսքով: Գուցեև հեղափոխական տրամադրությունն էր թելադրում Փաշինյանի անձի շուրջ այսքան քաղաքական կապիտալի կուտակումը: Բայց փաստացի, հեղափոխությունից ամիսներ անց մենք ունենք անփոխարինելի Նիկոլ Փաշինյան, որի բացակայության դեպքում դժվար է պատկերացնել քաղաքական համակարգի կենսունակությունը: Գործնականում սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի «հագով» գրված Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի ու սուպերվարչապետական լիազորությունների բավական հարմարավետ յուրացմամբ: Տարին սկսվեց «անփոխարինելի» Սերժ Սարգսյանով և ավարտվում է «անփոխարինելի» Նիկոլ Փաշինյանով, մեկ տարբերությամբ՝ առաջինը չուներ հասարակության համակրանքը, երկրորդը՝ ունի: Սակայն համակրանքի, զգայական դաշտից դուրս ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս շարունակում է ապրել անկայուն, ֆորս–մաժորների համար խոցելի քաղաքական համակարգում, մի համակարգում, որը նախկինում էլ, հիմա էլ հենվում է անձերի վրա: