Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Հրանտ Վարդանյան. «Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ, բայց «բա որ»–ն անցել է»

Oragir.info-ի հյուրն այս անգամ ռեժիսոր Հրանտ Վարդանյանն է: Նրա հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների, ինչպես նաև մշակույթի և մի շարք այլ հարցերի շուրջ:

Լճացումից պետք է ազատվել. ազատների ազատ երկիրը

Սկսելով վերջին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից, ռեժիսորը նախ ընդգծեց.

«Առաջին անգամ ամրագրվեց անկաշառ ընտրություն: Սա առավելագույնն էր և կարևորը, ինչն այսօր պետք էր»:

Իսկ թե այդպիսով արդյո՞ք հեղափոխությունն ավարտվեց, Հրանտ Վարդանյանը նկատեց. «Բոլորը սպասում են ինչ–որ ֆոկուսնիկության: Բայց այդպես չէ, սա մի գործընթաց է, որն անընդհատ կատարվում է: Լճացումից է պետք ազատվել: Հեղափոխությունը լճացումից ազատվելու, առաջ գնալու համար էր: Մարդիկ հոգնել էին, զզվել այդ նույնությունից: Հիմա բոլորս էլ հույս ունենք, որ ինչ–որ բաներ կարող են փոխվել, այդ թվում՝ բոլշևիկյան մտածելակերպը, միակուսակցականության առավելությունը… Այսօր գալիս են ժամանակներ, որտեղ պետք է նոր քաղաքական դաշտ ձևավորվի, որովհետև քաղաքական, դասական կուսակցությունները մեր երկրում այդպես էլ չկայացան: Քաղաքական գործիչներից շատերը իրենց գործունեությունը ժառանգել էին կոմունիստականից, իսկ Դաշնակցությանն ու նորաստեղծ ազատատենչ և անկախական կուսակցություններին չեզոքացրեցին տարիներ շարունակ: Պարույր Հայրիկյանին, Հայաստանի սուվերենության ու անկախության համար պայքարողներին գցեցին երկրորդ պլան: Քաղաքական դաշտը ձևավորվում է ազատների ազատ երկրում, որովհետև ոչ թե դիկտատուրան ու միակուսակցականությունն են կարևոր առողջ հասարակության համար, այլ ազատ ու անկաշկանդ միտքն է կարևոր, որպեսզի քաղաքականության մեջ ի հայտ գան նոր մարդիկ»:

Նա շեշտեց՝ նախկինում խորհրդային գաղափարախոսությունից չէին ազատվում, իսկ հիմա հույսեր կան, որ քաղաքականությունը ավելի ազատ, համարձակ ու անկաշկանդ կարող է լինել: Ըստ ռեժիսորի, սակայն, վերջին 6 ամիսները բավարար չէին այդ առումով մեծ փոփոխություններ սպասելու համար:

«Հիմա տեսնում ես՝ մարդիկ մի գաղափարախոսության ջատագով են, բայց մի օրում փոխվում, դառնում են մեկ այլ գաղափարախոսության ջատագով: Սա նշանակում է, որ հիմքեր և համոզմունքներ չեն ունեցել վերջիններս: Այսինքն՝ մի կուսակցությունից մի կուսակցություն թռչող թիթեռների ինչ–որ խումբ էր քաղաքականության մեջ: Այնպես չի լինում, որ մարդը մեկ օրում փոխվի: 6 ամիսը ժամանակ չէ: Հիմա պետք է օրենքներն աշխատեն, որոնք, եթե անգամ աշխատում էին, ապա միայն ներկուսակցական, ներկլանային, ներցեղային սիստեմների համար էին»,–ասաց նա՝ հավելելով՝ երբ օրենքը բոլորի համար հավասար կլինի, այդ ժամանակ հասարակությունը կսկսի զարգացում ապրել:

Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել. հասարակությունը հոգու կռիվ ուներ

«Քաղաքացիական հասարակության կայացումը տեղի չունեցավ մի պարզ պատճառով՝ քաղաքը քանդվեց, քաղաքացին քանդվեց. կոլխոզնիկների կլանային սիստեմ ձևավորվեց, այն էլ՝ Կրեմլի դեմքին նայող: Մինչև սա չվերանա, մինչև ինքնուրույնություն չլինի, հասարակությունը ազատ չապրի, ոչ մի զարգացում չի կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա, իսկ քաղաքականությունը քաղաքն է և անկաշկանդ քաղաքացին, որի ազգային շահը և ազգային նշաձողը պետք է լինի համամարդկային արժեքների տեսանկյունից ձևավորվող: Քաղաքը պահել, պահպանելու փոխարեն սնկի նման աճեցին կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը սնվում էր տարբեր աղբյուրներից, իսկ լավ ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ դրանց մեծ մասի աղբյուրը, ի վերջո, նույնն էր»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ռեժիսորի խոսքով՝ այս ապրիլին հասարակությունը դուրս եկավ, որովհետև ոչ թե հացի ու նյութի, այլ հոգու կռիվ ուներ անելու, հին ու մաշվածից ազատվելու կռիվ ուներ, շատ ափսոս, որ այդ ամենը նշվեց օտար բառով «դուխով»:

«Այսինքն՝ լճացման միջից դուրս գալու համար դուրս եկան: Անարդարությունների մեջ ապրելուց է ուզում ազատվել հասարակությունը: Երիտասարդությունը այլևս չի ուզում ապրել հին մեյմունությունների մեջ: Չի ուզում ապրել թե՛ սուտ հայրենասիրության լոզունգների, թե՛ հին չեկիստական ու կոմունիստական տափակ ճառամտածողությամբ: Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել, որ սրտխառնոց էր առաջացնում, չէ որ այն չեն պրոպագանդում, հայրենասիրությունը մարդու մեջ, արյան մեջ պետք է լինի, նրա աշխատանքի և ուսուցման ու շրջապատին վերաբերվելու մեջ… Պետք չէ հայրենասիրությունը լոզունգներով պրոպագանդել, հարկավոր է հայրենիքն այնպիսին սարքել, որ հայրենասիրության մասին ոչ ոք չմտածի, բայց հարկ եղած դեպքում հայրենիքի համար մեկ վայրկյանում բոլորը ոտքի կանգնեն: «Ես քեզ շատ եմ սիրում իմ երկիր, հայրենիք» բովանդակությամբ պաստառներ կպցնելը հենց սուտն է՝ «պապսան», որն ականջ ու աչք էր ծակում…

Շատ երկրներում հայրենասիրության մասին չեն գոռում, այն ամեն օրվա աշխատանք է: Պետք է այսօր ապրել ամեն օրով, ամեն օրը սիրո մեջ ապրել, զգալ, թե որտեղ ես ապրում և ինչքան պատասխանատու ես եղածի համար: Քո հողն ու ջուրն այնքան պետք է կպած լինեն քո հոգուն ու մարմնին, որ դու դրա մասին անգամ չմտածես կամ մտածես միայն այն ժամանակ, երբ կարիքը կա… Քո քաղաքի, գյուղի ու սարի մասին երգելու, բայց այդ ամենն ախտոտված պահելու մեջ սուտ ու կեղծիք կա: Ավելի ռեալ ու կենդանի է պետք տեսնել շրջապատը՝ շինծու բաներից հեռու…»,–ընդգծեց Հ. Վարդանյանը:

Քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում

Վերադառնալով զարգացումներին՝ ռեժիսորի հետ զրուցեցինք նաև այն դիրքորոշումների մասին, համաձայն որոնց՝ «ավելի քան 70 տոկոս ձայնը որոշակի վտանգներ է պարունակում»: Անդրադառնալով այդ կարծիքներին ու նախորդ տարիների հետ արվող համեմատություններին՝ Հ. Վարդանյանը շեշտեց.
«Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ. վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին: Հիմա ի՞նչ, կռկռա՞լ, վախերից խոսե՞լ ու ոչինչ չանել, նստած քարին… Իհարկե, լավ կլիներ, որ ավելի ուժեղ հակադրվող կողմեր լինեին, բայց քաղաքական գործունեությամբ զբաղվող բոլոր ինստիտուտները փչացրել էին հները, իսկ փչացողներն էլ գումարների ու շահերի դիմաց հաճույքով փչացել էին… Է, թող չփչանային: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր նոր քաղաքական դաշտ պետք է ձևավորվի, որ հակադրվեն նորերին, ի օգուտ երկրի կարողանան առողջ քննարկումներ անել: Կա մտահոգություն, թե՝ ահա 70 տոկոսն իրենք են… Բայց ես չեմ կիսում այդ մտահոգությունը: Այդ ամենը կտաշվի ու կընկնի իր տեղը, ոչ մի բանից վախենալ պետք չէ: Սուտ «պանիկաների» մեջ ընկնելն էլ կիկոսավարություն է… «Բա որ այսպես լիներ»…

«Բա որ»-ն անցել է: Նաև հարց է ծագում, թե այն ժամանակ ինչո՞ւ այդքան չէին անհանգստանում: Մեծ հաշվով՝ քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում, ռեալ ոչ մի խոսակցություն չես լսում փառահեղ ծրագրերի մասին, իսկ նրանք, ովքեր լուրջ բաներ են ասում, այս կամ այն պատճառով հերքվում են հենց հասարակության կողմից, ըստ երևույթին՝ տեղ չեն հասնում: Բոլորը սկսում են բոլորին փնովել՝ շատացնելով աղբը, գործից խոսե՛ք:

Այս երկրում այնքան գործ կա անելու, որ ամբողջ ազգը 24 ժամ աշխատի՝ չի բավականացնի: Այսօր պետք է պլանավորել վաղվա օրը, ամիսը, տարին ու աշխատել: Այնքան բան կա անելու, որ ժամանակ չեք էլ ունենա իրար քննադատելու, իսկ բամբասանքի վրա քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել»:


«Քցիբության» է մատնված մշակույթը…

Ինչ վերաբերում է մշակույթին, առկա ու շարունակական խնդիրներին, ռեժիսորը շեշտեց, որ 30 տարի ոչինչ չի արվել, ինչ էլ արվեց՝ կիսատ ու պռատ:

««Քցիբության» է մատնված այս ամենը: Մշակույթը ինքն իրենով խնամք և ռեսուրս է պահանջում: Պետք է ռեսուրսներ ծախսել թե՛ պատմամշակութային կոթողների, թե՛ժամանակակից արվեստի և թե՛ առհասարակ հինը պահելու և պահպանելու, նորն ու նորագույնն էլ ստեղծելու համար: Բայց երկար ժամանակ ոչինչ չենք արել: Իսկ արվածն այնքան քիչ է… Մշակույթը, մեր արվեստը պրոպագանդելու ճանապարհը կիսատ է և աղքատիկ, այդ ինստիտուտը չկայացավ: Հիմա պետք է դրա մասին մտածել: Կկորչի այն պետությունը, բանակը, հզորությունը, եթե իր մշակույթով չի զբաղվում, եթե սեփական մշակույթի պաշտպանը չի: Իսկ կարևորը հենց դա է, որովհետև մենք մեր տեսակը, մշակույթը, մեր տարազն ու պատմությունը պահպանելու խնդիր ունենք: Մեր կինոն ու թատրոնը հնչեցնելու կարիքը ունենք, մեր երգն ու պարը մաքրելու կարիքը ունենք: Երկար տարիներ աշխատանքները կիսատ են արվել, իսկ վեց ամիսների ընթացքում հրաշքներ պահանջելը առնվազն մանկամտություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: