Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Ինչպե՞ս որոշել՝ ձեր բերանից տհաճ հոտ գալի՞ս է, թե՞ ոչ

Մենք գիտենք, որ...

Ափի մեջ շնչելով և հոտ քաշելով՝ կարող ենք որոշել, թե արդյո՞ք հոտ է գալիս բերանից:

Իրականում այդպես չէ:

Հարցն այն է, որ ափի մեջ շնչելը չի տալիս հենց այն հոտը, որը գալիս է ձեր բերանից, երբ խոսում եք: Պարզ է, որ այստեղ ավելի շուտ դուք կզգաք ձեր ձեռքերի հոտը, մանավանդ, եթե դրանից առաջ ինչ–որ հոտավետ նյութի եք ձեռք տվել, բացի այդ, հոտը այնքան էլ չի ֆիքսվում ձեռքին: Իհարկե, մարդը ինքն էլ կարող է որոշել, թե արդյոք հոտ գալիս է իր բերանից: Բանն այն է, որ տհաճ հոտ արձակող հիմնական մասը բերանի խորանիստ հատվածն է և մասնավորապես լեզվարմատը: Դրա համար վերցվում է մաքուր գդալը և թեթևակի քերվում է լեզվի ամենախոր ընկած հատվածի սպիտակավուն փառը, հետո արդեն հոտառությամբ որոշվում տհաճ հոտի առկայությունը: Նման կերպ նաև բժիշկներն են որոշում բերանի տհաճ հոտի կամ, բժշկական լեզվով արտահայտած, գալիտոզի առկայությունը: Մեկ այլ մեթոդով բժիշկը ուղղակի 5 սանտիմետր հեռավորությունից հոտ է քաշում պացիենտի բերանից կամ ատամները մաքրելու համար օգտագործված թելից (վերջինս, ի դեպ, կարող եք նաև դուք անել ձեր բերանի հոտը որոշելու համար): Ցանկացած դեպքում գալիտոզի ախտորոշման ամենաճշգրիտ մեթոդը գազային քրոմոտոգրաֆիան է, որը վերջնական արդյունքում որոշում է արտաշնչած օդում բարդ գազային միացությունների և ծծմբի առկայությունը: Պարզ է, որ սա հատուկ սարքավորումներ պահանջող բարդ հետազոտության մեթոդ է և կարող է լինել հատուկենտ կլինիկաներում:

Իրականում եթե անգամ մարդը մտածում է, որ իր բերանից տհաճ հոտ է գալիս, ոչ միշտ է այդպես լինում: Սովորաբար մարդիկ սխալ են մեկնաբանում զրուցակցի վարքագիծը, եթե նա շրջվում է, կամ էլ հետ է շարժվում դիմացինի խոսելու ժամանակ: Այդ շարժումները կարող են լինել տարբեր պատճառներով: Մասնավորապես, ցանկացած անհատ ունենում է իր «կենսական տարածությունը», որը տարբեր մարդկանց մոտ տարբեր կարող է լինել: «Կենսական տարածությունը» մարմինը շրջապատող այն տարածքն է, որտեղ կարող են մտնել միայն նրան շատ հարազատ մարդիկ, իսկ եթե այդ տարածք է ներխուժում այլ անձ, մարդու մոտ դիսկոմֆորտ է առաջանում: Պետք է հիշել նաև, որ շատ են մարդիկ, որոնք խոսելիս անընդհատ փորձում են մոտենալ զրուցակցին: Կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ միայն մարդկանց 27%–ն է փորձում հեռանալու շարժում կատարել զրուցակցից, եթե նրա բերանից տհաճ հոտ է գալիս: Հիմնական դեպքերում մարդիկ գալիտոզ ունեցող զրուցակցից չեն խուսափում, որպեսզի չվիրավորեն նրան:

Իսկ ընդհանրապես համարվում է, որ գալիտոզ ունի մարդկանց մոտավորապես 42– 50 տոկոսը, չնայած ճշգրիտ թիվը հայտնի չէ: Գալիտոզը (առաջացել է հուներեն Halituss– շնչառություն բառից) աղեստամոքսային որոշակի հիվանդությունների ժամանակ մարդկանց և կենդանիների մոտ առաջացած պաթոլոգիական վիճակ է, որն ուղեկցվում է բերանի խոռոչում անաէրոբ միկրոօրգանիզմների քանակի աճով և արտահայտվում է բերանի տհաճ հոտով: Այս տերմինը շատ է օգտագործվում ստոմատոլոգիայում, սակայն հաճախ գալիտոզի պատճառ լինում են ոչ թե բերանի խոռոչի հիվանդությունները, այլ ներքին օրգանների պաթոլոգիաները: Տհաճ հոտի առաջացման պատճառը ցնդող ծծմբային միացություններն են: Սրանցից ամենատհաճը ածխածնի սուլֆիդն է, որը ունի հոտած ձվի հոտ, և էթանթիոլը, որն էլ ունի փտած կաղամբի հոտ: Բերանի հոտը կարող է նաև կախված լինել օգտագործած սննդամթերքի հետ և լինել ժամանակավոր (սոխ, սխտոր և այլն ուտելուց հետո):

Հետաքրքիր է, բայց գալիտոզ անվանումը բժիշկները չեն հորինել: Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է 1920 թվականին գովազդային նպատակներով՝ բերանի ողողման «Լիստերին» հեղուկը գովազդելու համար: Այն ժամանակ որոշել էին, որ գալիտոզը հիվանդություն չէ, այլ նշանակում է ոչ թարմ շնչառություն, որը կարելի է թարմացնել «Լիստերինով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը