Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Socity

Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո

Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանից բուն բովանդակությունը չի փոխվում: Ավելին, հատկանշական է, որ Փաշինյանի հայտնի ելույթի ու հնչեցրած մտքերի շուրջ քննարկումներն ընթանում էին Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ժամանակին հնչեցրած նույնաբովանդակ մտքերի մեջբերմամբ: Քարոզչական իմաստով, իհարկե, պարզ է, որ նման մեջբերումների նպատակը մեկն է՝ ցույց տալ Փաշինյանի ու նախորդ իշխանությունների նմանությունը՝ թիրախավորելով վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը: Իրականում, սակայն, խնդիրն ավելի խորքային է, վեր քարոզչական դաշտից: Եվ այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ մեջբերվում էին նախկին իշխանության նույնաբովանդակ ելույթներ, ազդակ է առ այն, որ կա քաղաքական մեյնսթրիմ մտածողության լրջագույն խնդիր:

Խնդիրն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները տարբեր հանգամանքների բերումով հանգում են մի եզրակացության, ըստ որի Հայաստանի դանդաղ զարգացման պատճառը հասարակության որոշակի արժեքային որակներն են կամ այդ որակների բացակայությունը: Անշուշտ կա որոշակի էթիկական տարբերություն ընկալումների առումով: Նույնաբովանդակ հայտարարությանը հասարակությունը արձագանքում է այլ կերպ՝ կախված հայտարարության հեղինակից: Սերժ Սարգսյանի դեպքում նմանատիպ հայտարարությունների արձագանքը տեղավորվում էր «դուք թալանում եք, իսկ մեզ կոչ եք անում աշխատել» տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի դեպքում, հաշվի առնելով վերջինիս հանդեպ հասարակական ահռելի վստահությունը, արձագանքն առայժմ սահմանափակվում է բարեկամական վրդովմունքով:

Մեծ հաշվով, սակայն, անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր նույն տեքստը հնչեցվում ամբողջովին հակադիր ընկալումներ ունեցող երկու գործիչների կողմից, երկու դեպքում էլ ունենք մի խնդիր, որը կարելի է բնորոշել որպես սնոբիզմ, իրերի ընկալման մակերեսային, վերամբարձ մոտեցում:

Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը բովանդակային իմաստով ճիշտ են: Սակայն կարևոր է արձանագրել, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի դեպքում բովանդակային իմաստով ճիշտ լինելը բավարար չէ, եթե դրան չի հետևում առավել խորքային քննարկում, եթե բանախոսները բավարարվում են բացառապես ցավոտ խնդրի արձանագրմամբ ու չեն առաջարկում լուծումներ:

Իշխանությունն, իհարկե, ինչքան էլ լինի ժողովրդական, ինչքան էլ արձագանքի հանրային տրամադրություններին, ի պաշտոնե գտնվում է որոշակի հեռավորության վրա: Սարգսյանի դեպքում այդ հեռավորությունը հասել էր կրիտիկական կետի: Փաշինյանի դեպքում այդ հեռավորությունը, այդ դիստանցավորումը, միաժամանակ վերջինիս լեգիտիմությունը թույլ են տալիս սադրել հանրության համար տհաճ քննարկում՝ մատնանշելով վերջինիս արժեբանական թույլ կողմերը: Սակայն որպեսզի այդ հեռավորությունը դառնա ոչ թե ջրբաժան, այլ խնդիրներին առավել ամբողջական նայելու դիտակետ, կարիք կա շարունակել քննարկում և խնդիրը մատնանշելու, վերքի վրա աղ լցնելու մեթոդից զատ առաջարկել նաև լուծումներ՝ վերքը բուժելու համար: Ինչպես արդեն նշեցինք, դրա փորձն արվեց երեկ խորհրդարանում: Սակայն իրականության մեջ նույնիսկ երեկվա պարզաբանումները հարցերի լիարժեք պատասխաններ չեն տալիս, ավելին՝ նոր հարցեր էին ծնում: Իսկ պատասխաններ, առանց պաթոսի ու մուննաթի պատասխաններ պետք են:

Այլապես սնոբիզմը, վերամբարձ հայացքը կարող են դառնալ ոչ թե պրոցեսներն ամբողջական ընկալելու գործիք, այլ ինքնաբավության, փակ համակարգ դառնալուն միտված խթաններ՝ բաժանարար գծեր գծելով իշխանության և հասարակության միջև:

Ի վերջո, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է մատնանշել այն արատները, որոնք ունեն հասարակական բնույթ: Բայց իշխանության խնդիրը միայն մատնանշումը չէ, այլ այդ արատները վերացնելը, դրանց դերը նվազեցնելը, պետության արդյունավետությունն ավելացնելու նպատակով այդ արատների ու դրանց կրողների հետ աշխատելը: Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը, դիստանցավորվելով ժողովրդական գործչի կերպարից, ցավեցնում է նույն այդ ժողովրդին: Խնդիրն այն է՝ ցավեցնելուց հետո, ախտորոշելուց հետո ի՞նչ բուժման մեխանիզմ է նա առաջարկում:

Ի վերջո, պետության խնդիրը, ի տարբերություն եկեղեցու, բարոյականության տիրույթում չէ: Պետությունը ունի գործառնական ֆունկցիա աշխատելու այն հումքի, այն հասարակության հետ, որը տրված է նրան: Սպասել, որ մի օր կունենանք լավ, առաջադեմ, աշխատող, բացառապես բարձր արժեքներ կրող հասարակություն, նշանակում է մատնվել անգործության: Ի վերջո, եթե հասարակությունները կարողանային ինքնակազմակերպվել բացառապես ինքնաբավ կերպով, կարիք չէր լինի պետության, չէր լինի պետական գործառույթի պահանջարկ: Հետևաբար, նեղանալու կամ մուննաթ գալու փոխարեն պետք է խնդրին նայել առավել խորքային դիտանկյունից, բնականաբար չառաջնորդվելով բացառապես ժողովրդահաճո հռետորաբանությամբ, բայց միաժամանակ հստակ ֆիքսել, որ միայն վերքին աղ լցնելով ու դրա մասին հիշեցնելով վերքը չի բուժվելու:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան