Արթուր Գևորգյանի մեծ ախորժակի պատճառով բռնցքամարտը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել
Մինաս Ասատուրի Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական բռնցքամարտում այս էլ քանի ամիս առաջ մի շարք խնդիրներ ի հայտ եկան ու գնալով խորացան՝ բռնցքամարտը գցելով խորը ճգնաժամի մեջ։
Այս օրերին նույն խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունները նոր դրսևորումներ են ստանում։ Խնդրի բուն էությունը հասկանալու համար պետք է մի հետադարձ հայացք գցել այս պատմության վրա, և բավականին պարզ կերպով կերևա, թե որտեղ է թաքնված շան գլուխը։
Այս ամենը սկիզբ առավ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի վերջին ընտրություններից հետո, երբ բազմաթիվ խախտումների արդյունքում, մի շարք մազիչների ու ֆեդերացիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող անդամների բացակայությամբ, Գևորգյանը ընտրվեց ՀԲՖ նախագահ։ Սա հարուցեց բռնցքամարտի ներկայացուցիչների բուռն զայրույթը և հանգեցրեց նրան, որ հայկական բռնցքամարտում երկպառակտում առաջացավ։
Արդյունքում գործող ֆեդերացիայն զուգահեռ կազմավորվեց ևս մեկ ֆեդերացիա, որը կարող է դուրս բերել բռնցքամարտը այն ճգնաժամից, որում հայտնվել Արթուր Գևորգյանի ձեռամբ։ Եվ իսկապես, եթե խորը նայենք հարցին, թնջուկը հյուսվել է հենց Արթուր Գևորգայնաի կողմից՝ անձնական շահին ու ամբիզիոզ ձգտումներին հագուրդ տալու համար։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում չէր հերքել ՀԱՕԿ նախագահ դառնալու իր ցանկության մասին։ Այնուհետև ամեն գնով դառնալով ՀԲՖ նախագահ և ողջ դաշտը խառնելով իրար՝ նա իր համար ճանապարհ է հարթում դեպի ՀԱՕԿ նախագահի աթոռը։
Իր այս «յուղոտ ախորժակի» մասին նա արդեն երեկ բացայհայտ կերպով խոսեց՝ իր խոսքում պահանջելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարականը։ Այսինքն՝ Արթուր Գևորգյանը ոչ թե կառչած է բռնցքամարտի ֆեդերացիայի աթոռից, նա ավելի մեծ բաժին է ուզում մեր սպորտից։ Հետևաբար օգտագործում է իր կողքին հավաքված մարդկանց, հաշվի չի առնում այն ճգնաժամը, որ առաջացել է իր պատճառով և անհագուրդ ամբիցիաներով շարժվելով առաջ՝ ուզում է ստանալ ՀԱՕԿ նախագահի պաշտոնը։
Ուղղակի զավեշտալի է անգամ պատկերացնելը, թե ինչ է անելու Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, ինչպես է այս հսկայական դաշտը ղեկավարելու, երբ անգամ մի ֆեդերացիայի համար չի կարողանում բնականոն աշխատանքներ ապահովել։ Թե պատրաստվում է իր պաշտոնյա լինելու ցանկություններին հագուրդ տալու համար ամեբողջ հայրենական սպորտը դնել այն ճգնաժամային դրության մեջ, ինչի մեջ որ է բռնցքամարտն այսօր։
Սա իսկապես լուևջ խնդիր է և պետք է հրատապ լուծումներ գտնի, քանի դեռ մեր բռնցքամարտը, որն ունի լավագույն ավանդները վերջնականապես չեն վերացել ու դարձել մեկի կամարտահայտությունների ու շահի գործիքը։