Սպորտում տապալված Արթուր Գևորգյանը իր անբանության համար մեղավորներ է փնտրում
Արմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեռևս վերջերս իր պաշտոնում ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյանը, միշտ էլ եղել է իր լարված ու ամպագոռգոռ հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում: Բայց երեկ ՀՀ վաստակավոր բռնցքամարտիկներ, մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ, արտերկրից ժամանած, հավաքվել ու պահանջում էին Գևորգյանի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացումը։
Հատկանշական է այն, որ Հայաստան էին ժամանել եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական խաղերի մեդալակիր մարզիկներ, ու միացել բողոքի ակցիային՝ պահանջելով նախագահի հրաժարականը, անցկացնել՝ նոր արդար և թափանցիկ ընտրություններ, սա արդեն խոսուն է: Սրանից ՀՖԲ նախագահի խուճապն էլ ակնհայտ էր: Տրամաբանության ասհմաններում կլիներ, եթե նա մնար իր դիրքերում, լսեր մարզիկների պահանջը, և անցկացվեին նոր ընտրություններ: Իսկ նրա քայլերի հաջորդականությունը տանում էր մի բանի, որ Արթուր Գևորգյանը վախենում էր նոր կայանալիք ընտրություններից, և այն մտքից, որ նորից չի ընտրվի, կկորցնի իր սիրելի իմպերիան, ի հայտ կգան նրա կատարած ապօրինի գործողությունները:
Ինչ խոսք, թույլ տալ սա, նրա կողմից հիմարություն կլիներ, պետք էր գտնել քավության նոխազ, ու ամեն կերպ շեղել ուշադրությունն իրենից , իհարկե ծիծաղելի էր, որ նրա կարճ տրամաբանությունը ընտրեց ՀԱՕԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանին: ՀՖԲ նախագահը տարածեց հայտարարություն, որով ամեն ինչում մեղադրվեց՝ Գ. Ծառուկյանը։ էականն այն է, որ նա էլ իր հերթին պահանջեց ՀԱՕԿ նախագահի հրաժարականը, իսկ սա արդեն չափազանց է :
Նախ՝ , Արթուր Գևորգյանը սպորտում անհաջողակ է՝ իր ծավալած գործունեությունն էլ դրա խոսուն վկան է: Այսքան տարի սպորտում, և ոչ մի հաջողություն: Նման մարդն իր դիրքից ամենաքիչը պետք է նստեր անկյունում, այլ ոչ թե պահանջեր մի մարդու հրաժարական, ում շնորհիվ Հայաստանում սպորտն աննախադեպ զարգացում է ապրել: Եվ հետո, զարմանալի է, ու անտրամաբանական, որ խարդախությամբ ընտրված, ոչնչի չհասած մարդն իրեն իրավունք է վերապահում իր «անբանության» համար մեղավորներ փնտրել: Անշուշտ,այստեղ համենատությունը՝ երկու լրիվ տարբեր աստիճաններին կանգնած մարդկանց միջև քմծիծաղի առիթ է տալիս:
Յուրաքանչյուրս էլ գիտենք, Գագիկ Ծառուկյանի նվիրվածության աստիճանը սպորտին՝ դրա զարգացմանն ու առաջընթացին: Եվ այն, որ դա արվում է ամբողջությամբ համերաշխ ու կայուն մթնոլորտում, դա անզեն աչքով տեսանելի է: Իսկ Արթուր Գևորգյանը իր օդի մեջ հրաժարականներ պահանջելով, իրեն զոհ ձևացնելով՝ մատնում է իր բոլոր վախերը։ Հուսանք, որ այս հարցը շուտ լուծում կստանա և որ նոր Հայաստանում Բռնցքամարտի ֆեդերացիան կանցնի իր բնականոն աշխատանքներին։