Արթուր Գևորգյանը չի ցանկանում ընդունել, որ նրան չեն ցանկանում տեսնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, բռնցքամարտի աշխարհի հայտնի ներկայացուցիչներից շատերի և ֆեդերացիայի «վերընտրված» նախագահ Արթուր Գևորգյանի ջրերը մեղմ ասած մի առվով չեն հոսում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են մի շարք կոպիտ խախտումներով: Այս կապակցությամբ անգամ համապատասխան գրությամբ նամակ է ուղարկվել միջազգային բռնցքամարտի ֆեդերացիային, որպեսզի նրանք ուսումնասիրեն խնդիրն ու իրենց արդարացի գնահատականը տան: Կասկածից վեր է, որ խախտումներ իրոք եղել են, քանի որ Արթուրին մեղադրող կողմը շատ ծանրակշիռ փաստարկներով էր հանդես եկել: Գևորգյանի կողմցի նման մերժողական քաղաքականությունը, երբ չի ցանկանում ոչինչ իր անձին հակառակ լսել, հանգեցրեց նրան, որ հիմնվեց երկրորդ Բռնցքամարտի ֆեդերացիան, որը բնականաբար բոլոր նորմերին համապատասխան պատրաստ է ստանձնել բռնցքամարտի օրինական, այսինքն ԱԻԲԱ-ի կողմից հաստատված, ֆեդերացիայի պարտականությունները: Այս հանգամանքը սակայն ինդիկատորի դեր կատարեց նաև, քանի որ այս կապակցությամբ Գևորգյանը կրկին անգամ մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ նրա կողմից ցուցաբերված նյարդային ջղաձգումներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ Գևորգյանը լուրջ մտատանջություներից մեջ է: Ակնհայտ է նաև, որ այդ մտատանջությունները ոչ թե ուղղված էին նրան, թե իբր իր նկատմամբ անարդար են վարվում, այլ նրան, որ երբ բացահայտվի իր անօրինականությունները, նա կմնա կոտրված տաշտակի առաջ: Հայկական սպորտը, ի շնորհիվ համախմբվածության և ոլորտի կողքին կանգնած մարդկանց սրտացավության, միշտ վերելք է ապրել և նմանատիպ սկանդալային իրավիճակներ, երբեք չեն եղել: Ահա այս հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ խնդիրը ոչ թե բռնցքամարտիկների, ոչ թե մարզիչների կամ ոլորտի պատասխանատուների մեջ է, այլ հենց Արթուր Գևորգյանի, ով չի ցանկանում ընդունել, որ նրան այլևս չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում:
Հասկանալի է, որ այս ողջ պրոցեսի ընթացքում կորցնողն ու պարտվողը հենց Գևորգյանն է լինելու և այս ամենի մեջ անձնական շահագրգռվածություն ոչ ոք չունի, միայն կա սրտացավույթուն սպորտի նկատմամբ, կա նպատակ հայկական բռնցքամարտը աշխարհի մակարդակով դարձնել մրցակցային և էլ ավելի կայացած քան նախկինում էր: