Հրապարակայնորեն մի հարցի շուրջ սեփական կարծիքը մի քանի անգամ փոխածի խոսքերը փուչ են
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարիներ առաջ տեղի ունեցավ մի ուշագրավ դեպք , երբ Արթուր Հարությունյանը, որը առավել հայտնի է որպես Պալաչ, իր ընկերությունների սնանկությունը փորձում էր կապել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնդրամի անվան հետ: Ինչևէ եկեք վերհիշենք այդ իրադարձությունները և միայն դրանից հետո անցնենք բուն թեմային:
Արթուր Հարությունյանը տարիներ առաջ խոշոր վարկ է վերցնում և հիմնում «Քինգ դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ՍՊԸ-ները, որոնք զբաղվում էիր Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով ուղևորափոխադրմամբ: Սակայն Պալաչը գումարը ամբողջովին բիզնեսի մեջ ներդնելու փոխարեն որոշում է ճոխ կյանքով ապրել, և ձեռք է բերում թանկարժեք ավտոմքենաներ, շրջում թիկնազորով, և գրեթե ամբողջ օրը անցկացնում ռեստորաններում: Որոշ ժամանակ անց, երբ իր ընկերությունները արդեն լինում են սնանկության եզրին, նա հանդես է գալիս մի աղմկահարույց հայտարարությամբ, որտեղ նշում է , որ իր սնանկության մեղավորը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է, քանզի 2012-2016 թթ. հիմնադրամը այդ նույն ուղղություններով կատարել է անվճար ուղևորափոխադրումներ: Այս ամենը քաղաքացիների կողմից շատ վատ է ընդունվում, և որոշ ժամանակ անց Պալաչը հանդես է գալիս մի ուրիշ հայտարարությամբ, ասելով, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով նա ճիշտ է համարում անվճար ուղևորափոխադրումը: Պալաչի ընկերությունները ճանաչվում են սնանկ, և նա կորցնելով ամեն ինչ, լքում է Հայաստանը: Բայց այստեղ կա մի ուշագրավ փաստ ՝ բիզնես-վարկ վերցնելու համար նա գրավ է դրել իր հայրական տունը, ինչից հետո նրա ծնողները մնացել էին անօթևան, և երբ այդ լուրը հասնում է Գագիկ Ծառուկյանին, նա ի ցույց դնելով մարդկային հատկությյունները , իր անձնական գումարներով, բանկից հարյուր հազարավոր դոլլարներով գնում է այդ տունը և հետ վերադարձնում «անառակ որդու» ծնողներին:
ԵՎ հիմա սույն թվականի օգոստոսին Արթուր Հարությունյանը վերադառնում է Հայաստան և բողոք ներկայացնում՝ իր բիզնեսի սնանկությունը բարդելով այլոց վրա: Երբ այս լուրը հրապարակեցին, առաջինը ինչ եկավ մտքիս նա էր, թե ինչ երեսով է Արթուրը վերադարձել Հայաստան և ոնց է նայելու հոր ու մոր աչքերին իրենց անտուն թողելուց հետո: Բայց հետո հասկացա, որ մի մարդ , ով կարող է գալ և անհիմն բողոք ներկայացնել այն մարդու դեմ, ով իր ծնողներին տուն է տվել, ընդհանրապես չի կարող երես ունենալ: Ըստ իմ խորհին համոզման այս լպրծունը չի գիտակցում , որ վերադարձել է ոչ թե Հայաստան, այլ Նոր Հայաստան, որտեղ տեղ ունի միայն արդարությունը, և նա ըստ ամենայնի ցանկանում է ժողովրդի լեզվով ասած «մի բան պոկել», չհասկանալով որ այն փոսը , որը նա փորում է բարի համբավ ունեցող մարդու համար, նա ինքն է ընկնելու, քանզի իրավապահ մարմինները այդ գործը քննելուց հետո հասկանալու են, թե որն է իր սնանկացման իրական պատճառը: