Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

ՀՀՇ–ի փնտրտուքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծառուկյան դաշինքը հայտարարել է, որ բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնց հետ ունեն ծրագրային և գաղափարական ընդհանրություններ: Սա հասկանալի մոտեցում է, երբ քաղաքականությամբ զբաղվողն ունի ռեսուրսներ և հավակնություններ: Իսկ այդ հավակնությունները հիմնականում ներկայանում են ավել քվեների տեսքով: Սա ևս հասկանալի է: Սակայն հասկանալի չէ այն հանգամանքը, երբ վաղուց քաղաքական դիակ համարվող ուժերը, փորձում են իրենց մասնաբաժինն ստանալ այդ ամենից: Մասնաբաժին, որը երբեք էլ չեն վաստակել: Եթե փոքրիկ պատմական էքսկուրս կատարենք, ապա կտեսնենք, որ 80–ականների վերջում ձևավորված և այնուհետ հաղթանակ վաստակած կուսակցությունից այսօր մնացել է ընդամենը անունը: Եթե խոսենք գործիչների մասին, ապա այստեղ ևս պետք է փաստել, որ նրանցից անգամ մեկն էլ չի մնացել և դա բնական է: Սա այն կառույցն էր, որը մասնակցեց ՀԱԿ–ի կազմաքանդման գործընթացին, այնուհետ սկսեց զբաղվել ընդդիմության դաշտը փոշիացնելով: Սակայն, իշխանությունն ըստ արժանվույն չգնահատեց այս կուսակցության մատուցած ծառայությունները: Իհարկե, դա բնական էր, քանի որ կուսակցության ոտքն ու վերմակը բնավ միմյանց չէին համապատասխանում: Կուսակցություն, որն այսօր չունի ռեսուրսներ, չունի հետևորդներ և չունի անգամ մեկ տոկոս ռեյտինգ, հայտ է ներկայացնում ներկայացված լինել խորհրդարանում: Ներեցեք, ռեյտինգի մեկ տոկոսը բավականին չափազանցված տեսակետ է: Այս կուսակցությունն անգամ զրոյի շեմը չի կարող հաղթահարել: Դրա համար պետք չեն հատուկ հարցախույզներ կամ սոցիոլոգիական հարցումներ, ընդամենը պետք է նայել վերջին փուլի գործընթացները: Սա այս մասով:
Կուսակցության գործիչներից Կարեն Կարապետյանը նշում է, թե համագործակցության համար հիմք է ծառայել նաև այն հանգամանքը, որ Ծառուկյան դաշինքի հետ ունեն ծրագրային նմանություններ: Երկար փնտրելուց հետո, հայտնաբերվեց մի ծրագիր, որը վերաբերվում էր 2007 թվականին: Սակայն հիշենք, որ այն ժամանակ, ՀՀՇ–ն առաջադրվեց խորհրդարանական ընտրություններում և ինքնաբացարկի գնաց: Իհարկե, այն ժամանակ ճիշտ հաշվարկեցին իրենց քաղաքական ռեսուրսները: Բայց այլ էր այդ փուլի թիմը, որի մեծ մասն այժմ ներառված է ՀԱԿ–ում և այլ է թիմը, որը հանդես է գալիս հիմա: Կարելի է ասել, այդ փոքրիկ թիմը, որը գնալով փոքրանում է, չունի ծրագիր և չունի տեսլական: Անգամ 2007–ի դեպքում, դժվար էր ասել, թե դա ծրագիր էր, թե հռչակագիր: Ուստի այժմ, երբ այդ կուսակցությունից պնդում են ծրագրային մոտեցումներ, առնվազն ծիծաղելի է դառնում: Կուսակցությունը հանդես չի եկել որևէ տեսլականով կամ հստակ գործելաոճով: Այն ակտիվանում է միայն ընտրությունից ընտրություն, այն էլ, որևէ դաշինքի կազմում ներառվելու պայմանով: Անգամ ՏԻՄ ընտրություններին, այս կուսակցության առաջնորդները չհամարձակվեցին որևէ հատվածում առաջադրվել` գոնե փորձելու համար իրենց հնարավորությունները: Սա իհարկե, չի կարող խոսել թիմի քաղաքական լրջության մասին: Այստեղ մնում է հստակ պարզաբանում մտցնել, թե Ծառուկյանի ինչի՞ն է պետք իրենից ոչինչ չներկայացնող քաղաքական ուժը: Արդյո՞ք արժե մանդատ նվիրաբերել մի ուժի, որը կես տոկոսի չափով անգամ չի կարողանալու օգնել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: