Մարդկանց ամենասարսափելի հուղարկավորությունները, որ դուք երբևէ տեսել եք. ՍԱ պարզապես անհնար է և դուրս է մարդկային երևակայության սահմաններից
Հուղարկավորություն կամ թաղում, հանգուցյալի դին թաղելու (հողին հանձնելու) կարգն ու դրա հետ կապված, ինչպես նաև մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող ադաթ-սովորույթ։ Հուղարկավորության ձևերը փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի։ Ամենուր, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, սկզբնական թաղումները կապված են եղել կրոնականպատկերացումների հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում։ Հանդերձյալ կյանքի վերաբերյալ հավատը մարդկանց ստիպել է մեռածին զարդարել, լավ հագցնել, դամբարանում դնել ուտելիք, զենքեր, աշխատանքային գործիքներ և այլն, մյուս կողմից, վախենալով նրանից, զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա «վերադարձը»։ Ի պատիվ հանգուցյալի, գերեզմանի վրա ստեղծել են բլուրներ (տես Դամբարանաբլուր), կառուցել տարաձև դամբարաններ (բուրգ, աշտարակ, մատուռ և այլն), դրել խաչքարեր ու տապանաքարեր։ Հայկական լեռնաշխարհում բրոնզի ու երկաթի դարերում թաղել են տարբեր ձևերով՝ պպզած ու թևերը կծկած, կողքի պառկեցրած՝ գլխի տակ ձեռքերը, գետաքար կամ կավաման դրած, գլուխն ու մարմինը իրարից անջատ՝ միևնույն կամ առանձին դամբարաններում, դիակառքի վրա՝ խսիրով փաթաթած, մեկ դին՝ մեկ կամ երկու կարասում, խմբով՝ 3-45 դիակ մեկ դամբարանում (Լճաշեն, Աստղաձոր, Կարճաղբյուր և այլն)։ Հանգուցյալի հոգու հանգստության համար կատարվող մի շարք արարողություններ՝ հոգեհանգիստ, հոգեհաց, յոթ, քառասունք, տարի և այլն մեզանում պահպանվել են առ այսօր։