Զոհված զինվորի վերջին գրառումը. ինչ էր նա մտածում
Սա էլ որերորդ անգամ, երբ բացում եմ զոհված զինվորի ֆեյսբուքյան էջը և դեռ չծանոթացած նրա մտորումներին, խոհերին, երազանքներին, անմիջապես խայթվածի պես փակում եմ էջը։
Նույնը կրկնվեց նաև Էդգար Երեմյանի էջը բացելու ժամանակ։ «Քովեռ ֆոտոն» նույնն էր, ինչ 18-19 տարեկան շատ զինվորների մոտ։ Երազանքներն արտահայտված էին սլայդում տեղադրված լուսանկարի մեջ ու գրված․
Դու իմ տիեզերքն ես։
Կես հոգիդ ես եմ, կես հոգիս դու ես
Ու կարևոր չէ, ինչքան հեռու ես․․․
Մի տեղ սիմվոլիկ մի նկար էր գցված, որը մի այլ կարգի ցավ է պատճառում։ Գրած էր՝ ես քեզ սիրում եմ, հետո ավելացրած՝ պիտի մեռնեի, որ նո՞ր ասեիր․․․
ՀԳ Սա գրում եմ՝ պատկերացնելու, թե ինչ ասել է 18-19 տարեկան զինվորի մահը։ Մի ողջ աշխարհ է։ Ֆեյսբուքյան սովորական թվացող էջում այնքա՜ն գույներ կան, մտորումներ։ Ոչ մեկն այդքան բան չի կարող ասել զինվորի մասին․․․ Գուցե դա է պատճառը, որ էջը թերթելուց հետո այլևս հարց ուղղելու կարիք չեմ զգում։
Սլայդում տեղադրում եմ քիչ, բայց խոսուն նկարներ։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: