Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

«Հանրության 70%–ը չի գիտակցում, թե ինչ վնասներ կարող է կրել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բնապահպան Սիլվա Ադամյանը

– Տիկի՛ն Ադամյան, ՀՀ կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է ավելի հրապարակային դարձնել հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողների գործունեությունը: Ի՞նչ կտա նախատեսվող փոփոխությունը:

– Նախատեսվող փոփոխությունը դրական քայլ է, սակայն Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիր ունենք: Շատ լավ է, որ հանրությունը կարող է ծանոթանալ պաշարներին, եկամուտներին, բայց խնդիրն այլ հարթության մեջ է: Հանքարդյունաբերության ոլորտի ամբողջ դաշտը մեզ մոտ կանոնակարգված չէ. ստացանք որոշակի պաշար, քանդեցինք շրջակա միջավայրը: Ամեն քայլափոխի բացում ենք հանքեր՝ խնդիրներ ստեղծելով շրջակա միջավայրի համար: Սրա մասին պետք է մտածենք: Մեծ վրդովմունք կա հատկապես շահագործվող նոր հանքերի շուրջ: Կառավարությունը պետք է հասկանա, որ թե՛ հանրության, թե՛ բնապահպանների մոտ առկա վրդովմունքն արհեստական չէ: Բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած. յուրաքանչյուր հանք ավելի խոցելի է դարձնում Հայաստանի բնությունը, շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը: Բազմիցս նամակներ են գրվել, վերլուծություններ արվել, բայց ոչինչ չի փոխվել: Լիցենզիա տալուց առաջ կառավարությունը պետք է ուսումնասիրի՝ տնտեսապես արդյունավե՞տ է արդյոք երկրի ու ժողովրդի համար:

Մենք լավ օրենքներ ունենք: Իհարկե, թերի բաներ կան, բայց եղած օրենքներն անգամ ի կատար չեն ածվում: Մի կլորիկ գումար է ծախսվում նախագծի համար, կառավարությունն ընդունում է այն, բայց օրենքը մնում է սեղանի վրա:

– Հանքարդյունաբերության ոլորտի խնդրահարույց հարցերի շարքում տնտեսվարողներն են: Հաճախ է բարձրաձայնվում, որ հանքերի շահագործման հետևում ուղղակի արտոնյալ անձինք են կանգնած: Այս համատեքստում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու տեսլական կա՞:

– Իրականում ոլորտը ողողված է բիզնեսմեններով կամ պաշտոնյա անձանցով: Հաճախ բնապահպանները պարզում են, որ այսինչ հանքը հինգ հոգու վրա է գրանցված, հետո վեցերորդին են պարզում, ով պաշտոնյա անձ է: Սա սովորական երևույթ է և պետք չէ զարմանալ: Իրենք օրենքներն ընդունում են, և իրենք էլ փորձում են չկիրառել: Բացի այդ՝ նշված ոլորտում ևս պետք է մրցակցություն լինի, իսկ հանք շահագործելու պայմաններն այնքան կոշտ պետք է լինեն, որ մարդիկ դժվարությամբ համաձայնեն շահագործել այն: Այնքան խիստ կետեր պետք է լինեն օրենքի մեջ, որ հանք շահագործելը ռիսկային համարեն:

– Նշեցիք, որ կան թերի օրենքներ: Ձեր գնահատմամբ, ոլորտին վերաբերող օրենսդրական կարգավորումների մեջ որքանո՞վ է կարևորվում մարդկային գործոնը:

– Ճիշտ է: Մարդկային գործոնի մասին մենք մոռացել ենք: Թարմ օրինակ բերեմ, երբ Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և ոսկու արդյունահանման ծրագրի հանրային լսումներ անցկացնել: Մենք ևս մեր մասնակցությունն ունեցանք այդ գործընթացին: Առհասարակ հանրային լսումներ են կատարվում, որի ընթացքում հանրությունը, որն ապրում է այս կամ այն հանքի բնակավայրում, կարող է բացասական եզրակացություն տալ հանքի շահագործման վերաբերյալ: Բայց երկրում տիրող լուրջ սոցիալական խնդիրների ֆոնին փորձն այլ բան է ցույց տալիս: Օրինակ բերեմ: Սոցիալական խնդիրներ ունեցող Ջերմուկի քաղաքացիներին «Լիդիան Արմենիա»–ն գումարներ է բաժանել: Մարդիկ վերցրել են այդ գումարները և տվել իրենց դրական եզրակացությունը: Վերջերս այնտեղ հանրային լսումների էի մասնակցում ու լսեցի, թե գյուղացիներն ինչ հարցեր էին տալիս: Հանքարդյունաբերողն ընդհանրապես հաշվի չի առնում, թե մարդու առողջությանն ինչպիսի վնաս կպատճառի: Ցավոք, մարդկանց մոտ ևս կորել է մարդկային գործոնը հաշվի առնելու կարևորությունը: Նշված լսումների ժամանակ բնակիչներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչպիսի բիզնես է բացվելու իրենց տարածաշրջանում, և ինչպես կարող է իրենց ընտանիքը աշխատանք ձեռք բերել:

Արդվիի բնակիչներն այդ առումով բացառություն էին: Ինչքան էլ մենք խոսենք վնասների մասին, ինչքան էլ օրենքները փոխվեն կամ չփոխվեն, հանրությունը պետք է գիտակցի, թե ինչ վնաս կարող է կրել: Բայց հանրության 70%–ը չի գիտակցում, եթե գիտակցեին, այս վիճակը չէինք ունենա, իսկ հանքարդյունաբերողներն ավելի զգույշ կլինեին, չէին կարող այդքան համարձակ դեմ դուրս գալ հասարակությանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում