10 սովորություն, որոնք վնասում են ուղեղը
Նախաճաշը բաց թողնելը: Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում ունենում են արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ: Դրա
պատճառով բավարար քանակությամբ սննդանյութեր չեն մակատարարվում ուղեղին, ինչի պատճառով նրա աշխատանքը խանգարվում է:
Շատակերությունը: Այն առաջացնում է ուղեղի զարկերակների նեղացում, որն էլ հանգեցնում է մտավոր ունակությունների
նվազման:
Ծխելը: Այն ուղեղում առաջացնում է հյուսվածքների ատրոֆիա՝ ապաճում և հնարավոր է հանգեցնի Ալցհայմերի
հիվանդության:
Շաքարի չարաշահումը: Մեծ քանակությամբ շաքարը օրգանիզմում խանգարում է սպիտակուցների և սննդանյութերի
ներծծմանը, ինչը առաջացնում է դրանց անբավարարություն և վատթարացնում է ուղեղի ֆունկցիան:
Օդի աղտոտվածությունը: Մարդու օրգանիզմում ուղեղն ամենաշատ թթվածին պահանջող օրգանն է: Աղտոտված օդը
ներշնչելը նվազեցնում է թթվածնի մատակարարումն ուղեղին, ինչը հանգեցնում է ուղեղի աշխատունակության նվազման:
Քնի խանգարումերը: Քնի ժամանակ մեր ուղեղը հանգստանում է: Քնի երկարաժամկետ խանգարումները արագացնում են
ուղեղի բջիջների մահացման գործընթացը:
Գլուխը վերմակի տակ քնելը: Քնելու ընթացքում գլուխը վերմակի տակ պահելով մեծանում է կարբոնի երկօքսիդի
խտությունը, նվազեցնում է թթվածնի խտությունը, ինչը նույնպես ուղեղը վնասող ազդեցություն է ունենում:
Հիվանդ ժամանակ աշխատելը: Հիվանդության ժամանակ մտավոր աշխատանք կատարելը՝ սովորելը, աշխատելը
նվազեցնում են ուղեղի արդյունավետությունը:
Ոգևորիչ մտքերի պակասը: Սա նույնպես վնասում է ուղեղը՝ առաջացնելով ատրոֆիա: Ուղեղի համար լավագույն
վարժությունը մտածելն է, իսկ ոգևորիչ, մոտիվացնող մտքերը բարենպաստ ազդեցություն են ունենում: Խոսակցություններից խուսափելը: Ինտելեկտուալ խոսակցությունները բարձրացնում են ուղեղի արդյունավետությունը:
Այնպես որ դրանց պակասը նույնպես վատթարացնում է ուղեղի ֆունկցիան: