Երբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր Կամենդատյան
Երբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար։
Ստախոսի «Մետրոպոլիտենը».
Սա «շարքային ստախոսի» օր չէ, սա համակարգային ստի գագաթնակետն է։
Անպատժելիության բղավոց. Երբ բարձրաստիճան պաշտոնյան թույլ է տալիս իրեն գոռալ մի կնոջ վրա, ով կորցրել է ամեն ինչ, դա ցույց է տալիս, որ նա այլևս մարդկանց չի տեսնում։ Նա տեսնում է միայն «խանգարող հանգամանքներ» իր PR ակցիայի ճանապարհին։
Հերքման բնազդը. Առաջին ռեակցիան՝ «չկա նման բան», սովորական ինքնապաշտպանություն չէ։ Դա հանրության ինտելեկտի վրա թքած ունենալու ձև է։ «Ես կասեմ՝ չկա, ու դուք պարտավոր եք հավատալ, նույնիսկ եթե աչքներդ հակառակն են տեսնում»։
«Լարվածության» էժանագին կաշառքը. Վերջին փուլում սուտը դառնում է զզվելիորեն «մարդկային»։ Լարված էիր՝ մի՛ մտիր մետրո։ Լարված էիր՝ մի՛ եղիր վարչապետ։ Բայց ստախոսի համար լարվածությունը վահան է, որի տակ նա թաքցնում է իր իրական դեմքը։
Սա ոչ թե «շնորք չունենալ» է, այլ բարոյական սնանկություն։ Երբ սուտը դառնում է աշխատանքային գործիք, իսկ կոպտությունը՝ հաղորդակցման լեզու, այդտեղ ծիծաղելը նշանակում է համակերպվել անբարոյական վարքի հետ։
Ինչ անել՞
Կա մեկ լուծում։ Հունիսի ութին սրա քվեաթերթիկը միանգամից նետել աղբարկղ։