Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
Politics

«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, ով բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ցավոք, մի իրականության մեջ ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ՔԿՀ-ում կալանքը կրելու փոխարեն անմեղ մարդը շարունակում է նույն կալանքը կրել տնային պայմաններում։ «Հիշենք, թե ինչպես ժողովուրդն ընդունեց իր հոգևոր առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իրապես առանց հուզվելու հնարավոր չէր այդ կադրերին հետևել։ Միքայել սրբազանի հետ տեղի ունեցողի պարագայում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, որովհետև այս դեպքում հանցակազմի բացակայություն կար։ Հնարավոր չէր այդ փաստերի առկայությամբ բավական չէ գործ հարուցել, վարույթ սկսել, դեռ մի բան էլ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ ընդունել։ Իրավական համայնքի համար սա ևս անթույլատրելի գծերի հատում էր։ Մեր երկրում խափանման միջոցներից ամենածանր տեսակը՝ կալանքը, վերածվել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ միջոցի, ինչն ընդգծում է այս բոլոր դեպքերի քաղաքական բնույթն ու քաղաքական հիմք կրելը։ Տնային կալանքը մարդու ազատությունը սահմանափակող պակաս խիստ միջոց չէ, քան կալանքը, որովհետև մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական միջամտություններ, նրա շարժը սահմանափակվում է, ընդամենը նա իր տան միջավայրում է, բայց անհամաչափ են այս երկու խափանման միջոցի տեսակները, երբ գոյություն ունի վարչական վերահսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, գրավ։ Որոշ դեպքերում այս ամենը համակցված են կիրառում՝ կրկին ծայրաստիճան անհամաչափ։ Խափանման միջոցը պետք է արդարացված լինի։ Միքայել սրբազանի պարագայում գործը հարուցվել է, այսպես կոչված, «բռնության կոչի» հիմքով։ Խափանման միջոց կալանքը դատարանը կիրառում է, երբ մտավախություն ունի, որ մարդը նախաքննության վրա կարող է ազդել, կարող է խուսափել պատասխանատվությունից, կարող է ներազդել վկաների վրա։ Իսկ այս գործի շրջանակում ո՛չ վկա գոյություն ունի, ո՛չ լրացուցիչ ուսումնասիրվող ապացույցներ, ո՛չ էլ հընթացս այլ քննություն էր իրականացվում։ Որևէ հիմնավոր պատճառ գոյություն չուներ, թե ինչու մարդուն պետք է պահեն կալանքի կամ տնային կալանքի ներքո։ Միակ պատճառը, որն ակնհայտ էր, քաղաքական հետապնդումն ու խափանման միջոցների պատժիչ նկատառումներն էին»,-հավելում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատ հաճախ են իրավապաշտպան հանրույթի մեջ գործընկերները նշում՝ քաղաքական տարր պարունակող գործերում ակնհայտ է «վերևից» իջեցվող հրահանգը։ Բայց չէ որ կատարողները՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետք է գիտակցեն, որ անօրինական գործողություններ կատարելու համար օրենքի առջև կրելու են պատասխանատվություն և իրենց ցաքուցրիվ, երբեմն օրենքից ու տրամաբանությունից զուրկ քայլերով խարխլում են իրավապահ համակարգի հիմքերը։ «Այսպիսի իրավակիրառ պրակտիկայի ու նախադեպերի ձևավորումը խեղում է մեր իրավակարգը, նախադեպային պրակտիկան, իրավունքի զարգացումը, իրավունքի տրամաբանությունը։ Պատահական չէ, որ միջազգային հանրությունը առանձնացրել է քաղաքական հետապնդումը, և պատահական չէ, որ ժողովրդավար ու իրավական պետությունների համատեքստում սահմանվել են սկզբունքներ, ինչպիսիք են՝ իշխանությունների տարանջատումը, օրինականության սկզբունքները, իրավունքի գերակայությունը, որպեսզի քաղաքական իշխանությունները և պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներազդելու քաղաքական տարբեր գործընթացների վրա, թույլ չտան նման միջամտություններ, ինչին, ցավոք, ականատես ենք լինում, իսկ միջամտությունները գնալով ահագնանում են, և անթույլատրելի գծերն էլ գնալով հատվում են։ Դրա էպոպեան եղավ Վեհափառ հոր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, որը մեր ազգի համար պատմական ամոթ է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում