Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ շարունակ բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում են, որ ՀԷՑ-ի ազգայնացման-պետականացման, իսկ ավելի ստույգ՝ խլման պրոցեսը վստահաբար նվազեցնելու է Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված դրական միտումները։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ եթե ներդրումային միջավայրը պայմանական պատկերացնենք որպես շինություն, ապա ՀԷՑ-ի հետ կապված զարգացումները այդ շինությունից հերթական մեխի, առանցքի քանդումն են։ «2018 թվականից սկսած ենք հայտնվել ներդրումային գրավչության համար անկայուն իրավիճակում։ 2018 թվականի քաղաքական իրադարձություններն ինքնին ներդրումային գրավչության համար խնդրահարույց էին, որովհետև ցանկացած ցնցում, հեղափոխություն տնտեսության համար սկզբնական շրջանում միառժամանակ ձևավորում է որոշակի անորոշություն, սպասողական իրավիճակ։ Ներդրողն իր գործունեությունն իրականացնելու համար առնվազն սպասում է հասկանալու, թե ինչ միջավայրի հետ գործ ունի, ինչպիսին կլինեն խաղի կանոնները, կփոխվեն դրանք, թե ոչ, փոխվելու պարագայում ինչպիսին կլինեն և այլն։ Դա գումարվեց մեզ համար առանց այդ էլ խնդրահարույց ներդրումային միջավայրի գործոնին, այսինքն՝ ունենք արտաքին անվտանգային բաղադրիչ. տարիներ ի վեր փորձել են ներդրումային գրավչությունը հնարավորինս բարձրացնել, բայց ունեինք օբյեկտիվ գործոն։ Հիմա արդեն այդ ամենին գումարվելու է եկել ՀԷՑ-ի գործոնը՝ իր բոլոր զարգացումներով և հետևանքներով։ Եթե ընդհանուր, ապա որևէ դրական բան ակնկալել ներդրումային գրավչության համար այս գործընթացներից հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Ներդրումային միջավայրը մի շարք գործոններով ու հանգամանքներով ձևավորվող միջավայր է, այն ունի քաղաքական, տնտեսական գործոններ, վերջինս ավելի լայն՝ հարկային քաղաքականություն, բիզնեսի համար միջավայրի ստեղծում և այլն։ Ներդրումային միջավայրն այն գործոնների ամբողջությունն է, որով պոտենցիալ ներդրողը կատարում է գնահատում՝ արժե՞, որ նա այնտեղ ներդրում կատարի և գործունեություն ծավալի, թե՞ ոչ։ Այդ գործոններից մեկը քաղաքական անկայունությունն է, իսկ տնտեսական քաղաքականությունը և դրա կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են մնացած գործընթացներին։ Եթե կրկին վերադառնանք ՀԷՑ-ի օրինակին, ապա ունենք մի քանի երևույթների ամբողջություն։ Մի կողմից՝ սա ակնհայտորեն քաղաքական գործընթաց է, դժվար է հիմնավոր կերպով դա հերքելը։ Մյուս կողմից՝ այս գործընթացի հայտարարվող մասն է խնդրահարույց։ Հայտարարվող մասով ունեցել ենք պնդում՝ իշխանությունների կողմից ազգայնացման նպատակ։ Եթե ազգայնացման քաղաքական գործոնը մի կողմ թողնենք, երբ ուսումնասիրում ենք միջազգային պրակտիկան, անգամ ազգայնացման դրական փորձերի պարագայում երկիրն անկայուն և վտանգավոր գործընթացով է անցնում, և երբ ազգայնացումը հաջողվում է, ենթադրենք, կազմակերպությունը ճգնաժամային իրավիճակում է, երկիրն այդ իրավիճակից դուրս բերելու համար անում է ազգայնացում և լուծում է խնդիրը, դրա չոր մնացորդում պետության ներդրումային գրավչությանը հարված է հասցվում։ Հաջողված դեպքերի պարագայում գուցե այն հասցվում է որոշակի ժամանակահատվածում, բայց հասցվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Ընդգծում է՝ մեր պարագայում ազգայնացման տնտեսական հիմնավորումներն էլ հիմնավոր չեն, այսինքն՝ տնտեսապես լիարժեք հիմնավորված չէ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը։

«Միևնույն ժամանակ նշենք՝ եթե խոսքն ազգայնացման մասին է, որովհետև այդ մասին հայտարարություններ կային, բայց նաև զուգահեռ կան հայտարարություններ, որ հնարավոր է այլ սեփականատեր այն ձեռք բերի։ Ունենք խնդրահարույց իրավիճակ ներդրումային գրավչության մասով, ընդ որում՝ խնդիրների մի փնջի առերեսվելու ենք, եթե ՀԷՑ-ի պարագայում տեղի ունենա այլ մասնավոր կազմակերպության կողմից դրա ձեռքբերում, խնդիրների այլ փնջի առերեսվելու ենք, եթե գործընթացն ազգայնացման ուղիով ընթանա։ Ցանկացած պարագայում այդ խնդիրների հավանականությունը բավական մեծ է։ Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա։ Դրա մասին առնվազն վիճակագրությունն այսօր մտածելու տեղիք է տալիս։ Այս տարվա վեց ամսվա ընթացքում ունենք ընդամենը 5 միլիարդ դրամի ներդրում, որը, երևի թե, հավասարազոր է ներդրում չունենալու, խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այդ ֆոնի ներքո իրավունք ունե՞նք ենթադրելու, որ գուցե հենց այդ գործողություններն են բերել այսօրվա վիճակագրությանը։ Առնվազն հակառակի հիմնավորումը չկա»,-նշում է մեր զրուցակիցը։

Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ ունենք ներքին ներդրումներ, քաղաքացիներ, որոնք ցանկանում են բիզնես հիմնել կամ ընդլայնել արդեն գոյություն ունեցողը։ Փորձագետն ասում է՝ այս առումով գուցե որոշակիորեն պարադոքսալ իրավիճակում ենք։ «Ներդրումային գրավչության, նախագծերի հետ տեղի ունեցող բացասական նախադեպը թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողի համար նախադեպ է։ Բայց այս նույն գործընթացների ընթացքում որոշակի ներքին աշխուժություն տեսնում ենք, ու այդ պարադոքսալ վիճակը գուցե նաև պայմանավորված է մեր տնտեսության աճի և բուն տնտեսության պարադոքսալությամբ։ Նախորդ տարիներին հստակ արտաքին ազդեցություններ եղան մեր տնտեսության վրա, դրանք թողեցին իրենց «արդյունքը» տնտեսության վրա՝ վիճակագրությամբ, որոշ ոլորտների աճերով և այլն։ Այդ ազդեցությունների արդյունքում որոշ ուղղություններում ունեցանք աշխուժություն, և այն, իհարկե, ոչ ցանկալի չափով, բայց որոշակիորեն նաև կապիտալիզացվեց, օրինակ՝ բանկային համակարգում, կարծես թե, այդ ամենի կապիտալիզացիայի հետ գործ ունենք, որովհետև մինչ այժմ ֆինանսական բնույթի ծառայությունները, բանկային համակարգի շահութաբերությունը բավական բարձր մակարդակում են գտնվում, չնայած պատճառ հանդիսացող արտաքին գործոնները, կարծես թե, ամբողջովին չեղարկվել են։ Երկրորդ հանգամանքը՝ մեր տնտեսությունն այսօր շինարարության ոլորտի մեծ աճերի ներքո է, և գաղտնիք չէ, որ այդ ոլորտում շատ մեծ ներդրումներ են արվում։ Որոշակի պատճառներով ձևավորվել է միջավայր շինարարության աշխուժության համար՝ եկամտահարկի վերադարձ և այլն, այն շահութաբերություն ապահովող ուղղություն է, թեկուզ ժամանակավոր, բայց այստեղ կա տնտեսական հետաքրքրություն, հետևաբար՝ նաև ներքին աշխուժություն։ Լավ է, որ գոնե այդ մասով ունենք որոշակի աշխուժություն, բայց խնդրահարույց է նրանով, որ ինչքան էլ հստակ լինեն այդ ազդեցությունները, դրանք ունեն ժամանակավոր բնույթ։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ առաջիկայում չի լինի որևէ այլ գործոն, որի ազդեցության ներքո նույն ոլորտների աշխուժությունը կպահպանվի։ Գուցե լինեն, գուցե նոր գործոններ ի հայտ գան, սա չի բացառվում, բայց ամեն դեպքում այն հանգամանքը, որ այսօր ունենք այդ ժամանակավոր բնույթի ազդեցությունները, առնվազն տալիս են մտահոգությունների և մտավախությունների տեղիք այդ նույն ոլորտների հետագա աճի հետ կապված։ Ի՞նչ կլինի այդ ոլորտների աշխուժության հետ, եթե հանկարծ այլ գործոններ չլինեն։ Ավելի գլոբալ մակրո մակարդակ գնանք՝ ի՞նչ կլինի տնտեսության աճի, ներքին ներդրումների, բիզնեսի աշխուժության և այլնի հետ։ Այստեղ կա անկայունության բավական մեծ գործոն։ Ի վերջո, ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության համար՝ լինեն ներդրումներ, թե պետական պարտքի ներքին ռեսուրսներ, որոշակի ժամկետայնության խնդիր ունի։ Դրանք հիմնականում ավելի կարճաժամկետ են և բարձր շահութաբերությամբ։ Սրանք, կարծես թե, ժամանակավոր են, իսկ ավելի երկարաժամկետում ունենք վատ նախադեպեր, որոնք չեն կարող հաշվի չառնվել, այսինքն՝ նման գործընթացների պարագայում դժվար է պատկերացնել ներդրողի, որը երկարաժամկետ նախագծի ներդրում կանի։ Շենքի կառուցման պարագայում միջնաժամկետ հետգնման ակնկալիք կա, բայց այժմ այսպիսի անորոշությամբ և նման նախադեպերով պատկերացնել մի ներդրողի, որը երկարաժամկետ՝ 10, 15 տարվա մեծ նախագծերի ներդրում կանի, դժվար է»,-հավելում է նա։

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը տարիներ շարունակ ասում է՝ վատ չէ, որ կան կարճաժամկետ ազդեցություններ։ «Բայց խնդիրն այն է, որ, կարծես թե, ավելի շատ խարսխվում ենք կարճաժամկետ ազդեցություններից ինչ-որ բան քաղելու, դրանք շահարկելու վրա, քան մտածելու երկարաժամկետ կայուն աճի մասին։ Ունենք 6,2 տոկոսանոց տնտեսական աճ երրորդ եռամսյակի համար։ Մեր տնտեսության համար սա լուրջ թիվ է, բավական լավ ցուցանիշ։ Քննադատը կարող է ասել՝ խոսում եք արտաքին ազդեցությունների չեղարկման մասին, իսկ մենք երրորդ եռամսյակում ապահովում ենք 6,2 տոկոսանոց աճ։ Երբ նայում ենք նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ, այսինքն՝ որ ուղղություններն են աճել և ինչ չափերով, այդ 6,2 տոոկոսը ձևավորվել է շինարարության և ծառայությունների երկնիշ աճերով, բայց դրա կողքին, օրինակ՝ մշակող արդյունաբերության աճը 1,9 տոկոս է։ Ստացվում է, որ այսօր շինարարությունը և ծառայությունն են ապահովում այդ աճերը, բայց մեր առանցքային ուղղությունների աճի տեմպերը, որոնք ենթադրում են երկարաժամկետ կայուն աճի ապահովումը, բավական համեստ են։ Այս երևույթի շարունակականության պարագայում կարող ենք կանգնել տնտեսության ապաինդուստրալացման գործընթացների առաջ, երբ տնտեսությունը դառնում է ոչ թե ստեղծող, այլ սպառող։ Իսկ պետության դեպքում երկարաժամկետ տեսլականն է առավել կարևոր, քան ընթացիկ իրավիճակները։ Կարող ենք խոսել անընդհատ ավելացող պարտքի մասին, երբ ունես երկարաժամկետ աճի հետ կապված մտավախություն, ներգրավող միջոցների սպասարկումը վաղ թե ուշ կանգնելու է խնդրի առաջ։ Այս շղթան շարունակվում է բոլոր հնարավոր ուղղություններով և ոլորտներում»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում