Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար
Տնտեսություն

Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան

Չինաստանը հայտարարել է տիեզերքում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու մտադրության մասին, որը միկրոալիքային ճառագայթման միջոցով էներգիա կհաղորդի դեպի Երկիր: Նախագիծը, որը լինելու է հավակնոտ տիեզերական ծրագրի մի մասը, ներառում է նոր ծանր հրթիռների օգտագործում՝ արևային էլեկտրակայանի բաղադրիչներ ուղեծիր հասցնելու համար, գրում է pravda.ru–ն:

Նոր էլեկտրակայանը կգտնվի գեոստացիոնար ուղեծրում՝ Երկրից 36000 կմ բարձրության վրա և կզբաղեցնի մոտ 1 կմ լայնությամբ տարածք։ Դրա նշանակությունն արդեն համեմատվել է չինական Three Gorges Dam-ի՝ Երեք կիրճերի ամբարտակի աշխարհում ամենամեծ հիդրոէլեկտրակայանի նախագծի հետ: Այդ ամբարտակը տարեկան արտադրում է 100 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ինչպես նշել է Long March հրթիռի գլխավոր կոնստրուկտոր Լոնգ Լեհաոն, այդ նախագծի իրականացումը «համազոր է Երեք կիրճերի ամբարտակն ուղեծիր տեղափոխելուն»:

Իսկ որո՞նք են տիեզերական արևային էներգիայի առավելությունները: Երկրի վրա արևային մարտկոցները բախվում են այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք են ամպերի ծածկույթը և արևային ճառագայթման մթնոլորտային կլանումը: Տիեզերքում արևի լույսի ինտենսիվությունը մոտավորապես 10 անգամ ավելի է, ինչը խոստումնալից լուծում է տիեզերքում արևային էներգիայի արտադրության համար: Այդ տեխնոլոգիան կարող է ապահովել էներգիայի կայուն աղբյուր, որն անկախ է օրվա ժամից և եղանակային պայմաններից:

Հիմնական մարտահրավերը մնում է բոլոր բաղադրիչներն ուղեծիր հասցնելը: Այդ նպատակով Չինաստանը մշակում է նոր բազմակի օգտագործման ծանր հրթիռ՝ Long March-9, որը կարող է բարձրացնել մինչև 150 տոննա բեռ: Հրթիռը հիմք կհանդիսանա նաև Չինաստանի լուսնային ծրագրի համար, որը նաև ներառում է միջազգային լուսնային բազայի կառուցումը մինչև 2035 թվականը:

Տիեզերական արևային կայանների հարցում Չինաստանը միակը չէ:

Նման տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ երկրներ։ Նման կայանների ներուժն ուսումնասիրում են նաև ամերիկյան Lockheed Martin և Northrop Grumman ընկերությունները, Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) և ճապոնական JAXA տիեզերական կազմակերպությունը։ Մասնավորապես, JAXA-ն այս տարի նախատեսում է ցուցադրական արբանյակ արձակել տեխնոլոգիան գնահատելու համար։

Չնայած առաջընթացին, տիեզերական արևային կայանների նախագիծը բախվում է մի շարք տեխնիկական և տնտեսական մարտահրավերների, ներառյալ բարձր մեկնարկի ծախսերը, ուղեծրի հավաքման դժվարությունները և Երկիր էներգիայի փոխանցման անվտանգությունը: Այնուամենայնիվ, եթե ամեն ինչ հաջողությամբ իրականացվի, ապա այդ գաղափարը կարող է վերափոխել էներգետիկ արդյունաբերությունն ապահովելով վերականգնվող էներգիայի գրեթե անսպառ աղբյուր:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]