Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

 Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Տնտեսություն

Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունում շարունակվում է որոշակի աճ արձանագրվել, տնտեսական նոր մարտահրավերներն իրենց արդեն զգալ են տալիս։ ՀՀ տնտեսական ակտիվությունն սկսել է դանդաղել, քանի որ այն հիմնականում պայմանավորված էր ոսկերչական ապրանքների վերաարտահանմամբ, որի ծավալները կտրուկ նվազել են վերջին շրջանում։ Իրավիճակը բարվոք չէ տնտեսության մյուս ճյուղերում, սակայն այն չի զգացվել կամ քողարկվել է ոսկերչական ոլորտի սրընթաց աճի պայմաններում։ Շինարարության ոլորտում ևս, որը մի ժամանակ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, արգելակման տեմպերն արդեն նկատելի են։ Այս տարվա հուլիսին շինարարության աճը կազմել է 17,7 %՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0,3 տոկոսային կետով։

Սկսել են աճել, բնակչության միջոցների հաշվին, հիմնականում հիպոտեկային վարկերով իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Բացի այդ, ռուս ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխվելու արդյունքում անշարժ գույքի շուկան դեռևս գերտաքացած վիճակում է, ու սպասվում է, որ բարձր գնային փուչիկը պայթելու է՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Մյուս կողմից էլ՝ էական դանդաղում է նկատվում նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունները, արտահանումը և ներմուծումը։ Պատահական չէ, որ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 %` հունիսի նկատմամբ դանդաղելով 0,8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի արգելակմամբ:

«Լույս» հիմնադրամը տնտեսության ճյուղերում նկատվող այս գործընթացի մասին հատուկ վերլուծություն է ներկայացրել՝ ի մասնավորի արձանագրելով, ու աճի տեմպերի դանդաղումն ազդում է նաև պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների վրա։ Ուստի, այս հանգամանքով է պայմանավորված, որ պետբյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային։ Պակասուրդի չափը էական գումար է կազմել՝ 58 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Այս ամենին զուգահեռ, բիզնեսի զարգացումը խթանելու ու աճի նոր ազդակներ հաղորդելու փոխարեն կառավարությունը հընթացս նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նպատակը բիզնեսին նոր հարկային պարտավորություններով խեղդելն ու ամեն գնով դեպի պետբյուջե գումարների ներհոսք ապահովելն է։ Իսկ բիզնեսի համար հարկային բեռի ավելացումն իր հերթին հանգեցնում է թանկացումների, քանի որ տնտեսվարողները շահույթից չզրկվելու համար բարձրացնում են գները։ Թանկացումներն էլ առաջին հերթին հարվածում են սպառողի գրպանին։

Տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև շուկայում առկա ապրանքների թանկացումները, հատկապես՝ էներգակիրների։ Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Միայն հուլիսի ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3 %-ով։ Մեր երկրում թանկացումները շատ հաճախ տեղի են ունենում անհարկի ու չեն արտացոլում միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ հնարավոր է հակաշուկայական գների ձևավորում։ Օրինակ՝ միջազգային շուկայում կարող է էներգակիրների գները որոշակի իջնեն, սակայն Հայաստանում բարձրանան։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ հատուկ պայմաններ են ստեղծվում, որ որոշ տնտեսվարողներ ուղղակի գերշահույթներ ստանան։ Բացի այդ, աննախադեպ թանկ են պտուղբանջարեղենի գներն այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է։ Ու քաղաքացիները դժվարություններ են ունենում իրենց սպառողական զամբյուղն ապահովելու հարցում, քանի որ նրանց եկամուտները հիմնականում նույնն են մնացել։

Բայց մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Պետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից նոր վարկային պարտավորություններ վերցնել իր վրա։ Արդեն այս տարվա հունիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 12,2 մլրդ դոլար, որից 6,3 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 5,9 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը: Ըստ էության, բյուջեի պակասուրդն իշխանությունները փորձում են լցնել դրսից ստացված վարկերի հաշվին, որը ծանր բեռ է դառնալու պետության համար արդեն հետագայում։ Բնական է, որ վարկերի տոկոսները Հայաստանը պետք է վերադարձնի հիմնականում արտարժույթով։ Բայց Հայաստանի միջազգային համախառն պահուստները ևս նվազում են՝ կրճատվելով տարեկան 17,3 %-ով կամ 715 մլն դոլարով, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,3 % կամ 580 մլն դոլարի աճ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում