Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան
Հասարակություն

«Ինձ թվում էր՝ չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը». կամավոր Վաղինակ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում՝ փրկելով զինվորների կյանքը

Վաղինակն ու Անահիտը, նույն գյուղից լինելով, իրար չէին ճանաչում: «Իր եղբոր տղան մանկապարտեզ էր հաճախում, հանդեսի ժամանակ, որին նաև ես էի ներկա, հանդիպել ենք: Վաղինակը սկսում է ինձանով հետաքրքրվել, իսկ հետո գալիս ծնողներիս մոտ՝ ձեր աղջկան հավանել եմ»,- ասում է Անահիտը՝ Վաղինակի կինը:

2005 թ.-ին նրանք ընտանիք են կազմում: «Շատ ուշադիր, հոգատար, յուրահատուկ անձնավորություն էր: Իր համար առաջնահերթն իր ընտանիքն էր, երեխաները, իր տանը որևէ պակաս բան չպետք է լիներ, առավոտից մինչև ուշ երեկո կչարչարվեր, որ ընտանիքը լավ պահեր: Ամեն ինչ իր ուժերով էր անում: Մեր ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր մեծ աղջիկը, մոտ մեկ տարի անց՝ երեխաներիցս միջնեկը՝ մյուս աղջիկս: Վաղինակը երազում էր տղա ունենալու մասին, բայց իր երկու աղջիկներին անսահման շատ էր սիրում, աղջիկներն էլ՝ իրեն: Նարեի հետ այնքան նման են բնավորությամբ, կես խոսքից իրար հասկանում էին»,-նշում է զրուցակիցս:

Վաղինակի ու Անահիտի ընտանիքում տարիներ անց ծնվում է նաև ընտանիքի սպասված որդին: «Վաղինակի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Չգիտեմ, թե ինչու, մեր տղայի ծննդից հետո սկսեց անընդհատ ասել՝ սրանից հետո երբ էլ մեռնեմ, գիտեմ, որ Գևորգս կա: Բարկանում էինք՝ ուզում էիր տղա ունենալ, ունեցար, հիմա պետք է պահես իրեն: Ամեն տեսակի փորձությամբ անցել էր, ու իրեն որևէ վնաս չէր եղել: Միշտ ասում էի՝ այս մի «կռիվն» էլ բաց թող, մարդիկ իրենց հարցերը կլուծեն, արձագանքում էր՝ վախենում ես՝ մեռնե՞մ, երբեք սովորական վեճի կամ կռվի մեջ չեմ մեռնելու: Այնպես եմ մեռնելու, որ դու էլ չես պատկերացնում: Երբ իրեն ինչ-որ վտանգ էր սպառնում, այս խոսքերն էր ասում: Բոլոր նման զրույցները պատերազմից առաջ են եղել: Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե գիտե՞ր, թե ինչ է լինելու իր հետ»: Վաղինակը կամավոր է մեկնում ռազմադաշտ, չի սպասում ծանուցագրի: Անահիտն ասում է՝ գիտեր, որ կգնա, ամուսինը միշտ պատրաստ էր:

«Երբ տագրս մասնակցում էր Քառօրյա պատերազմին, այդ ժամանակ կարողացանք իրեն հետ պահել՝ պատճառաբանելով, որ տանից մեկ հոգի արդեն ռազմադաշտում է, բացի դա, այն ժամանակ պատերազմը կարճ տևեց, եղբայրն էլ ասաց, որ հանգիստ է, իր գնալու անհրաժեշտությունը չկա: Բայց իր մեջ վրեժը միշտ կար, ասում էր՝ ինչքան կարող է այսպես շարունակվել, պետք է դրանց վերջը տալ: Նաև այդ պատճառով միշտ անհանգիստ էի, որ եթե պատերազմ սկսվի, միանշանակ կգնա: Հենց առաջին օրն աշխատանքից դուրս էր եկել, գնացել Չարենցավանի զինկոմիսարիատ, հերթագրվել, որ մեկնի: Իրեն ասել էին, որ դեռ հրաման չունեն, պետք է սպասել: Եկավ տուն, միշտ առաջինը հեռախոսն էր գրպանից հանում ու մի կողմ դնում, բայց այդ օրն աչքն անընդհատ հեռախոսին էր: Երբ հարցրեցի՝ զանգի՞ ես սպասում, ասաց՝ այո, հենց զանգեն, պիտի գնամ: Իր թույլ տեղը երեխաներն էին, մեծ աղջկաս ոտքն այդ ժամանակ կոտրված էր, հարցրեցի՝ բա երեխե՞քը, ասաց՝ դու ամեն ինչ կարող ես ու կանես: Նույնիսկ երեխաներն իրեն գնալու մտքից հետ չպահեցին, մարտական էր տրամադրված: Րոպեներ անց զանգեցին, ու գնաց»:

Այդ ընթացքում Վաղինակի եղբոր տղան ծառայում էր, Վաղինակն ասում էր՝ «հասնեմ երեխուն»: «Իր հորեղբոր տղան Ջրականում էր, փոխգնդապետ, ասացի՝ զանգի Հայկազին, տես, թե ինչ վիճակ է: Որևէ մեկս ու ոչինչ իրեն հետ չպահեց մեկնելու մտքից: Ասում էր՝ սպասենք, գան ու լցվեն մեր գյուղ, նոր սկսենք կռվե՞լ: Ի՞նչ կարող էիր ասել այս բառերից հետո»: Սեպտեմբերի 27-ի ցերեկը Վաղինակը գյուղից կամավորագրված մի քանի տասնյակ տղաների հետ մեկնում է Արցախ՝ Ջրական: «12 օր ամեն օր խոսել ենք իր հետ: Խոսելիս մեզ հարցնում էր՝ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու էս ամեն ինչի վերջը: Արձագանքում էի՝ մենակ մի բան են ասում, որ հաղթելու ենք: Զրույցներից մեկի ժամանակ իմ այս ասածին պատասխանեց՝ նման բան չի կարող լինել: Եթե հրամանատարը զինվորին մենակ թողնում ու հեռանում է, ոնց կարող է լավ լինել: Բարկացա՝ բա դու ինչի՞ ես մնացել, հետ արի: Բայց դրան էլ պատասխան ուներ՝ երեխա կա, Ալլայից ցածրահասակ է, չի կարողանում զենք քաշ տալ, գամ, նստեմ քո կո՞ղքը. քեզ պետք չեմ, էս երեխեքին եմ պետք: Ու չէի կարողանում որևէ բան ասել»:

Ջրականի կորստից հետո տղաներին տեղափոխում են Հադրութ: «Հոկտեմբերի 5-ին Վաղինակը հանդիպում է Հայկազին: Նա անսահման նվիրված էր իր զինվորներին, ամեն ինչ անում էր նրանց համար, մի քիչ հանգիստ էինք, որ միասին են: Հոկտեմբերի 9-ին կապը կորում է Հայկազի հետ: Վաղինակն էլ էր անհասանելի: Հաջորդ առավոտյան Վաղինակը զանգեց՝ լավ ենք, մեր մասին մի մտածեք, բայց ձայնը շատ տխուր էր: Մեր տղայի հետ խոսեց, հետո հայրիկի՝ լավ մնացեք, պինդ եղեք: Ուղիղ ոչինչ չասաց, բայց կարծես հրաժեշտ էր տալիս: Ասացի, որ խոսում են, թե հրադադար է լինելու, բարկացավ՝ ի՞նչ հրադադար, ամբողջը ծախեցին, երեխեքին մեջը տվեցին ու հրադադա՞ր: Հետո իմացանք, որ ամբողջ Հադրութը շրջափակման մեջ է: Նաև հասկացանք, որ իրենք գիտակցված մնացել են այնտեղ: Ամիսներ անց շատերի հետ զրուցեցինք, ասում են՝ իրենց խորհուրդ ենք տվել, որ դուրս գան, որ էլ ոչինչ անել չեն կարող, բայց մերժել են՝ պետք է շարունակել կռվել»:

Տղաները թշնամու մեծաքանակ մարդուժի են հանդիպել, կռվել ու նահատակվել հանուն հայրենիքի: Վաղինակը երեք ամիս համարվել է անհետ կորած: «Որևէ լուր չունեինք իրենից, գալիս էինք պաշտպանության նախարարություն՝ արհամարհված, անպատասխան կանգնում մուտքի մոտ, եթե հանդիպում էլ էին, միակ պատասխանն էր՝ այդ տարածք չենք կարողանում մտնել: Տուն էինք վերադառնում, հաջորդ օրը նորից նույնը կրկնվում էր: Ամենադաժան ամիսներն էին: Նախարարությանը, մյուս գերատեսչություններին ասում էինք, որ Հադրութի անտառներում ողջ մնացած տղաներ կան, բայց ո՛չ մեզ հավատացին, ո՛չ էլ իրենք կարողացան ինչոր բան անել»: Անահիտը հիշում է այն ծանր օրը, երբ պետք է ԴՆԹ անալիզ հանձնեին:

«Ինչպե՞ս կարող էի իր հայրիկին ասել՝ գնանք ԴՆԹ հանձնելու, նա չէր հավատում, որ Վաղինակի հետ կարող է բան պատահել: Ու որոշեցի մեր տղային տանել արյուն հանձնել, այլ տարբերակ չկար: Անալիզը հանձնեցինք, ամիսներն անցնում էին, նորություն չկար: Կարմիր խաչի միջոցով գերեվարվածների մեջ սկսեցինք իրեն փնտրել, մտածում էինք, որ գուցե վիրավորվել է, ու իրեն գերեվարել են: Էլի նորություն չկար: Հետո կրկին հանդիպումներ զինվորների հետ, որոնք այդ օրերին տղաների հետ էին եղել: Նրանք միայն մեկ բան էին պատմում՝ երկու կողմից դիվերսիա է եղել, Վաղինակն ու Հայկազը փրկել են իրենց կյանքը՝ ասելով, որ հակառակ կողմով դուրս գան, և դիվերսիան վերցրել են իրենց վրա»: 2021 թ. փետրվարի 10-ին Վաղինակի ընտանիքին տեղեկացնում են՝ ԴՆԹ-ով համընկնում կա:

«Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննությունը՝ որպես մահվան օր համարում ենք հոկտեմբերի 10-ը, բայց զրույցներից, նաև մեր ունեցած տեսանյութից դատելով՝ տղաները մինչև նոյեմբերի 1-ը ողջ են եղել, բայց շրջափակման մեջ»: Հիմա Անահիտն ուժեղ է իր երեխաներով: «Ինձ ապրելու ուժ տալիս են իմ երեխաները, ուզում էր, որ նրանք բարձունքների հասնեն: Աղջիկներս արդեն ուսանող են, տղաս երրորդ դասարանում է սովորում: Ինձ թվում էր, թե չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը: Այնքան զրույցներ ենք ունեցել, գիտեմ՝ որ քայլից հետո հաջորդն ինչ եմ անելու: Ինքն ինձ հետ չէ, բայց ինձ ասել է, թե ինչ պետք է անեմ, հիմա այդ ծրագրով առաջ եմ գնում»:

Հ. Գ. - Վաղինակ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հուղարկավորված է հայրենի Արզական գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ