Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Իրավունք

ՀՀ տարածքից զինծառայողների առևանգումը միջազգային գանգստերություն է, բայց այստեղ օրենքները քիչ դեր են խաղում․ միջազգային հանրությունը շարժվում է երկակի ստանդարտներով․ ամերիկացի իրավապաշտպան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասի խոսքով՝ նախորդ տարի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և վերջերս ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողերի դեպքերում ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողություն են։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ կատարվածը ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է, քանի որ Ադրբեջանը չի դադարում ուժի սպառնալիքի լեզվով խոսելուց։

«Ադրբեջանը մտել է այլ երկրի տարածք և մարդ է գողացել։ Ակնհայտորեն ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք միջազգային հանցագործության հետ։ Այստեղ առանցքային խնդիր է, որ գործ ունենք ագրեսիայի հանցագործության՝ Հռոմի կանոնադրության 5-րդ հոդվածի խախտման հետ»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանի արածը կարող է դատապարտվել նաև Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածով՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածով՝ որպես պատերազմական հանցագործություն։

Վերջինը, ըստ նրա, հատկապես կարող է վերաբերել սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված գործողություններին։ 

Գերիների խնդրի մասին ընդհանրապես խոսելով՝ միջազգային իրավապաշտպանը նկատեց, որ այստեղ հարկ կա, որ կենտրոնանանք Ժնևի Կարմիր խաչի 1949-ի կոնվենցիայի և 1977-ի լրացուցիչ արձանագրությունների վրա։

«3-րդ Կոնվենցիայի 132-3 հոդվածը նախատեսում է ռազմագերիների անհապաղ ազատ արձակում պատերազմից անմիջապես հետո»,- ասաց նա։ Ըստ Ալֆրեդ դե Զայասի, ամեն դեպքում, այստեղ օրենքները քիչ դեր են խաղում։ Նկատեց, որ հարցն այն է, որ միջազգային հանրությունն այնքան էլ հետաքրքրված չէ խնդրով։ «Ցնցող է  Ռուսաստանի պասիվությունն այս իրավիճակում, Արևմուտքի մեղսակցությունը, որը շարունակում է համագործակցել Թուրքիայի հետ՝ չնայած Թուրքիայի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի զանգվածային խախտումներին, օրինակ, Սիրիայից վարձկանների օգտագործումը և այլն»,- ասաց նա։

Նա խայտառակություն համարեց մինչ այժմ Թուրքիայի և Ադրբեջանի անպատժելիությունը։ «Եվրամիությունը ոչ մի պատժամիջոց չի կիրառել Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք ապրում ենք կատարյալ երեսպաշտության աշխարհում, և «եվրոպական արժեքները» պաշտպանվում են միայն այն դեպքում, երբ կա շահ»,- ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ նրա, արդարության վերականգնման համար, կարևոր է, որ գերտերությունները հարգեն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նա, սակայն նկատեց, որ այդ իրավունքն ընտրովի է հարգվում․ մի իրավիճակում, երբ ձեռնտու է կարևորվում է այն, մեկ այլ իրավիճակում, երբ ձեռնտու չէ, հետաքրքրված չեն, առավել կարևորվում է «տարածքային ամբողջականության» սկզբունքը։ «Օրինակ՝ ասում են, որ ինքնորոշման իրավունքն օրինական է Կոսովոյի համար, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այդպիսին չէ»,- ասաց նա՝ նկատելով, որ ինքն այն համոզմանն է, որ եթե ցանկություն կա, որ մարդիկ ապրեն մի տարածքում և զգան, որ պաշտպանված են, ունեն իրավունքներ, ուրեմն աշխարհը պետք է ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը։

Նրա նկատառմամբ՝ միջազգային լրատվամիջոցները թքած ունեն Հայաստանի, Արցախի վրա, դրանք նույնքան կոռումպացված են, որքան Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Մադրիդի և այլնի կառավարությունները:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի  1- ին հոդվածը, որը նախատեսում է ինքնորոշման իրավունքի պաշտպանություն,

տարածվում է միայն «ընկերների» վրա, երբ առկա է աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական շարժառիթ»,- ասաց նա։

Այս իրավիճակից դուրս գալու, հայ գերիներին ազատելու տարբերակներից մեկը, Ալֆրեդ դե Զայասի խոսքով, այն է, որ ՀՀ կառավարությունը կարողանա աշխատել Ռուսաստանի, մասնավորապես նախագահ Պուտինի հետ։ Նա, նորից վերադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից զինծառայողների առևանգման թեմային, նշեց՝ դա միջազգային գանգստերություն է (ավազակություն), որ կարողացել են անել Ադրբեջանն ու Թուրքիան։

«Սեպտեմբերին նրանց կողմից արված պատերազմական հանցագործությունները դատապարտվել են իմ շատ միջազգային գործընկերների՝ իրավապաշտպանների կողմից։ Շատ խոսվել է այն մասին, որ օրինակ, նրանց կողմից Սիրիայից վարձկաններ են մասնակցել պատերազմին։ Բայց որպեսզի քաղաքական գործիչները չկարողանան խուսանավել, պետք է հետաքննող լրագրողները ուսումնասիրեն փաստերը և ներկայացնեն դրանք։ Այդ ժամանակ քաղաքական գործիչները չեն ասի, որ դրանք հավաստի տեղեկություններ չեն»,- ասաց նա։

Խոսելով արդեն ՀՀ իշխանությունների կողմից այս հարցերի առաջմղման համար արված աշխատանքների մասին՝ Ալֆրեդ դե Զայասը նշեց, որ Հայաստանը պետք է ավելի բարձր խոսի, պետք է դառնա խոսափողը միջազգային հանրության համար»։

«Երևանը պետք է ճիշտ ձևով դիմի Եվրամիությանը, որ ինչ-որ բան արվի։ Վատ է, որ ԵԱՀԿ-ն կանխող քայլեր չի ձեռնարկել, որ Ադրբեջանի կողմից նման ագրեսիա տեղի չունենա։ Եվրամիությունն էլ ճիշտ բառեր չօգտագործեց Ադրբեջանին և Թուրքիային ուղղված՝ որոշ հանգամանքների բերումով,- ասաց նա՝ նկատելով, որ օրինակ, միջազգային կառույցները հեշտությամբ մեղադրեցին, պատժամիջոցներ սահմանեցին Բելառուսի նկատմամբ, որը որևէ երկրի տարածք ապօրինի չէր էլ ներխուժել,-Եվրոպայի հիմնական ուժերը երկակի ստանդարտներով են աշխատում։ Աշխարհը շարժում է փողը»։

Իրավիճակի հանգուցալուծումը, ըստ նրա, Ռուսաստանի՝ Պուտինի հետ հարաբերութունները զարգացնելն է, իսկ այս հարցում, ՀՀ այսօրվա իշխանությունները որոշ հնարավորություններ արդեն կորցրել են։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելուց և հայ զինծառայողների գերեվարելուց հետո  հայտարարել է, որ պատրաստվում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ալֆրեդ դե Զայասը նշեց․«Ցավոք սրտի, մենք գիտեք, թե ինչպես է աշխատում Անվտանգության խորհուրդը։ Իհարկե, լավ է այնտեղ քննարկումներ ունենալը, բայց ես չեմ տեսնում հնարավորություն, որ այն կլուծի խնդիրը։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանային խաղացողները պետք է ներգրավվեն այս գործընթացներում, հատկապես Ռուսաստանը, որը պետք է երաշխավորի, որ այլևս չլինի ագրեսիա Հայաստանի նկատմամբ և անպայմանորեն Հայաստանի և Արցախը միմյանց կապող միջանցքը լինի»,- ասաց նա։