Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ժամանց

«Սիրո խոստովանություն» բաց երկնքի տակ

Բացօթյա բեմ, քիչ թվով հանդիսատես և թատրոնի համար փոքր-ինչ անսովոր հյուրասիրություն. երկար դադարից հետո թատերասերները հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու: Կամերային թատրոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու տարբերակն ու սկսել բացօթյա ներկայացումների շարք: Մեկնարկը տրվեց երեկ` «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է 2015 թվականից, բայց առաջին անգամ էր բեմադրվում բացօթյա:

Tert.am Life-ը ներկա է եղել թատրոնի առաջին բացօթյա ներկայացմանը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բացթօրյա տարբերակն ադապտացրել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, ով պատմեց, որ ամբողջ ամառ սպասել են բացօթյա ներկայացման միտքը իրականություն դարձնելու հույսով:

«Արդեն հույս չունեինք, բայց վերջին պահին թույլտվությունը եղավ: Քանի որ ամառն արդեն վերջանում էր, նախապատրաստական ոչ մի աշխատանք չէինք տարել, ամեն ինչ կազմակերպեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրինք բացօթյա դահլիճ: Շնորհակալ եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանին` տարածքը մեզ տրամադրելու համար: Եկամտի ակնկալիք նույնիսկ չունենք, ուղղակի թե՛ մենք էինք կարոտել հանդիսատեսին, թե՛ հանդիսատեսը` մեզ: Փորձեցինք մի փոքր լրացնել կարոտը»,-ասաց նա:

«Սիրո խոստովանություն» ներկայացումը հանդիսատեսից շատերին էր ծանոթ, բայց բացօթյա ներկայացմանը որոշակի փոփոխություններ էին եղել` կապված բեմին հարմարվելու, դերասանների հստակ տեղերի, զույգերի հետ. մնացածը նույնն էր: Մեկ գործողությամբ ներկայացումը նվիրված է Երևանին և ոճով նման է Կամերայինի մյուս ներկայացումներին` Երևանին նվիրված երգեր, մայրաքաղաքը գովերգող խոսքեր, պար: Դե իսկ դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում հին ու նոր Երևանի, փողոցների մասին: Ներկայացման ավարտին նրանք նշում են նաև իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ Դանիելյանը` Աբովյանից, Վահե Զիրոյանը` Գյումրուց, Սենիկ Բարսեղյանը` Արտաշատից, Անի Լուպեն` Երևանից:

Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են առաջնախաղի համար ընտրել հենց այդ ներկայացումը. «Քանի որ «Սիրո խոստովանություն»-ը հենց Երևանի մասին է, իսկ մենք կարանտինային օրերի ընթացքում Երևանը շատ էինք կարոտել, որոշեցինք այդ ներկայացմամբ սկսել: Այս ամսվա ընթացքում լինելու են նաև «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու No 3» ներկայացումները: Ընտրել ենք այնպիսիք, որոնք կարող ենք հարմարեցնել տարածքին` առանց որակը կորցնելու: Որոշակի կորուստներ, իհարկե, կլինեն, բայց հուսով ենք` հանդիսատեսը ներողամիտ կգտնվի»,-նշեց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն ընդգծեց, որ որքան էլ տարիներ շարունակ ներկայացումը խաղացել են, այս անգամ հուզմունք կար. «Հուզված էինք, հանդիսատեսն էլ չգիտեր` ինչպես պահել իրեն: Փորձել էինք ամեն ինչ հնարավորինս հարմարեցնել բացօթյա տարածքին, բայց ամբողջական ներկայացման հաճույքը, միևնույն է, չկար: Այն գրվել է այլ բեմի համար, ամեն դեպքում, բավականություն ստացանք»:

Դերասանուհի ԱՆի Լուպեն ասաց, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կարողացան լավ խաղալ. «Մենք բեմում ունենք մեր հստակ տեղերը, բայց այս դեպքում փոփոխություններ եղան: Դա մեզ չխանգարեց, մենք ճկուն ենք»:

Ավելին՝ այստեղ