ԱՄՆ-ի գիտնականները պատմել են մայա ժողովրդի հետաքրքիր «առանձնահատկության» մասին
Մայա ժողովրդի մեզ հասած արձանիկները արտահայտում են տարատեսակ զգացմունքներ, որոնք, չնայած ժամանակի եւ մշակույթի տարբերությանը, հաջողությամբ մեկնաբանվում են ժամանակակից մարդկանց կողմից: Ամերիկացի նյարդակենսաբանները, ովքեր ուշադրություն են հրավիրել այս փաստի վրա, ասում են, որ հայտնագործությունը կօգնի հասկանալ մարդկանց հուզական դրսեւորումների գենետիկական պատմությունը, հայտնում է Planet-Today-ը:
Փորձը, որը իրականացրել են ամերիկյան գիտնականները, բավականին պարզ է եղել՝ հետազոտողները տեսախցիկով նկարել են մայաների ավելի քան վաթսուն արձանիկների «դեմքերը»՝ կտրելով դրանց մարմինները եւ հեռացնելով ցանկացած ենթատեքստ, որը կարող էր օգտագործվել «դեմքերի» հույզերը վերծանելու համար: Արձանիկներն, ընդ որում, արտահայտել են ամենատարբեր զգացմունքներ՝ ուրախություն, վիշտ, ծիծաղ եւ այլն:
Ստացված նյութը ցույց են տրվել կամավորներին։ Նախագծին մասնակցել է 30-36 տարեկան ավելի քան 300 մարդ: Նույնականացնելով արձանիկների հույզերը՝ փորձի մասնակիցները ընտրել են առաջարկվող տարբերակներից, եւ, ինչպես գիտնականները հատկապես ընդգծում են, նրանք գրեթե միշտ ճիշտ ընտրություն են կատարել:
Սա խոսում է այն մասին, որ մայաների հույզերի արտահայտման համար պատասխանատու նեյրոկենսաբանական մեխանիզմները ոչնչով չեն տարբերվել ժամանակակից մարդկանց նույնանման մեխանիզմներից: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ հայտնագործությունը շատ կարեւոր է, այսպես կոչված, «զգացմունքների գենետիկան» հասկանալու համար: