Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»
Վիդեո

Հայաստանի իշխանությունների քայլերը ունենալու են ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետևանքներ․ Արշակ Կարապետյան

Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիմակայությունն այլևս մտնում է թեժ փուլ։ Օրեր առաջ Փաշինյանը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի պաշտոնական կառույցները, Արտգործնախարարությունը խստորեն արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, օրինակ, հայտարարել է, թե ՀԱՊԿ պայմանագիրը չի ենթադրում անդամակցության սառեցում։

Փաստացի, ըստ էության, Ռուսասատանը Հայաստանին պարզ և հստակ ասում է՝ կողմնորոշվիր։ Նման իրավիճակում իրավապայմանագրային երկու տարբերակ կա՝ կամ Հայաստանը պետք է հայտարարի, որ լքում է ՀԱՊԿ-ն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և անցնի կազմակերպությունից հեռանալու բոլոր ընթացակարգերը, կամ էլ Ռուսաստանը դնելու է վերջնականապես կողմնորոշվելու հարցը, եթե մնում է ՀԱՊԿ-ում, ապա պարտադրված է լինելու ստորագրել հնարավոր բոլոր պայմանագրերը, որոնք մինչ օրս Հայաստանը չէր վավերացրել։

ՀԱՊԿ մասով ամենակոշտ գնահատականները հնչել են Մինսկից։ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել՝  նշելով, որ դուրս գալը հեշտ է, սակայն հետ վերադառնալը չափազանց դժվար է լինելու։ Ըստ էության, ակնհայտ նախազգուշացում կարելի է համարել։ Բելոռուսի նախագահը պնդում է, թե Հայաստանը չպետք է նեղանա ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները իրենց համար հավասար եղբայրներ են։

Հավաքական անվտանգության պայմանագրի և Հայաստանի դիմակայությունն արդեն բավական ժամանակ է տևում, ընդ որում՝ Հայաստանի գործող իշխանությունները՝ մեջբերելով ՀԱՊԿ ինչ-ինչ պարտավորություններ, ամեն ջանք գործադրում են թե՛ այդ կառույցի հետ հարաբերությունները խզելու և թե՛ պաշտոնական Մոսկվայի հետ խնդիրներ հարուցելու համար, ինչն, իհարկե, լրջագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Թե՛ ռուսաստանյան, թե՛ հայաստանյան փորձագիտական շրջանակները բազմիցս զգուշացրելեն այդ հետևանքների մասին։

Օրեր առաջ տեղի ունեցած կլոր սեղանին էլ ռուս քաղաքագետները նշել են, որ Հայաստանից 102-րդ ռազմակայանը հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Ադրբեջանը չի հապաղի հարձակվել և, ի վերջո, Հայաստանը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի, ինչպես սպառնում է պաշտոնական Բաքուն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և այլ ինտեգրացիոն կառույցների մասով Հայաստանի գործող իշխանություները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, որը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության՝ Հայաստանի իշախանությունների քայլերը ունենալու են ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական հետևանքներ։

Ըստ Կարապետայանի, գործող իշխանությունները իրենց դիլետանտության պատճառով չեն հասկանում, որ արտաքին քաղաքական վեկտորի մեկ բաղադրիչը փոխելը բավարար չէ, փոխելու դեպքում հարկավոր է կշռադատված փոխել բոլոր բաղադրիչները, իսկ միայն մեկ բաղադրիչը փոխելը կարող է կործանարար լինել մեր երկրի համար, որպես հետևանք՝ տնտեսական աղետի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանը բոլոր թելերով կապված է Ռուսաստանի հետ։