Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»
Քաղաքականություն

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը գործող իշխանությունների կողմնակիցները սկսել են օգտագործել գեներալի ուղղությամբ ցեխարձակումներ անելու, նրան, իբր առանց դատ ու դատաստանի, գործող իշխանությունների դեմ պայքարի կոչեր անելու մեջ մեղադրելու համար։ Մինչդեռ իրականում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը ճիշտ հակառակն է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումը ոչ միայն օրինական է, այլև անհրաժեշտություն։ Բնականաբար, նման հեռանկարից առաջին հերթին վախենում են Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, ինչպես և այն իբր չեզոք անաչառ քաղաքագետները, փորձագետները և լրատվամիջոցները, որոնք իրականում զբաղված են փաշինյանական իշխանության դեմքը պարզելով և իշխանության քարոզչական նարատիվները ծածուկ տարածելով։

Արշակ Կարապետյանի առաջարկը չափազանց պարզ, հեշտ մարսելի և կարևորը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերից բխող առաջարկ է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու մասին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասել էր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Նրա ողջ ելույթից, ինչպես և կուսակցության հիմնադրման արարողության ժամանակ հնչած քաղաքական մտքերից, ամենածանրը գործող իշխանության համար հենց տրիբունալի ստեղծման առաջարկն է եղել։ Լատինական «տրիբունալ»՝ «դատարան» բառը 2000 և ավելի տարիների երկար ճանապարհ է անցել։ Իրական տրիբունալի լավագույն օրինակը հայ իրականության մեջ նախորդ դարի 20-ական թվականներին Գերմանիայում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն էր, որն ազատ արձակեց հայ վրիժառուին, ինչպես և բարձրացրեց հայ ժողովրդի հերոսական ոգին։

44-օրյա պատերազմում և դրանից հետո, գործող իշխանությունների գործունեությունն ու վարած քաղաքականությունը հնարավոր է բնորոշել բացառապես դավաճանություն բառով, որևէ այլ բառով բնորոշելու հնարավորություն չկա։ Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնելու, տարածքային ամբողջականությանը վնասելու, օր առ օր Հայաստանին նոր հարվածներ հասցնելու համար։ Եվ նման պարագայում հայաստանյան դատական համակարգը չունի բավարար անկախություն՝ գործող իշխանությանը պատասխանատվության ենթարկելու։ Փոխարենը՝ Արշակ Կարապետյանն է լուրջ հանդիպումներ ունենում տարբեր իրավաբանների, անվանի մասնագետների հետ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի կառուցվածքն արդեն գրեթե պատրաստ է։ Առաջիկայում այդ մասին համապատասխան հայտարարություններ կլինեն, հենց այս փաստն է, որ ցնցումներ է առաջացրել գործող վարչախմբի շարքերում։