Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետք է ամեն գնով խուսափել Գազայի հատվածում հակամարտության վերսկսումից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՉեխիայում հայտարարել են՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև այս տարվա աշունՄիգրանտների արտաքսումը ԱՄՆ-ից կհանգեցնի ֆերմաների ճգնաժամի․ FT Վրացի միլիարդատիրոջ դուստրը տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում կստանա՝ տանը վխտացող ցեցերի պատճառովՉեմպիոնների լիգա․ մեկնարկում է փլեյ-օֆֆը «Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում». Հասմիկ Խոջյանը պատմել է, թե ինչու է հայտնվել հիվանդանոցումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով Առանց Եվրոպայի մասնակցության ուկրաինական համաձայնություն չի կարող լինել․ ԿալլասՈսկու ֆյուչերսների գինը հասել է պատմական նոր առավելագույնին Այն մասին, ինչ առաքելությամբ է ստեղծված Հայաստանի Հանրապետությունը, և որն է նրա գոյության հիմնական իմաստը․ Ավետիք ՉալաբյանՀայ ժողովրդի և Հայաստանի բոլոր պրոբլեմների հիմքում ընկած է մեկ բառ՝ Արևմուտք․ Մհեր Ավետիսյան«Զանգեզուր» հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին (տեսանյութ) Ադրբեջանը Ռուսաստանի իրավիճակային գործընկերն է. Զատուլին Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումըԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին Բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն, որն էլ վթարի հետևանքով հայտնվել է մայթին, վիրավnր կա․ Shamshyan Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր․ Նաիրի Սարգսյան Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել Փաստաբանների բողոքի դեմ իշխանությունը նոր միջոցներ է ձեռնարկելու ՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին 2024-ին հայտարարատուների կեսը հայտարարագիր չի ներկայացրել. Հրայր ԿամենդատյանՄի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ ՍարգսյանՄամիկոն Ասլանյան. Անառակ որդու վերադարձըՆոր պատերազմի «նախերգանք»՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ Ջրանջատումներ՝ հազարավոր հասցեներում «ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել»․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծինՄեզ էլի ասում են՝ մոռացեք, որ էլի ցեղասպանվեք. Մենուա ՍողոմոնյանՀռոմի Ֆիումիչինո օդանավակայանում տեղադրվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայկ Հարությունյանը ճանաչվեց «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող, միջազգային փորձի փոխանակում կիրառող և բարձր վարկանիշ ունեցող վստահելի վիրաբույժ»Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ ՀայաՔվեի» կրթական հարթակի սաները հյուրընկալեցին «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Արսեն Գրիգորյանին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին «Թշնամու գնդակ քեզ չհասավ... Ավտովթար․․․ » «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ» Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ» Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»
Քաղաքականություն

Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Իսկ մինչև այդ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջ էր մղվում գլխավորապես Սփյուռքի ջանքերով։ Եվ երբ հայկական անկախ պետականությունը ներգրավվեց այս գործընթացում, այն արագացավ ու նոր թափ ստացավ։ Եվ այսօր արդեն տասնյակ պետություններ, այդ թվում՝ գերտերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, անկախության հռչակումից ի վեր Հայաստանը բախվել է թուրքական ժխտողականությանը, որի միջոցով պաշտոնական Անկարան փորձել է խեղաթյուրել ու հերքել պատմական իրողությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք թուրք մտավորականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Իսկ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ու այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նաև համամարդկային նշանակություն ունի այս սարսափելի հանցագործության կրկնությունը կանխելու տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում տեսնում ենք, թե այս հանցագործությունն ինչ մեծ խնդիր է դարձել մարդկության համար։ Դրա համար էլ բազմաթիվ հայտարարություններում նշվում է «այլևս երբեք»-ի մասին։ Եվ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ամենածանր միջազգային հանցագործության զոհ է դարձել, Հայաստանը միջազգային հարթակում հանդես է գալիս որպես ցեղասպանության կանխարգելմանը միտված գործընթացի առաջամարտիկ։ Պատահական չէ, որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձևով որոշեց դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

Հայաստանի ղեկավարությունը ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին կոնկրետ ուղերձներ է հղում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը։ Բայց այս տարի ապրիլի 24ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդհանրապես տարբերվում էր նախկինում երբևէ հնչած հայտարարություններից։ Ինչպես նկատում են բազմաթիվ փորձագետներ, Փաշինյանի այս տարվա ուղերձն իր մեջ ժխտողական տարրեր էր պարունակում։ Ավելին, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ուղղակի քննադատեց Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի համար։ ԱՄՆում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի ղեկավարին մեղադրեն ցեղասպանության ժխտմանն աջակցելու մեջ։

Ընդ որում, Լեմկինի ինստիտուտում ոչ միայն տպավորություն ունեն, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, այլև կատարված հանցագործության մեղավորությունը դնում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով: Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում։ Իհարկե, իշխող ուժի շրջանակներում շատ ծանր տարան Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի քննադատական հայտարարությունը՝ նշելով, թե այն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։ Բայց այսպիսի հայտարարություններ անելով՝ քպակաները չեն գիտակցում, որ իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման թեման ներքաղաքական հարց չէ և ոչ միայն համայն հայությանն է վերաբերում, այլև գլոբալ նշանակություն ունի։

Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Փաշինյանն իր քայլերով ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր դիրքորոշմամբ նպաստել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանությանը։ Երբ Ադրբեջանն ագրեսիայի էր դիմում Արցախի դեմ ու կազմակերպում արցախահայության բռնագաղթը, Փաշինյանն այն համարում էր Ադրբեջանի ներքին գործ ու որևէ քայլ չձեռնարկեց այն կանխելու համար։ Իսկ հիմա նա ընդհանրապես չի բարձրացնում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հարցը։ Ու եթե նույն կերպ երկար շարունակվի, ապա Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ միայն սև հետք կթողնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման հարցում, այլև ընդհանրապես թշնամական երկրների հետագա ցեղասպան նպատակներին «աջակցելու» արդյունք կունենա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում