Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ ՍրբազանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր ԿամենդատյանՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը
Քաղաքականություն

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջարկը՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, ուշագրավ քննարկումների առիթ է դարձել ոչ միայն այդ տրիբունալի հեռանկարից վախեցող գործող իշխանությունների, այլ նաև հանրային լայն շրջանակների մեջ, որոնք ցանկանում են հասկանալ, թե իրենից ի՞նչ է ներկայացնելու տրիբունալը, ինչպե՞ս է աշխատելու և ինչպե՞ս է կայացնելու իր առանցքային վճիռները։

Ի՞նչ է տրիբունալը։ Բառը ծագում է լատինական «տրիբունալ»՝ դատարան, դատելու վայր բառից։ Հին Հռոմում տրիբունալ կոչում էին քարից, հողից, կամ փայտից պատրաստված քառանկյուն բարձունքները, որոնց վրա նստում էին դատավորներն ու վճիռներ էին կայացնում։ Հետագայում, միջին դարերում տրիբունալն օգտագործում էր եկեղեցին՝ անհավատներին դատելու նպատակով։ Արդեն 19-20-րդ դարերում տրիբունալները մի քանի տեսակ էին, որոնք քննում էին ռազմական և առանձնահատուկ ծանր քաղաքացիական հանցագործությունները։

Արտակարգ դատարանների այս ֆունկցիան 20-րդ դարում ընդամենը մեկն է. կազմավորվելուց հետո քննարկել կոնկրետ որևէ գործ, վճիռ կայացնել և դադարեցնել իր գործունեությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, առաջարկում է «Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ» ստեղծել, որի միջոցով էլ հանրային դատապարտման ենթարկել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակի հասցրած նրա թիմակիցներին, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ երկրի ղեկավարի գործունեությանը։

Սովորաբար տրիբունալների օրինակ կարելի է համարել Նյուրնբերգի դատավարությունը, որը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էր մի քանի երկրների կողմից և խիստ պատիժներ կայացրել նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների նկատմամբ։ Դատաքննության ավարտից հետո Նյուրնբերգի ռազմական տրիբունալը դադարեցրել էր իր գործունեությունը՝ այդ կերպ մտնելով պատմության մեջ։

Կոնկրետ Հայաստանի մասով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու առաջարկը չափազանց ուշագրավ և անհրաժեշտ է։ Կարապետյանն, ընդ որում, առաջարկում է այդ տրիբունալում ընդգրկել հանրային լայն ճանաչում ունեցող իրավաբանների, պատմաբանների, վստահություն վայելող մարդկանց, որոնք, քննելով Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի գործունեությունը, կկայացնեն այնպիսի մի վճիռ, որը կբխի հայ ժողովրդի ընդհանուր շահերից: Լայն առումով՝ դա դատարան անվանել հնարավոր չէ՝ բառի ավանդական ընկալմամբ, բայց փաստ է, որ այսօր Հայաստանին նման մի կառույց է անհրաժեշտ, քանի որ փաշինյանական իշխանությունն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի Հանրապետությանը, որ սովորական քաղաքացիական դատարաններով քննությունը տևելու է երկար տարիներ, իսկ տրիբունալի գործունեությունը կարող է լինել ավելի կարճ և որևէ կասկածի տեղիք չտալ հանրության շրջանում։