Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli
Legal

232 դեպքը վերաբերում է քաղաքապետարանին, մի մասի ժամանակ Գուլոյանն անգամ քաղաքապետ չի եղել

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին մեղադրանքներ են առաջադրվել, որոնք վերաբերում են տարբեր հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներին, որոնց ուսումնասիրության արդյունքում քննչական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Քննչական կոմիտեն «ժլատություն» չի արել` ընդհանուր առմամբ 232 դրվագով մեղադրանք է առաջադրել նախկին քաղաքապետին` Գագիկ Ծառուկյանի փեսային:

Մեզ հետ զրույցում Գուլոյանի պաշտպան Հունան Բաբայանն ասաց, որ Գուլոյանն իրեն առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում․ «Բնականաբար, Գուլոյանը մեղսագրված արարքը չի ընդունելու, որովհետև այն, ինչ նկարագրված է, իրականում այդպես չի եղել, այնտեղ բազմաթիվ խնդիրներ են եղել Աբովյան քաղաքի հատակագծի և դրա սահմանների ճշգրտման հետ», - ասաց պաշտպանը։

Բաբայանը նաև ընդգծեց, որ երեկ մամուլում տեղ գտած վերնագիրը, ըստ որի՝ «Նախկին քաղաքապետի նկատմամբ 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել», իրականությանը չի համապատասխանում, քանի որ քննչական մարմնի հաղորդագրության մեջ նման բան գրված չէ, այլ գրված է, որ վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է վարույթ և ուղարկվել է գլխավոր դատախազություն․ 

«Այդ վարույթները, որի մասին ասում են 232 դեպք, վերաբերում են ընդհանուր քաղաքապետարանին, այլ ոչ թե քաղաքապետ Գուլոյանին, և նաև վերաբերում են այն ժամանակներին, երբ Գուլոյանը չի եղել քաղաքապետ։ Դրանք դեռևս ինչ-որ ենթադրյալ արարքների մասին դատողություններ են քննչական մարմնի կողմից, այսինքն՝ այդտեղ չկա քրեական հետապնդում, այլ կա քրեական վարույթի նախաձեռնում, հետևաբար տարբեր վարույթներ են նախաձեռնվել տարբեր տարիներին, տարբեր բնույթի դեպքերի վերաբերյալ, օրինակ՝ մի քաղաքացու տրվել է ինչ-որ 15 մետր տարածք ինչ-որ կրպակի համար, հիմա ասում են, որ երբ հատակագծի հետ համեմատում ենք, տեսնում ենք, որ 2 մետր տարածքը ինչ-որ մայթի մեջ է ընկնում, այդ 2 մետրը չպիտի տրվեր։ Այսպիսի դրվագներ են, որոնք դեռ բնականաբար քննվելու և ֆիլտրվելու են»,- ասաց փաստաբանը։ 

Փաստաբանին խնդրեցինք անդրադառնալ Գուլոյանին առաջադրված մեղադրանքներին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում և այլն․ «Այդ բոլոր դրվագների վերաբերյալ առաջադրված մեղադրանքները Գուլոյանը չի ընդունել, արդեն դատարանում մանրամասն դատական քննության ժամանակ այդ բոլոր հանգամանքները կստուգվեն, կպարզվեն։ Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա քննչական մարմինները մեխանիկական մոտեցում են ցուցաբերել, այսինքն՝ մեր իրավաբանական պատկերացմամբ այդտեղ փողերի լվացման որևէ խնդիր չկա, իրենք ասում են՝ քանի որ այդ գործարքները մեր կարծիքով ապօրինի են եղել, հետևաբար դրանով փողերի լվացում է տեղի ունեցել, բայց փողերի լվացման որևէ հատկանիշ քրեական գործում չկա»,- ասաց փաստաբանը։