Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե»«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկել Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասինԵրգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում Կանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում«Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Ծաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ Յամալը կրկնել է Մեսսիի 10 տարի առաջ գրանցած նվաճումը ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ Ռազմագիտության դասին ինչ վարժություններ են իրականացրել երեխաները, որ հնչել է կրակոց (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինելու Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար ԶՊՄԿ-ն խրախուսում է ճանաչողական այցերը Ի՞նչ պետք է և կարող են անել, բայց չեն անում․ Նաիրի Սարգսյանը՝ կառավարության աշխատանքի մասին ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել․ Մենուա ՍողոմոնյանԱմերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին Փաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար Տեխասում բացվեց ԱՄՆ-ի խոշորագույն արևային նախագծերից մեկը Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից Ցորենի ալյուրը ինչպե՞ս են փոխարինելու բրնձի ալյուրով․ Նաիրի Սարգսյանը՝ պարենային անվտանգության մասին Այս ռեժիմը գերիների վերադարձի հարց չի քննարկում․ Արմեն ՄանվելյանԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը. «ՀայաՔվե»Ո՛չ ԵՄ-ին անդամակցությանը, այո՛ ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը. տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության «Բարեկամության պատմություն» միջոցառումըՀարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ առիթ ունեցանք հանդիպելու նաև ՔՊ կուսակցության Լոռու մարզի կանանց հետ. Անահիտ ԱվանեսյանՍերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին. Էդուարդ Շարմազանով Էներգիայի արտադրության համար լողացող «կղզի» է բաց թողնվել ծով. Ի՞նչը կարող է զարմացնել Հանրակրթության որակն այսօր զարհուրելի է․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարՆիդեռլանդներն Ուկրաինային 42,6 մլն եվրոյի անօդաչու սարքեր կմատակարարի Երևանում 63-ամյա տղամարդը անհայտ առարկայով հարվածել է 86-ամյա տղամարդու գլխին, վերջինս էլ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով Կոտայքում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Իրավունք

232 դեպքը վերաբերում է քաղաքապետարանին, մի մասի ժամանակ Գուլոյանն անգամ քաղաքապետ չի եղել

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին մեղադրանքներ են առաջադրվել, որոնք վերաբերում են տարբեր հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներին, որոնց ուսումնասիրության արդյունքում քննչական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Քննչական կոմիտեն «ժլատություն» չի արել` ընդհանուր առմամբ 232 դրվագով մեղադրանք է առաջադրել նախկին քաղաքապետին` Գագիկ Ծառուկյանի փեսային:

Մեզ հետ զրույցում Գուլոյանի պաշտպան Հունան Բաբայանն ասաց, որ Գուլոյանն իրեն առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում․ «Բնականաբար, Գուլոյանը մեղսագրված արարքը չի ընդունելու, որովհետև այն, ինչ նկարագրված է, իրականում այդպես չի եղել, այնտեղ բազմաթիվ խնդիրներ են եղել Աբովյան քաղաքի հատակագծի և դրա սահմանների ճշգրտման հետ», - ասաց պաշտպանը։

Բաբայանը նաև ընդգծեց, որ երեկ մամուլում տեղ գտած վերնագիրը, ըստ որի՝ «Նախկին քաղաքապետի նկատմամբ 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել», իրականությանը չի համապատասխանում, քանի որ քննչական մարմնի հաղորդագրության մեջ նման բան գրված չէ, այլ գրված է, որ վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է վարույթ և ուղարկվել է գլխավոր դատախազություն․ 

«Այդ վարույթները, որի մասին ասում են 232 դեպք, վերաբերում են ընդհանուր քաղաքապետարանին, այլ ոչ թե քաղաքապետ Գուլոյանին, և նաև վերաբերում են այն ժամանակներին, երբ Գուլոյանը չի եղել քաղաքապետ։ Դրանք դեռևս ինչ-որ ենթադրյալ արարքների մասին դատողություններ են քննչական մարմնի կողմից, այսինքն՝ այդտեղ չկա քրեական հետապնդում, այլ կա քրեական վարույթի նախաձեռնում, հետևաբար տարբեր վարույթներ են նախաձեռնվել տարբեր տարիներին, տարբեր բնույթի դեպքերի վերաբերյալ, օրինակ՝ մի քաղաքացու տրվել է ինչ-որ 15 մետր տարածք ինչ-որ կրպակի համար, հիմա ասում են, որ երբ հատակագծի հետ համեմատում ենք, տեսնում ենք, որ 2 մետր տարածքը ինչ-որ մայթի մեջ է ընկնում, այդ 2 մետրը չպիտի տրվեր։ Այսպիսի դրվագներ են, որոնք դեռ բնականաբար քննվելու և ֆիլտրվելու են»,- ասաց փաստաբանը։ 

Փաստաբանին խնդրեցինք անդրադառնալ Գուլոյանին առաջադրված մեղադրանքներին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում և այլն․ «Այդ բոլոր դրվագների վերաբերյալ առաջադրված մեղադրանքները Գուլոյանը չի ընդունել, արդեն դատարանում մանրամասն դատական քննության ժամանակ այդ բոլոր հանգամանքները կստուգվեն, կպարզվեն։ Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա քննչական մարմինները մեխանիկական մոտեցում են ցուցաբերել, այսինքն՝ մեր իրավաբանական պատկերացմամբ այդտեղ փողերի լվացման որևէ խնդիր չկա, իրենք ասում են՝ քանի որ այդ գործարքները մեր կարծիքով ապօրինի են եղել, հետևաբար դրանով փողերի լվացում է տեղի ունեցել, բայց փողերի լվացման որևէ հատկանիշ քրեական գործում չկա»,- ասաց փաստաբանը։