Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders
Culture

Ֆրանսիական գրականության շունչը՝ Երևանի կենտրոնում. կանցկացվի «FRANCOFEST» փառատոնը

Երևանի «Սիրահարների այգում» սեպտեմբերի 9-ին «Newmag» հրատարակչությունը կանցկացնի «Ֆրանկոֆեստ» ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը։ Այն համախմբելու է երիտասարդներին, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին: Այս փառատոնը գալիս է ոչ միայն ակտիվացնելու աշնանային գրքասեզոնը, այլև նպաստելու Հայաստանում ֆրանսերենի, ֆրանսալեզու գրականության հանրահռչակմանը։ Հրավիրված ասուլիսում  «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։  

«Հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական հարաբերությունները բավական ակտիվ են։ 1988 թվականին Ֆրանսիան առաջինն էր, որ ձեռք մեկնեց Հայաստանին, այնուհետև մեր երկրի համար կարևոր բոլոր հարցերում Ֆրանսիան մասնակցություն ունեցել է։ Բոլորովին վերջերս Փարիզի քաղաքապետն էր Հայաստանում, որը փորձում էր հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Տնտեսական առումով ևս ակտիվություն կա, ֆրանսիական կապիտալը վաղուց է այստեղ։ Ինչ վերաբերում է մշակութային համագործակցությանը, ապա, կարծում եմ, որ մեր հաղորդակցությունը միակողմանի է եղել։ Հայաստանից չեն եղել շատ նախաձեռնություններ։ Ահա այս երկարամյա բարեկամության մեջ մենք ենք ուզում լինել նաև նախաձեռնող, փոխադարձ քայլ անող, որ ներկայացնենք ֆրանսիական բովանդակությունը, առավել ևս, որ հրատարակչական շուկայում շատ չեն ժամանակակից ֆրանսիացի գրողները»,-ասաց Արտակ Ալեքսանյանը։

«FRANCOFEST» փառատոնին «Newmag» հրատարակչությունը պատրաստել է չորս նոր գիրք։ Դրանք են՝ բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի ինտելեկտուալ և հումորային գործը՝ «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի նոր վեպը՝ «Հայ ընկերը», և վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են և սրճում»։ «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ օրը ներկայացվելու է նաև իրենց հրատարակած 150 անուն գիրք։ Գրքերի վաճառքի ժամանակ գործելու են զեղչեր։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ սերունդը ծանոթանա ժամանակակից ֆրանսիական գրականությանը։ Մենք և մեր ծնողները ճանաչել ենք ֆրանսիական դասական գրական հսկաներին և Ֆրանսիան գիտենք իրենց շնորհիվ։ Երիտասարդ և միջին սերունդը շատ լավ կապող օղակ կարող է լինել ֆրանսիական մշակույթը, գրականությունն ընկալելու գործում»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Փառատոնի բացման արարողությունը վստահված է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլին։ Ողջ օրվա ընթացքում կազմակերպիչները ընթերցասերների համար հագեցած ծրագիր են նախապատրաստել։  Փառատոնին ջազային համարներով կներկայանա սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը։ Կլինի հեքիաթի ժամ, փոքրիկների համար ֆրանսերեն հեքիաթներ կընթերցեն «Alliance Française d'Arménie»-ի մասնագետները։ Այնուհետև կանցկացվի ֆրանսերենի բաց դաս սկսնակների համար։  Նախատեսված է թատերական ընթերցում բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքից։ Երաժշտական կատարումներով հանդես կգա «Gorgeouz Beats»-ը: Հաջորդ երաժշտական անակնկալը երգի ու տեսահոլովակի պրեմիերա է։ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը կկատարի Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» հանրահայտ երգը հայերեն։ Երգը նվիրում է Արցախում մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող 30.000 փոքրիկներին։