Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը․ Մանե ԹանդիլյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն առաջիկա օրերինՀնդկաստանի գիտնականներն առաջարկել են ածխահանքն օգտագործել որպես պոմպային պահեստային էլեկտրակայանի ջրամբար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ինՀայաստանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Արցախ (տեսանյութ)Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում․ Մանե ԹանդիլյանԸմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտումՀարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից տեղեկացնում են՝ ինչ է պայմանավորված Ադրբեջանի հետ, և ինչ աշխատանքներ են իրականացվում հիմա գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Ադրբեջանը պետական մակարդակով ահռելի միջոցներ է տրամադրում կեղծ քարոզչություն իրականացնելու համար Ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու. Սիրուշո«Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԱրտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք ՉալաբյանՄիջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Սեպտեմբերի 23-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը․ ի՞նչ են հուշում աստղերըՆիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Նյու Յորքում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին ՀոռաթաղումՈստիկանությունը ձերբակալել է Լևոն ՔոչարյանինՈստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Պայքարը շարունակում ենք. Թեւանյանին բերեցին Քննչական կոմիտե Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց. Անդրանիկ Թևանյան Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբՆիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. ԷրդողանՍյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանումՆիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետոՈւնենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը․ Ռուբեն Վարդանյան Google-ը 350 միլիոն տներ է «վաճառելու» արևային վահանակներ տեղադրողներին Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են իրենց զոհերի թիվըԵվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումըԱրցախը Հայաստանի սիրտն է, որ մեջ դանակ են խրել. Արա Աբրահամյան Ադրբեջանի գլխավոր թիրախը Հայաստանի տնտեսության ողնաշարն է Ադրբեջանցիներն այսօր խաղաղ բնակչի են կյանքից զրկել․ Արտակ ԲեգլարյանԱդրբեջանցի զինյալները փորձում են դրոշ տեղադրել ՍտեփանակերտումՏեսանյութ. քիչ առաջ կրակոցներ են հնչել ՍտեփանակերտումՉԼ․ «Ինտերը» չհաղթեց Իսպանիայում, օրվա բոլոր արդյունքները
Մշակույթ

Ֆրանսիական գրականության շունչը՝ Երևանի կենտրոնում. կանցկացվի «FRANCOFEST» փառատոնը

Երևանի «Սիրահարների այգում» սեպտեմբերի 9-ին «Newmag» հրատարակչությունը կանցկացնի «Ֆրանկոֆեստ» ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը։ Այն համախմբելու է երիտասարդներին, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին: Այս փառատոնը գալիս է ոչ միայն ակտիվացնելու աշնանային գրքասեզոնը, այլև նպաստելու Հայաստանում ֆրանսերենի, ֆրանսալեզու գրականության հանրահռչակմանը։ Հրավիրված ասուլիսում  «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։  

«Հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական հարաբերությունները բավական ակտիվ են։ 1988 թվականին Ֆրանսիան առաջինն էր, որ ձեռք մեկնեց Հայաստանին, այնուհետև մեր երկրի համար կարևոր բոլոր հարցերում Ֆրանսիան մասնակցություն ունեցել է։ Բոլորովին վերջերս Փարիզի քաղաքապետն էր Հայաստանում, որը փորձում էր հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Տնտեսական առումով ևս ակտիվություն կա, ֆրանսիական կապիտալը վաղուց է այստեղ։ Ինչ վերաբերում է մշակութային համագործակցությանը, ապա, կարծում եմ, որ մեր հաղորդակցությունը միակողմանի է եղել։ Հայաստանից չեն եղել շատ նախաձեռնություններ։ Ահա այս երկարամյա բարեկամության մեջ մենք ենք ուզում լինել նաև նախաձեռնող, փոխադարձ քայլ անող, որ ներկայացնենք ֆրանսիական բովանդակությունը, առավել ևս, որ հրատարակչական շուկայում շատ չեն ժամանակակից ֆրանսիացի գրողները»,-ասաց Արտակ Ալեքսանյանը։

«FRANCOFEST» փառատոնին «Newmag» հրատարակչությունը պատրաստել է չորս նոր գիրք։ Դրանք են՝ բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի ինտելեկտուալ և հումորային գործը՝ «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի նոր վեպը՝ «Հայ ընկերը», և վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են և սրճում»։ «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ օրը ներկայացվելու է նաև իրենց հրատարակած 150 անուն գիրք։ Գրքերի վաճառքի ժամանակ գործելու են զեղչեր։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ սերունդը ծանոթանա ժամանակակից ֆրանսիական գրականությանը։ Մենք և մեր ծնողները ճանաչել ենք ֆրանսիական դասական գրական հսկաներին և Ֆրանսիան գիտենք իրենց շնորհիվ։ Երիտասարդ և միջին սերունդը շատ լավ կապող օղակ կարող է լինել ֆրանսիական մշակույթը, գրականությունն ընկալելու գործում»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Փառատոնի բացման արարողությունը վստահված է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլին։ Ողջ օրվա ընթացքում կազմակերպիչները ընթերցասերների համար հագեցած ծրագիր են նախապատրաստել։  Փառատոնին ջազային համարներով կներկայանա սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը։ Կլինի հեքիաթի ժամ, փոքրիկների համար ֆրանսերեն հեքիաթներ կընթերցեն «Alliance Française d'Arménie»-ի մասնագետները։ Այնուհետև կանցկացվի ֆրանսերենի բաց դաս սկսնակների համար։  Նախատեսված է թատերական ընթերցում բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքից։ Երաժշտական կատարումներով հանդես կգա «Gorgeouz Beats»-ը: Հաջորդ երաժշտական անակնկալը երգի ու տեսահոլովակի պրեմիերա է։ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը կկատարի Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» հանրահայտ երգը հայերեն։ Երգը նվիրում է Արցախում մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող 30.000 փոքրիկներին։