Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»
Քաղաքականություն

Ջհանգիրյանն ակամա հաստատեց Ավետիք Չալաբյանի անմեղությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և մի շարք հայտարարություններ արել։ Հարցազրույցում ամենաուշագրավը, որ, թերևս դուրս մնաց հանրության ուշադրությունից, վերաբերում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ 

Մասնավորապես, անդրադառնալով լիազորությունները դադարեցրած Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը, նշել էր, թե «կուտ է տալիս» Վարդազարյանին, որպեսզի վերջինս հավելյալ տեղեկություններ հայտնի, ինչպես նաև համաձայնվի հրաժարվել իր պաշտոնից։ Հաղորդավարի դիտարկմանը, թե Չալաբյանն էլ կարող է Ջհանգիրյանի պես ասել «կուտ էի տալիս», որ հասկանայի, թե ինչ է կատարվում, Ջհանգիրյանը արձագանքել է՝ «Ես Ձեզ հետ համամիտ եմ»։ 

Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը հայտարարում է, թե իրեն ձայնագրել են առանց իր իմացության և թույլտվության, ինչպես և Ավետիք Չալաբյանին։ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը փորձել էր Չալաբյանին ներքաշել ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության հանրահավաքներին բերելու առքուվաճառքի մեջ, սակայն Չալաբյանը հրաժարվել է։ Այս առումով Ջհանգիրյանի հայտարարությունը փաստում է, որ Չալաբյանի գործը բացարձակ անհիմն և իրավազուրկ է։ Նույն հարցազրույցի ընթացքում հասկանալով, թե ինչ կիքս է թույլ տվել, Ջհանգիրյանը փորձում է ուղղել ինքն իրեն ՝ հայտարարելով, թե կարծում է, որ Չալաբյանի հետ կապված այդ ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, դատարանի սանկցիայով արված ձայնագրություն է, մինչդեռ, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ դա սովորական հեռախոսով արված անհեթեթ ձայնագրություն է։

Ջհանգիրյանի այս խոսքից հետո չի բացառվում, որ իշխանությունները փորձեն համոզել, թե դատարանն ինքն է սանկցիա տվել՝ Ավետիք Չալաբյանին ձայնագրելու և այդ ձայնագրությունը որպես իրավական ապացույց ներկայացնելու առումով։ Փաստն այն է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային իրավաբաններից մեկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, անուղղակի կերպով հաստատում է Ավետիք Չալաբյանի դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

Սմբատ Ադամյան