Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»
Ֆոտո

«Մայրս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու կյանքի դեպրեսիվ շրջանը

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան խոսել է ֆոտոշարքի, զգացմունքային լինելու, հարկադրված հեռուստատեսային դադարի, դեպրեսիվ շրջանի և իր ֆինանսական իրավիճակի մասին:

Ֆոտոշարքի հեղինակն Արսեն Սարգսյանն է: «Այս անգամ, տարօրինակ կերպով, ֆոտոշարքի ոճը ես եմ ընտրել: Սև գույնն ընտրեցի, բայց սևի մեջ լինել չեմ սիրում, այն իմ գույնը չէ, հագուստներիս մեծ մասը սպիտակ է: Ուղղակի այս անգամ որոշեցի, որ իմ պատկերացրածը կարող եմ սևով ստանալ»,- ասաց նա:

Լուսանկարներում դերասանուհին աֆրոհյուսքերով է: Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման սանրվածք է անում: «Սանրվածքն ինձ շատ է դուր եկել, ուզում եմ նորից անել: Իմ մազերի հետ ինչ-որ նմանություն կա, բայց տարբեր են: Մազերիս հետ կապված ամեն փոփոխության չեմ գնա: Վերջերս մի նախագծից առաջարկ ստացա, բայց պետք է գլխիս մի հատված գրեթե սափրեի: Բնականաբար հրաժարվեցի, որովհետև ինձ համար կարճ սանրվածքը հակացուցված է, գանգուր մազերի համար դա հարմարավետ չէ: Չեմ կարծում, որ այդ նախագիծն ինձ հոլիվուդյան ճանաչում կամ այնքան ֆինանս կբերեր, որ չկենտրոնանայի մազերիս վրա: Ամեն ինչ առաջարկից է կախված, եթե հոլիվուդյան ֆիլմ լիներ, գուցե չմտածեի մազերիս մասին»,- ընդգծեց նա:

Էվան նշեց, որ իր ֆոտոշարքերն ուղղակի ֆոտոշարքեր չեն, իր ապրումներն են: «Իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքի մեջ զգացմունքներ կան: Ինձ համար յուրաքանչյուր երևույթ, վերաբերմունք առանց էմոցիա գոյություն չունի, առանց դրանց ամենալավ լուսանկարն էլ անշունչ կդառնա: Չեմ կարող բացատրել, թե կոնկրետ այս ֆոտոշարքում ինչ ապրումներ ունեմ, ամեն մեկն իր համար ինչ-որ բան կգտնի: Կոնկրետ չեմ մտածել, թե այդ պահին ինչ տամ, որպես դերասան՝ ներքին աշխատանք եմ տարել»,- պատմեց դերասանուհին:

Հարցին, թե զգացմունքային մարդու համար կյանքը բարդ չէ՞, Էվան պատասխանեց. «Իհարկե, բարդ է, որովհետև ինձ համար աշխարհում ամեն ինչ ավելի խորը շերտեր ունի, ավելի բարդ եմ ապրում, ծանր կշռում, դատում: Ընկերներս, երբեմն, ինձ նկատողություն են անում դրա համար, բայց այդպիսին եմ, ինչ արած: Գուցե լավ է, որ մակերեսորեն չեմ նայում ոչնչի, նման մարդիկ հեշտ են ապրում, բայց ավելի անգույն»:

 

Տևական ժամանակ է՝ դերասանուհին հեռուստատեսային դադարի մեջ է: Շեշտեց, որ այդ դադարը հարկադրված է:

«Դադարի կարիք չունեի, ինձ 1-2 շաբաթն էլ է հերիք, որ նախագծից հետո հանգստանամ: Առաջարկներ համարյա չեն եղել, ընտրության հնարավորություն ևս: Դեպրեսիվ, անհասկանալի շրջանում եմ, երբևէ նման մեծ դադար չեմ ունեցել: Միշտ այնքան հագեցած եմ աշխատել, որ, երբեմն, ֆիզիկական ուժերս ինձ լքել են, առողջական խնդիրներ եմ ունեցել, էներգիայի կորուստ: Կարծես բոլոր խաղալիքներս ինձնից վերցրած լինեն, մնացել եմ ինքս ինձ հետ միայնակ: Մտածելու փուլը շատ էր, բայց դեպրեսիվ շրջանը գոնե մի փոքր մեղմվեց: Դրան նպաստեց այն, որ թատրոնում եմ խաղում, միակ վայրն է, որտեղ ինձ խաղաղ եմ զգում, զբաղվում իմ սիրելի գործով: Բեմադրեցինք «5 պատմություն սիրո մասին» ներկայացումը, որի ընթացքում ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ու դերասան Մխիթար Ավետիսյանն օգնեցին մի փոքր դուրս գալ այդ փուլից»,- ասաց նա:

Նկարահանվելը եկամտի աղբյուր է շատ դերասանների համար: Էվայից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է չնկարահանվելն ազդել իր ֆինանսական վիճակի վրա: «Ֆինանսապես ևս բարդ է, բայց բավարարվում եմ թատրոնի համեստ աշխատավարձով, մայրս ևս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից: Մտածել եմ նաև այլ աշխատանքով զբաղվելու մասին, բայց դեռ չեմ գտել այն աշխատանքը, որը կարող եմ անել ու ինձ լավ զգալ: Շատ բաներ կարող եմ անել, բայց չեմ անի, որովհետև հոգեպես երջանիկ, խաղաղ, իմ տեղում չեմ զգա»,- եզրափակեց նա: