Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Region

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվել

Կառավարությունը երեկ հատուկ խումբ է ստեղծել՝ Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, 10 անձից կազմված խումբը եռամսյա պարբերականությամբ պետք է վարչապետին տեղեկացնի կատարված աշխատանքի մասին։ Թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ։

Աշխատանքային խումբը կղեկավարի Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, նա մեր հեռախոսազանգերն այսօր անպատասխան թողեց։ Երկաթուղու վերականգնման համար ստեղծված խմբում ներառված են ինչպես պաշտոնյաներ, այնպես էլ ոլորտային մասնագետներ՝ շինարարներ, պրոֆեսորներ։

Սա ապաշրջափկման ուղղությամբ հայկական կողմի առաջին առարկայական քայլն է՝ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո:

2021-ի ավարտին՝ երկու երկրների առաջնորդների նախ Սոչիում, ապա՝ Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո հայտարարվեց՝ կողմերը համաձայնել են գործարկել Հայաստանն ու Ադրբեջանն իրար կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը: Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, թե կոնկրետ երբ կմեկնարկի երկաթգծի կառուցումը, դեռ հայտնի չէ։

Ադրբեջանն իր կողմում շինարարությունը դեռ անցած տարվա փետրվարին է սկսել, Բաքուն նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերին «Ազատության» հետ հարցազրույցում հայտնել էր՝ մինչ երկաթգծի Մեղրիի հատվածի կառուցումը քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին:

«Անկեղծ ասած` մենք նման ցանկություն ունենք, և իհարկե, ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որը հնարավոր է իրականացնել այսօր գործող ենթակառուցվածքների շնորհիվ, իհարկե, ցանկալի է, որպեսզի տեղի ունենա, բայց անկեղծ ասած` բնականաբար, դա բանակցությունների առարկա է, և ասել միանշանակ, որ դա տեղի կունենա, կամ նույն Վրաստանի հատվածը տեղի կունենա անմիջապես, ես հիմա չեմ կարող ասել», - նշել է Գրիգորյանը։

«Երկաթուղու ապաշրջափակման ամենաքիչ ծախսատար ու աշխատատար փուլը կամ գործընթացը Երասխ-Նախիջրան-Իրան երկաթգծի վերականգնում է, քանի որ այստեղ հիմնականում պահպանվել է երկաթգծային ցանցը», - ասաց Տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ դեռ պարզ չէ, թե երկաթգծի գործարկումը կոնկրետ ինչ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին։ Ըստ Պարսյանի, Ադրբեջանի հետ երկաթուղային կապի վերականգնումն ու կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն առաջին հերթին քաղաքական են։

«Այսինքն՝ մենք գերագնահատում ենք շատ հաճախ այս ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այո, Հայաստանը պետք է ունենա բաց ճանապարհներ, այլընտրանքային հնարավորություններ, բայց սա չպետք է որպես հրաշք ներկայացնել, սա օբյեկտիվ գործընթաց պետք է դիտարկել», - ընդգծեց տնտեսագետը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ մտադիր են օր առաջ ունենալ այդ երկաթուղին, դա էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը։ Կառավարությունն ընդգծում է՝ Ադրբեջանին կապող երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո։

Խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը երկաթուղային երկու կապ ունեին. մեկը Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքուն էր, մյուսը՝ Իջևան-Ղազախը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ երկու ուղղությունն էլ փակվեցին։