Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Region

ՀԱՊԿ գագաթնաժողովում խոսեցին Ուզբեկստանի, «վիզը ոլորելու» և դիահերձարաններից դիեր տանելու մասին

Ոչ վաղ անցյալում ՀԱՊԿ անդամ Հայաստանն ինքն էր բախվել մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն, այսօր հեռավար անցկացված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մեկ տարով նախագահում է դաշինքի բարձրագույն մարմնում՝ Հավաքական անվտանգության խորհրդում։

ՀԱՊԿ երկրների ղեկավարների այսօրվա հրապարակային հանդիպումը առաջինն է դաշինքի անդամ պետությունների զորամիավորումների Ղազախստան մուտք գործելուց ի վեր։

Փաշինյանը ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է դաշինքի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. «Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչների մասին, որոնցից առնվազն երկուսը գերի ընկան հայկական ուժերին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ տարածաշրջան ժամանած մերձավորարևելյան ահաբեկիչների մասին բարձր մակարդակով հայտարարություններ արեցին Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը, սակայն այդ խոսքերը մնացին անհետևանք։

Հեղուկ գազի թանկացման պատճառով հունվարի սկզբին Ղազախստանի արևմտյան շրջաններում սկիզբ առած բողոքի ակցիաները կարճ ժամանակահատվածում տարածվեցին երկրի այլ բնակավայրեր, որն էլ, ըստ ղազախական իշխանությունների, վերաճեց դրսից կառավարվող ահաբեկչական գործողությունների։

ՀԱՊԿ այսօրվա առցանց գագաթնաժողովին, որին մասնակցում էին դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարները, Ղազախստանի 68-ամյա նախագահը հայտարարեց, որ այլևս տիրապետում է ամբողջական պատկերին և կարող է ասել, որ անցած օրերի իրադարձությունները, որոնք ամենածանր ճգնաժամն էին երկրի անկախության 30-ամյա պատմության ընթացքում, նախապատրաստվել են մի քանի տարի, համակարգվել մեկ կենտրոնից, ինչի հետևանքով բախումները, մարտական գործողությունները միաժամանակ տարածվել էին երկրի 17 մարզերից 11-ում՝ գլխավորապես կենտրոնանալով երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։

«Վստահաբար հայտարարում եմ Ղազախստանի դեմ ագրեսիային ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների մասնակցության մասին։ Պատահական չէ, որ բանդիտները գիշերները հարձակվում էին դիահերձարանների վրա, տանում էին իրենց զոհված հանցակիցների դիակները, նաև հավաքում էին գրոհայինների դիակները ուղղակի մարտի դաշտում։ Սա միջազգային ահաբեկիչների հայտնի պրակտիկան է։ Հենց այս եղանակով նրանք թաքցնում են հետքերը։ Ակնհայտ էր նպատակը՝ մեր տարածքում ձևավորել քաոսի գոտի՝ հետագայում իշխանությունը զավթելու մտադրությամբ։ Իրադրությունը Ղազախստանում ստացավ կրիտիկական բնույթ. Ալամաթին ու մարզային ինը կենտրոններ բանդիտների ձեռքում էին», - հայտարարեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Այդպես էլ չնշելով, թե դրսից կառավարվող ինչ կենտրոնի մասին է խոսքը, կամ որ երկրից էին ահաբեկիչները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև ժամկետ չնշեց, թե կոնկրետ երբ կավարտվի ՀԱՊԿ հինգ անդամ երկրների առաքելությունը Ղազախստանում։

Կենտրոնասիական այդ երկրում դաշինքի առաքելության հստակ ժամկետների մասին չխոսեց նաև տեսակոնֆերանսին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Միայն տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Ղազախստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին. «Արդեն երեկ ողջ ծավալով ավարտել ենք [Ղազախստանում] մեր զորախմբի տեղաբաշխումը։ Չորս օրում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ինքնաթիռների միջոցով իրականացվել է ավելի քան 180 չվերթ։ Հավաքական խաղաղապաh ուժերի զորախմբերը տեղակայված են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի մարզում։ Հրամանատարական կետը Ալմաթիում գտնվող [Ղազախստանի] ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտում է։ Ըստ ղազախական կողմի հետ համաձայնեցված ծրագրի, հավաքական խաղաղապաh ուժերը ձեռնամուխ են եղել ռազմական և պետական կարևոր օբյեկտների պահպանության և պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատասխանատվության գոտիներում իրավիճակի կայունացման պայմանների ստեղծմանը»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զուգահեռներ տարավ ղազախական իրադարձությունների և Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Բելառուսում տեղի ունեցածի միջև՝ ըստ էության, արևմտյան երկրներին մեղադրելով ՀԱՊԿ անդամ երկրում արյունալի իրադարձությունների համար. «Դասերը, որոնց մասին այստեղ շատ խոսեցին, պետք է քաղի, կներեք արտահայտության համար, նախևառաջ Ուզբեկստանը։ Եթե այդ դասերը չեն քաղելու, ըստ մեր տեղեկությունների, ... իսկ դա արդեն դուք տեղում կտեսնեք, նրանց հայացքները նաև Ուզբեկստանի ուղղությամբ են»:

Նշելով, թե հեռանկարում ՀԱՊԿ-ին լուրջ մարտահրավերներ են սպասում, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն ամրապնդել դաշինքը՝ Լուկաշենկոն կոչ արեց այդ անելիս հայացքը չուղղել դեպի Արևմուտք, Ամերիկա, «այլապես վզներս կոլորենք»։

Հայտարարելով, որ Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունները բացառապես լեգիտիմ են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծեց. «Իհարկե, գիտակցում ենք, որ իրադարձությունները Ղազախստանում՝ արտերկրից մեր պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին փորձը չեն։ Այստեղ ես համաձայն եմ [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորևիչի հետ, և ՀԱՊԿ գծով ձեռնարկված միջոցները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա մեր իսկ տանը ապակայունացնել իրավիճակը և իրականացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարները»։

Անցած տարի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստան, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն Ռուսաստանի գլխավորած դաշինքը այդպես էլ գործնական որևէ քայլի չդիմեց։ Մինչդեռ, Ղազախստան զորք ուղարկելու որոշումը բառացիորեն երկու ժամում կայացվեց։