Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր
Տարածաշրջան

ՀԱՊԿ գագաթնաժողովում խոսեցին Ուզբեկստանի, «վիզը ոլորելու» և դիահերձարաններից դիեր տանելու մասին

Ոչ վաղ անցյալում ՀԱՊԿ անդամ Հայաստանն ինքն էր բախվել մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն, այսօր հեռավար անցկացված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մեկ տարով նախագահում է դաշինքի բարձրագույն մարմնում՝ Հավաքական անվտանգության խորհրդում։

ՀԱՊԿ երկրների ղեկավարների այսօրվա հրապարակային հանդիպումը առաջինն է դաշինքի անդամ պետությունների զորամիավորումների Ղազախստան մուտք գործելուց ի վեր։

Փաշինյանը ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է դաշինքի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. «Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչների մասին, որոնցից առնվազն երկուսը գերի ընկան հայկական ուժերին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ տարածաշրջան ժամանած մերձավորարևելյան ահաբեկիչների մասին բարձր մակարդակով հայտարարություններ արեցին Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը, սակայն այդ խոսքերը մնացին անհետևանք։

Հեղուկ գազի թանկացման պատճառով հունվարի սկզբին Ղազախստանի արևմտյան շրջաններում սկիզբ առած բողոքի ակցիաները կարճ ժամանակահատվածում տարածվեցին երկրի այլ բնակավայրեր, որն էլ, ըստ ղազախական իշխանությունների, վերաճեց դրսից կառավարվող ահաբեկչական գործողությունների։

ՀԱՊԿ այսօրվա առցանց գագաթնաժողովին, որին մասնակցում էին դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարները, Ղազախստանի 68-ամյա նախագահը հայտարարեց, որ այլևս տիրապետում է ամբողջական պատկերին և կարող է ասել, որ անցած օրերի իրադարձությունները, որոնք ամենածանր ճգնաժամն էին երկրի անկախության 30-ամյա պատմության ընթացքում, նախապատրաստվել են մի քանի տարի, համակարգվել մեկ կենտրոնից, ինչի հետևանքով բախումները, մարտական գործողությունները միաժամանակ տարածվել էին երկրի 17 մարզերից 11-ում՝ գլխավորապես կենտրոնանալով երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։

«Վստահաբար հայտարարում եմ Ղազախստանի դեմ ագրեսիային ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների մասնակցության մասին։ Պատահական չէ, որ բանդիտները գիշերները հարձակվում էին դիահերձարանների վրա, տանում էին իրենց զոհված հանցակիցների դիակները, նաև հավաքում էին գրոհայինների դիակները ուղղակի մարտի դաշտում։ Սա միջազգային ահաբեկիչների հայտնի պրակտիկան է։ Հենց այս եղանակով նրանք թաքցնում են հետքերը։ Ակնհայտ էր նպատակը՝ մեր տարածքում ձևավորել քաոսի գոտի՝ հետագայում իշխանությունը զավթելու մտադրությամբ։ Իրադրությունը Ղազախստանում ստացավ կրիտիկական բնույթ. Ալամաթին ու մարզային ինը կենտրոններ բանդիտների ձեռքում էին», - հայտարարեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Այդպես էլ չնշելով, թե դրսից կառավարվող ինչ կենտրոնի մասին է խոսքը, կամ որ երկրից էին ահաբեկիչները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև ժամկետ չնշեց, թե կոնկրետ երբ կավարտվի ՀԱՊԿ հինգ անդամ երկրների առաքելությունը Ղազախստանում։

Կենտրոնասիական այդ երկրում դաշինքի առաքելության հստակ ժամկետների մասին չխոսեց նաև տեսակոնֆերանսին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Միայն տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Ղազախստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին. «Արդեն երեկ ողջ ծավալով ավարտել ենք [Ղազախստանում] մեր զորախմբի տեղաբաշխումը։ Չորս օրում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ինքնաթիռների միջոցով իրականացվել է ավելի քան 180 չվերթ։ Հավաքական խաղաղապաh ուժերի զորախմբերը տեղակայված են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի մարզում։ Հրամանատարական կետը Ալմաթիում գտնվող [Ղազախստանի] ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտում է։ Ըստ ղազախական կողմի հետ համաձայնեցված ծրագրի, հավաքական խաղաղապաh ուժերը ձեռնամուխ են եղել ռազմական և պետական կարևոր օբյեկտների պահպանության և պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատասխանատվության գոտիներում իրավիճակի կայունացման պայմանների ստեղծմանը»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զուգահեռներ տարավ ղազախական իրադարձությունների և Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Բելառուսում տեղի ունեցածի միջև՝ ըստ էության, արևմտյան երկրներին մեղադրելով ՀԱՊԿ անդամ երկրում արյունալի իրադարձությունների համար. «Դասերը, որոնց մասին այստեղ շատ խոսեցին, պետք է քաղի, կներեք արտահայտության համար, նախևառաջ Ուզբեկստանը։ Եթե այդ դասերը չեն քաղելու, ըստ մեր տեղեկությունների, ... իսկ դա արդեն դուք տեղում կտեսնեք, նրանց հայացքները նաև Ուզբեկստանի ուղղությամբ են»:

Նշելով, թե հեռանկարում ՀԱՊԿ-ին լուրջ մարտահրավերներ են սպասում, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն ամրապնդել դաշինքը՝ Լուկաշենկոն կոչ արեց այդ անելիս հայացքը չուղղել դեպի Արևմուտք, Ամերիկա, «այլապես վզներս կոլորենք»։

Հայտարարելով, որ Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունները բացառապես լեգիտիմ են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծեց. «Իհարկե, գիտակցում ենք, որ իրադարձությունները Ղազախստանում՝ արտերկրից մեր պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին փորձը չեն։ Այստեղ ես համաձայն եմ [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորևիչի հետ, և ՀԱՊԿ գծով ձեռնարկված միջոցները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա մեր իսկ տանը ապակայունացնել իրավիճակը և իրականացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարները»։

Անցած տարի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստան, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն Ռուսաստանի գլխավորած դաշինքը այդպես էլ գործնական որևէ քայլի չդիմեց։ Մինչդեռ, Ղազախստան զորք ուղարկելու որոշումը բառացիորեն երկու ժամում կայացվեց։