Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023
Economy

«Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը հավատ է ներշնչում հայկական բիզնեսին (տեսանյութ)

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացրեց 2021 թվականին իր ֆինանսավորմամբ իրականացված սոցիալական պատասխանատվության 3 ծրագիր։ Իր բացման խոսքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով, որոնք տնտեսության ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ու ո՛չ էլ հասարակական հատվածը միայնակ առերեսվել չեն կարող։

«Սա է պատճառը, որ ընկերությունը որդեգրել է հասարակության հետ ընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու քաղաքականություն։ Դժվար պահերին, իհարկե, կարելի է ոչինչ չանել։ Մենք, սակայն, այլ ուղին ենք ընտրել, որպեսզի բիզնես-հասարակություն-պետություն գործակցության շղթայի շնորհիվ ունենանք ավելի լավ ապագա»,- նշել է նա։

Մասնակիցներին ողջունեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Նախարարն ընդգծեց, որ բիզնեսի տրամաբանությունն ու նպատակները հատկապես վերջին 20 տարում փոխվել են․ շահույթ ստանալը, եկամուտ ունենալը այլևս ինքնանպատակ չեն:

«Եթե մենք բիզնեսին միայն նայում ենք, որ հարկատու է ինքը և պարտավոր է դա անել, էդ դեպքում պետություններն էլ հաջողություն չեն ունենում, կառավարություններն էլ հաջողություն չեն ունենում։ Իսկ եթե դուք բիզնեսին նայում եք որպես գործընկեր, որն իր ռիսկի շնորհիվ բացի հարկ վճարելուց նաև պատրաստակամ է այլ հարցեր լուծել, սա ստացվում է այն գործընկերային հարաբերությունները, որի մասին մենք երազում ենք և որը մենք ուզում ենք ստեղծել։ Տվյալ դեպքում այսօրվա միջոցառումը այդ բովանդակությունն ունի ինձ համար, և սա էլի մի օրինակ է, թե ինչպես կարող է բիզնեսը առանց պետության միջամտության լուծել խնդիրներ»,- այս համոզմունքը հայտնեց Վահագն Խաչատրյանը։ 

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին հարաբերությունների գծով  կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի խոսքով՝ սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպատակաուղղված են երկրի, տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:

«Այս տարի բավականին հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, որոնք միտված են եղել իրար կապել տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները, մասնագիտական դասընթացների ու կողմնորոշման միջոցով նոր էջ բացել զորացրված երիտասարդների համար, ինչպես նաև օգնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին իրենց իսկ աշխատանքի շնորհիվ ապրել ավելի լավ կյանքով»,- ներկայացրեց Վիկտորիա Պողոսյանը:

Ներկայացնելով «Հանուն բարեկեցիկ ապագայի» նախագիծը՝ «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը շեշտեց, որ տրամադրված օգնությունը մեկանգամյա չէր, այլ՝ երկարաժամկետ և մարդկային կյանքի որակ փոխող։

««Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի հետ համագործակցության շրջանակում մենք օգնել ենք 45 ընտանիքի, ովքեր հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակներում, աղքատ էին կամ ծայրահեղ աղքատ, և այս ծրագրում ընդգրկված ընտանիքները, բոլորը՝ առանց բացառության, այսօր հստակ ունեն իրենց գործը, ունեն կայուն եկամուտ  և կարողանում են բացառապես իրենց աշխատանքի միջոցով հաղթահարել կամ լուծել իրենց ընտանիքի խնդիրները»,- նշեցՏաթև Այրումյանը։

Մեկ այլ՝ «Նոր էջ» նախագծի շրջանակում մարտական գործողություններին մասնակցած երիտասարդները հնարավորություն են ստացել վերադառնալ բնականոն կյանքի։ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նախագիծը ներկայացնելիս նշեց․ «Անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են, ընդհանրապես, այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Հետագայում հավաքված տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա։ Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավելի դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը»։

Սոցիալական պատասխանատվության երրորդ ծրագրի իմաստը տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները իրար կապելն էր, Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտներում տեխնոլոգիական գաղափարների ու լուծումների կիրառման շնորհիվ որակական զարգացման հասնելը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագծի ղեկավար Արթուր Փոքրիկյանը պատմեց․ «Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը նաև այլ ավանդական ոլորտներն են։ Որպեսզի տնտեսությունը կարողանանք տեղափոխել այլ հարթակ, շատ կարևոր է որոշակի բալանսավորում ունենալ տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտներում, հնարավորություն տալ տեխնոլոգիաներին ներթափանցել ավանդական տնտեսության ճյուղեր և փոխել վիճակ՝ էապես բարձրացնելով արդյունավետությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում ունեցանք 117 փայլուն գաղափար, 25 հաղթող թիմ, որոնցից 9-ը մարզերից էին»։

Նոր սերնդի տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և գիտականորեն գնահատելու համար ընկերությունը համաշխարհային մակարդակով ներդրել է մոտ 8 մլրդ դոլար։ Հայաստանում էլ 2018 թվականին բացվել է «Ֆիլիպ Մորրիս»-ի երրորդ գիտահետազոտական կենտրոնը՝ Շվեյցարիայից ու Սինգապուրից հետո։ Մոտ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարվել՝ ներառյալ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գտնվող կենտրոնի շենքը հիմնովին վերանորոգելու, ինչպես նաև գիտության ոլորտում հայ ուսանողներին ու ասպիրանտներին կրթաթոշակներ տրամադրելու, գիտական խմբերին աջակցելու ուղղությամբ։ Այն գիտական ոլորտները, որոնք Հայաստանում խթանում է «Ֆիլիպ Մորիս»-ը, ծխախոտային արդյունաբերության հետ կապ չունեն․ թիրախավորված են տվյալների գիտությունը, նյութաբանությունը, ինժեներությունը և մի շարք այլ ոլորտներ։ Սա նույնպես պատահական ընտրություն չէ, քանի որ «Ֆիլիպ Մորրիս»-ը որդեգրել է նոր քաղաքականություն․ բիզնեսը զարգացնել նիկոտինի հետ ոչ մի կապ չունեցող մի շարք ուղղություններում։

Բացի տեխնոլոգիական փոխակերպումից, «Ֆիլիպ Մորրիս»-ը փոխակերպում է նաև բիզնես համայնքը՝ բերելով նոր մշակույթ։ Արդեն երրորդ տարին է, ինչ ընկերությունը Հայաստանում արժանանում է «Լավագույն գործատու» հավաստագրմանը, ինչը վկայում է մարդկային ռեսուրսների ոլորտում կիրառվող առաջադեմ փորձի ու մարդակենտրոն կառավարման մասին։ «Ֆիլիպ Մորրիս»-ը միակ ընկերությունն է, որ համաշխարհային մակարդակով արժանացել է հավասար վարձատրման հավաստագրին։ Հավաստագրումը ևս մեկ անգամ հաստատում է ընկերության պատրաստակամությունը աշխատավայրում ապահովել հավասար պայմաններ  և կարևոր հենք է ներառական ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու ճանապարհին: Շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընկերությունը վերջին 5 տարիներին համաշխարհային մակարդակով կրճատել է ջրի սպառումը 25%-ով, ինչպես նաև կրճատել է ածխաթթու գազի արտանետումները գրեթե 39%-ով` նպատակ ունենալով մինչև 2030 թվականը ապահովել առանց ածխաթթու գազի արտազատման արտադրություն։ Կարևոր է նշել նաև, որ Ֆիլիպ Մորրիսը վերամշակում է իր կողմից առաջացրած թափոնների 84%-ը, ինչով նույնպես ձևավորում է պատասխանատու արտադրության նոր մշակույթ։

Մանրամասները` տեսանյութում: