Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին
Տնտեսություն

«Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը հավատ է ներշնչում հայկական բիզնեսին (տեսանյութ)

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացրեց 2021 թվականին իր ֆինանսավորմամբ իրականացված սոցիալական պատասխանատվության 3 ծրագիր։ Իր բացման խոսքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով, որոնք տնտեսության ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ու ո՛չ էլ հասարակական հատվածը միայնակ առերեսվել չեն կարող։

«Սա է պատճառը, որ ընկերությունը որդեգրել է հասարակության հետ ընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու քաղաքականություն։ Դժվար պահերին, իհարկե, կարելի է ոչինչ չանել։ Մենք, սակայն, այլ ուղին ենք ընտրել, որպեսզի բիզնես-հասարակություն-պետություն գործակցության շղթայի շնորհիվ ունենանք ավելի լավ ապագա»,- նշել է նա։

Մասնակիցներին ողջունեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Նախարարն ընդգծեց, որ բիզնեսի տրամաբանությունն ու նպատակները հատկապես վերջին 20 տարում փոխվել են․ շահույթ ստանալը, եկամուտ ունենալը այլևս ինքնանպատակ չեն:

«Եթե մենք բիզնեսին միայն նայում ենք, որ հարկատու է ինքը և պարտավոր է դա անել, էդ դեպքում պետություններն էլ հաջողություն չեն ունենում, կառավարություններն էլ հաջողություն չեն ունենում։ Իսկ եթե դուք բիզնեսին նայում եք որպես գործընկեր, որն իր ռիսկի շնորհիվ բացի հարկ վճարելուց նաև պատրաստակամ է այլ հարցեր լուծել, սա ստացվում է այն գործընկերային հարաբերությունները, որի մասին մենք երազում ենք և որը մենք ուզում ենք ստեղծել։ Տվյալ դեպքում այսօրվա միջոցառումը այդ բովանդակությունն ունի ինձ համար, և սա էլի մի օրինակ է, թե ինչպես կարող է բիզնեսը առանց պետության միջամտության լուծել խնդիրներ»,- այս համոզմունքը հայտնեց Վահագն Խաչատրյանը։ 

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին հարաբերությունների գծով  կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի խոսքով՝ սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպատակաուղղված են երկրի, տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:

«Այս տարի բավականին հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, որոնք միտված են եղել իրար կապել տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները, մասնագիտական դասընթացների ու կողմնորոշման միջոցով նոր էջ բացել զորացրված երիտասարդների համար, ինչպես նաև օգնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին իրենց իսկ աշխատանքի շնորհիվ ապրել ավելի լավ կյանքով»,- ներկայացրեց Վիկտորիա Պողոսյանը:

Ներկայացնելով «Հանուն բարեկեցիկ ապագայի» նախագիծը՝ «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը շեշտեց, որ տրամադրված օգնությունը մեկանգամյա չէր, այլ՝ երկարաժամկետ և մարդկային կյանքի որակ փոխող։

««Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի հետ համագործակցության շրջանակում մենք օգնել ենք 45 ընտանիքի, ովքեր հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակներում, աղքատ էին կամ ծայրահեղ աղքատ, և այս ծրագրում ընդգրկված ընտանիքները, բոլորը՝ առանց բացառության, այսօր հստակ ունեն իրենց գործը, ունեն կայուն եկամուտ  և կարողանում են բացառապես իրենց աշխատանքի միջոցով հաղթահարել կամ լուծել իրենց ընտանիքի խնդիրները»,- նշեցՏաթև Այրումյանը։

Մեկ այլ՝ «Նոր էջ» նախագծի շրջանակում մարտական գործողություններին մասնակցած երիտասարդները հնարավորություն են ստացել վերադառնալ բնականոն կյանքի։ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նախագիծը ներկայացնելիս նշեց․ «Անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են, ընդհանրապես, այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Հետագայում հավաքված տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա։ Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավելի դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը»։

Սոցիալական պատասխանատվության երրորդ ծրագրի իմաստը տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները իրար կապելն էր, Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտներում տեխնոլոգիական գաղափարների ու լուծումների կիրառման շնորհիվ որակական զարգացման հասնելը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագծի ղեկավար Արթուր Փոքրիկյանը պատմեց․ «Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը նաև այլ ավանդական ոլորտներն են։ Որպեսզի տնտեսությունը կարողանանք տեղափոխել այլ հարթակ, շատ կարևոր է որոշակի բալանսավորում ունենալ տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտներում, հնարավորություն տալ տեխնոլոգիաներին ներթափանցել ավանդական տնտեսության ճյուղեր և փոխել վիճակ՝ էապես բարձրացնելով արդյունավետությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում ունեցանք 117 փայլուն գաղափար, 25 հաղթող թիմ, որոնցից 9-ը մարզերից էին»։

Նոր սերնդի տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և գիտականորեն գնահատելու համար ընկերությունը համաշխարհային մակարդակով ներդրել է մոտ 8 մլրդ դոլար։ Հայաստանում էլ 2018 թվականին բացվել է «Ֆիլիպ Մորրիս»-ի երրորդ գիտահետազոտական կենտրոնը՝ Շվեյցարիայից ու Սինգապուրից հետո։ Մոտ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարվել՝ ներառյալ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գտնվող կենտրոնի շենքը հիմնովին վերանորոգելու, ինչպես նաև գիտության ոլորտում հայ ուսանողներին ու ասպիրանտներին կրթաթոշակներ տրամադրելու, գիտական խմբերին աջակցելու ուղղությամբ։ Այն գիտական ոլորտները, որոնք Հայաստանում խթանում է «Ֆիլիպ Մորիս»-ը, ծխախոտային արդյունաբերության հետ կապ չունեն․ թիրախավորված են տվյալների գիտությունը, նյութաբանությունը, ինժեներությունը և մի շարք այլ ոլորտներ։ Սա նույնպես պատահական ընտրություն չէ, քանի որ «Ֆիլիպ Մորրիս»-ը որդեգրել է նոր քաղաքականություն․ բիզնեսը զարգացնել նիկոտինի հետ ոչ մի կապ չունեցող մի շարք ուղղություններում։

Բացի տեխնոլոգիական փոխակերպումից, «Ֆիլիպ Մորրիս»-ը փոխակերպում է նաև բիզնես համայնքը՝ բերելով նոր մշակույթ։ Արդեն երրորդ տարին է, ինչ ընկերությունը Հայաստանում արժանանում է «Լավագույն գործատու» հավաստագրմանը, ինչը վկայում է մարդկային ռեսուրսների ոլորտում կիրառվող առաջադեմ փորձի ու մարդակենտրոն կառավարման մասին։ «Ֆիլիպ Մորրիս»-ը միակ ընկերությունն է, որ համաշխարհային մակարդակով արժանացել է հավասար վարձատրման հավաստագրին։ Հավաստագրումը ևս մեկ անգամ հաստատում է ընկերության պատրաստակամությունը աշխատավայրում ապահովել հավասար պայմաններ  և կարևոր հենք է ներառական ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու ճանապարհին: Շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընկերությունը վերջին 5 տարիներին համաշխարհային մակարդակով կրճատել է ջրի սպառումը 25%-ով, ինչպես նաև կրճատել է ածխաթթու գազի արտանետումները գրեթե 39%-ով` նպատակ ունենալով մինչև 2030 թվականը ապահովել առանց ածխաթթու գազի արտազատման արտադրություն։ Կարևոր է նշել նաև, որ Ֆիլիպ Մորրիսը վերամշակում է իր կողմից առաջացրած թափոնների 84%-ը, ինչով նույնպես ձևավորում է պատասխանատու արտադրության նոր մշակույթ։

Մանրամասները` տեսանյութում: