Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
Քաղաքականություն

Փակ ցիկլ. Փաշինյանին հեռացնելու ներքաղաքական ինտրիգը

Հասկանալի է, թե ինչու է արմատական ընդդիմությունը դնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ընտրությանը մասնակցության բացառման հարց:

 

Գործնականում դա նույնիսկ Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու հարց է, ինչի համար էլ նրա դեմ քննադատության շեշտադրումները ոչ թե քաղաքական են, այլ անձնական: Եթե «Իմ քայլը» որևէ ձևաչափով մասնակցում է նոր ընտրության առանց Նիկոլ Փաշինյանի, ապա այդ ընտրությանը հաջողելու և ընդհանրապես «Իմ քայլի» քաղաքական որևէ հեռանկար հայտնվում է, մեղմ ասած, մշուշոտ վիճակում: Սա, իհարկե, չի վերացնում արմատական ընդդիմության՝ կառավարող նախկին համակարգի հանդեպ հանրային անվստահությունը: Բայց հանրային-քաղաքական մնացյալ դաշտում ստեղծում է վակուում: Իսկ հաշվի առնելով այն, որ նախկին կառավարող համակարգը, խոշոր հաշվով, այսօր միակ ինստիտուցիոնալացված սեգմենտն է՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններից ելնելով, ապա մնացյալ սեգմենտում ստեղծված վակուումի պայմաններում՝ զուտ տեսակարար կշռի և հարաբերակցության առումով, արմատական ընդդիմությունը ստանում է արդեն առավելություն քաղաքական ուժերի հարաբերակցության համատեքստում: Սա իրականում լոկ քաղաքական օպերատիվ-մարտավարության խնդիր չէ, որ դրսևորվում է ներկայումս: Այստեղ արտացոլվում է Հայաստանի համար հեռանկարային, ռազմավարական նշանակության խնդիր:

Բանն այն է, որ իրերի այդ դրությունը եթե թավշյա հեղափոխությունից հետո և դեռևս որոշակի ժամանակահատված իր մեջ պարունակում էր ավելի կառուցողականություն, ապա այժմ վերածվում է ապակառուցողական դրության, հատկապես հետպատերազմական շրջանում: Եթե Նիկոլ Փաշինյանը միակ ուժն է, որը պետք է բալանսավորի քաղաքական դաշտը ակնհայտորեն մեծամասնության աջակցություն չունեցող, մեծ անվստահություն վայելող, բայց նախկին համակարգի հարաբերական, տեսակարար առավելությունից, ապա սա արդեն, ըստ էության, վերածվում է փակ շրջանի: Հանրությունն ունի այդ շրջանը ճեղքելու խնդիր, ինչը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական նոր որակի և բովանդակության ի հայտ գալու պարագայում, որը, սակայն, անպայմանորեն պետք է անպայմանորեն ինստիտուցիոնալացվի: Այդ խնդիրը Հայաստանի համար ներկայումս ունի ընդհուպ ազգային անվտանգության նշանակություն, որովհետև առկա հարաբերակցությունը կազմալուծում է Հայաստանի հասարակական-քաղաքական օրգանիզմը, կաթվածահար անում այն: Իսկ երկրների ինքնիշխանությունը սպառնալիքներ է ունենում ոչ միայն արտաքին ագրեսիայի կամ, այսպես ասած, ներքին անկարգությունների, այլ փակ շրջանի մեջ հայտնվող քաղաքական ցիկլերով: