Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»
Հասարակություն

Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը

«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում: 

«Արդեն 100 տարուց ավել է, որ մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում կապի ոլորտում: Այսօր նոր թռիչք ենք իրագործում հաջորդ հարյուրամյակի համար և ստեղծում նոր ցանց օպտիկամանրաթելային հենքի վրա, որը աշխարհում լավագույններից մեկն է լինելու: Ներկայիս ցանցերում հիմնական մատակարար ուղին բաժանվում է բազմաթիվ սպառողների միջև, իսկ մեր նոր ցանցում յուրաքանչյուր բաժանորդ ստանալու է առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի: Ծառայությունները ստանալու են բոլորովին նոր որակ և այս ցանցի հնարավորությունները, կարծես թե, անսահմանափակ են», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նոր սերնդի ցանցը Երևանի տարածքում կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով, ինչի շնորհիվ ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի  փողոցների էսթետիկ տեսքը: NGN ցանցի զգալի առավելություններից կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր բաժանորդի ընձեռնվում է հնարավորություն ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի՝ իր բնակարանից միչև ընկերության տվյալների կենտրոն (data center), որը առանց տվյալների կորուստների բաժանորդին կապում է միջազգային ինտերնետի մայրուղիներին:

«Նոր ցանցում կիրառվող, ոլորտի  առաջատար արտադրողների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումները, և ցանցի ընձեռած արագությունը մեր բաժանորդների ինտերնետից օգտվելու փորձառությունը կբարձրացնեն բոլորովին նոր մակարդակի: Նոր ենթակառուցվածքը կտա ոչ միայն ինտերնետ ցանցին բարձրարագ համակցման, այլ նաև ցանցի ներսում մեծածավալ ինֆորմացիայի տեղափոխման հնարավորություն։ Այն կծառայի ինչպես մեր, այնպես էլ այլ օպերատորների կարիքներին։ Ցանցը ծառայելու է նաև որպես հենքային ցանց մեր ներկայիս և ապագայի նոր սերնդի բջջային ցանցի համար, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նաև շարժական ինտերնետի և բջջային հեռախոսակապի որակը», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Դավթաշեն վարչական շրջանում նոր ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված են «Տելեկոմ Արմենիա» ընկերության ավելի քան 120 աշխատակից: Ենթակառուցվածքը կառուցելու ընթացքում անցկացվելու է մոտ 100 կմ հիմնական մագիստրալ մալուխ և 400 կմ ավել օպտիկամանրաթելային ներշենքային գծեր, որոնց միջոցով ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո:

Нет описания.

 Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.