Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
uncategorized

Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը կընդլայնի տնտեսվարողների կարողությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը շրջանառության է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկավորման բնագավառում պետական հովանավորչական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, որը թելադրվում է առևտրային բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներով¬, ինչը լուրջ խոչընդոտ է գյուղատնտեսությունում բազմաթիվ տնտեսվարողների գործունեության համար:

Ըստ նախագծի՝ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետ միջոցներից է գյուղատնտեսությունում տնտեսվարողների վարկավորման մատչելիության բարձրացումը և վարկավորման պայմանների բարելավումը: «Գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման, գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, արտադրական կարողությունների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջանառու միջոցներ: Դրա ապահովման արդյունավետ մեխանիզմներից է նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման միջոցով վարկերի մատչելիության բարձրացումը: Վերջինս հնարավորություն կընձեռի ընդլայնել գյուղացիական տնտեսությունների կարողությունները, բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմաններն ու կյանքի որակը, բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը»,– ասված է նախագծի մեջ:

Ըստ նախագծի՝ ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները և պայմանները հնարավորություն են տալիս լուծելու միայն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրները: Ներկայումս խնդիր է վարկավորման պայմանների, մասնավորապես՝ վարկավորման ժամկետների, տրամադրվող վարկի գումարի ավելացման, սուբսիդավորվող տոկոսադրույքի մեծացումը, վարկերի նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, տնտեսվարողների ուսուցմանը և այլն: Իսկ սա ըստ Նախագծի հեղինակների՝ կարևորագույն խնդիր է:

Գիտենք, որ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով, դրանք գրեթե անմատչելի են արտադրատեխնիկական բարդ պայմաններ ունեցող և իրացման դժվարություններ ունեցող բազմաթիվ տնտեսվարողների համար:

Յուրաքանչյուր տարի ծրագիրն իրականացվել է երկու փուլով հանրապետության բոլոր համայնքներում: Ինչպես մայր գումարի մարման, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար արտոնյալ ժամկետ է սահմանվել առնվազն 6 ամիս: Ընդհանուր առմամբ, 2011 թ. ապրիլի 1–ից մինչև 2017 թ. հունիսի 30–ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 127 հազար 500 միավոր վարկ 106 միլիարդ 400 միլիոն դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 5 միլիարդ 100 միլիոն դրամ:

Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում