Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»
Общество

Երեք քայլ դեպի Սևանի խնդիրների լուծում՝ մասնագետների կողմից

Սևանա լճի ջրի «կանաչելու» կամ «ծաղկելու» երևույթը  մեծ մտագոհություն է առաջացրել հասարակության լայն շերտերի մոտ: Բնապահպաններն ահազանգում են, որ լիճը ճահճացման լուրջ վտանգի առջև է կանգնած:  Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ, ում պնդմամբ Սևանի պահպանության մասին օրենքի կետերը չեն իրականցվում, հոգատար վերաբերմունք չկա Սևանի հանդեպ, «Սևան» ազգային պարկը մատնված է անգործության:  

«Սևանա լճի փրկության համար առաջնային խնդիր է ջրի մակարդակի բարձրացումը,  կենսաբանական և քիմիական մաքրման կայանների տեղադրումը Սևանա լիճ թափվող գետերի վրա, Որոտան-Արփա թունելի գործարկումը: Կարևոր է նաև Սևանա լճից հավելյալ ջրառի բացառումը:

Նրա խոսքով՝ այժմ մեծ թափով զարգանում է սննդային տուրիզմը, և լճին մեծ վնաս են հասցնում ափամերձ օբյեկտները: Տիկին Զարաֆյանի պնդմամբ՝  եթե մեծ քանակությամբ օրգանական նյութեր անընդհատ չլցվեին լիճը, բնականաբար, այդպիսի  «ծաղկման» գործընթաց չէր լինի.

«Այս տարի Սևանա լճի «ծաղկումը» մեծ չափերի է հասնում, ինչն անհանգստացնողն է»:

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե լճի աղտոտման, կանաչելու պատճառը սննդի օբյեկտներն են, ըստ նրա՝ առավել վտանգավոր են կեղտաջրերը, որոնք հարակից համայնքներից թափվում են Սևանա լիճ: 

«Ափամերձ օբյեկտների հասցրած վնասը ծովի մեջ մի կաթիլ է: Շատ ավելի մտահոգիչ է շրջակա համայնքներից եկող  կեղտաջրերի, սելավաջրերի թափվելը Սևանա լիճ, որոնց մեջ պարունակվում են մեծ քանակությամբ աղտոտիչներ՝  վնաս հասցնելով Սևանին:  Ամենամեծ խնդիրը դրանց մաքրման հարցն է: Չկան մաքրման կայաններ, իսկ ջրիմուռները  գլուխ են բարձրացրել՝ օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ»,-նշեց Գուլանյանը:   

Բայց ըստ նրա՝ կանաչելու գործընթացը ինդիկատոր չէ լճի վերանալու և ճահճանալու համար: Նրա խոսքով՝ եթե բարձր ջերմաստիճան չլինի, ջրիմուռները չեն ակտիվանա, բայց Սևանի խնդիրները կպահպանվեն: 

Նրա խոսքով՝ Սևանա լճի խնդիրների լուծումը բավականին թանկ հաճույք է և մեղադրել «Սևան» ազգային պարկին անգործության մեջ այս հարցում ճիշտ չէ: Խնդրի լուծման հասցեատերը ավելի շուտ ՀՀ կառավարությունն է և միջազգային կազմակերպությունները, քանի որ Սևանը աշխարհի ամենամեծ ջրավազաններից  և  հարստություններից մեկն է: 

«Տնտեսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ առկա խնդիրների լուծման համար: Նաև  պետք է ժողովրդի կենսամակարդակի փոփոխություն տեղի ունենա, մարդիկ սկսեն գնահատել ջրի արժեքը և պահպանել այն»,-հավելեց նա:  

Գուլանյանի խոսքով՝ Սևանա լճի մակարդակը մինչև սահմանված նիշը պետք է բարձրանար  2022թ., բայց հետո ծրագիրը երկարաձգվել է: 

Վահե Գուլանյանը նշեց Սևանի փրկության 3 քայլերը՝  Սևանա լճի  ջրի մակարդակի բարձրացում, մաքրման կայանների ինտենսիվ կառուցում,  որոշակի կենդանական տեսակների, օրինակ, ձկների արհեստական աճեցում, որոնք օրգանական նյութ են մշակում: Ավելացրեց նաև, որ անհրաժեշտ է  ծանծաղուտներում խորացման աշխատանքներ իրականացնել:

                                                                                          Սուսաննա Թամազյան