Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Право

Չեմ կարողանում վերադառնալ այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: 

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասել է Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ​

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն է ներկայացրել Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։