Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան
Իրավունք

Չեմ կարողանում վերադառնալ այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: 

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասել է Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ​

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն է ներկայացրել Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։