Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման անվան տակ ձևավորվող քաղաքական օրակարգում հաճախ առևտրային կապերի առկայությունը ներկայացվում է որպես հարաբերությունների առաջընթացի ապացույց։ Տրամաբանությունը թվում է պարզ. եթե նախկինում երկու երկրների միջև գրեթե բացակայում էր օրինական առևտուրը, իսկ այժմ արդեն կան ապրանքների ներմուծման փաստեր, ապա, կարծես, հակամարտային հարաբերությունները աստիճանաբար փոխակերպվում են տնտեսական համագործակցության։

Այս մեկնաբանությունը (հասկանալի է՝ պաշտոնական), սակայն, բաց է թողնում մի էական տարբերություն. առևտրի պարզ առկայությունը դեռևս չի նշանակում հավասարակշռված տնտեսական փոխկապակցվածություն։ Իսկ 2026 թվականի առևտրային տվյալները ցույց են տալիս ոչ թե փոխադարձ ինտեգրման ձևավորված համակարգ, այլ խիստ անհամաչափ հարաբերություն։ Առևտրային հոսքի հիմնական ուղղությունը Ադրբեջանից դեպի Հայաստան է. հակառակ ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումը կա՛մ բացակայում է, կա՛մ ունի այնքան փոքր ծավալ, որ դժվար է այն դիտարկել որպես երկկողմ առևտրային կապի իրական հիմք։

Երբ մի կողմը մյուսին ապրանք է վաճառում առանց հակառակ ուղղությամբ համարժեք վաճառքի, դա փոխադարձ առևտրային փոխկախվածություն չէ, այլ միակողմանի մատակարարման հարաբերություն։ Տարբերությունը սկզբունքային է։ Տնտեսական փոխկախվածությունը ենթադրում է կառուցվածք, որտեղ երկու կողմերն էլ միմյանց համար ունեն նշանակալի շուկաներ, մատակարարումներ, ներդրումներ կամ արժեքային շղթաներ, ինչը ստեղծում է որոշակի հավասարակշռություն։ Երբ հարաբերության մեջ գերակշռում է միայն մեկ ուղղությամբ հոսքը, կախվածության ռիսկն աստիճանաբար կենտրոնանում է ներմուծող կողմի վրա։ Հենց սա է Հայաստան–Ադրբեջան առևտրային պատկերի հիմնական խնդիրը. առկա տվյալներն ավելի շատ վկայում են ասիմետրիկ կառուցվածքի, քան փոխադարձ համագործակցության ձևավորման մասին։

Այս ասիմետրիայի ամենազգայուն օղակը էներգակիրներն են։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող ապրանքների կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում հենց էներգետիկ նշանակություն ունեցող ապրանքները։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է շուրջ 20 միլիոն դոլարի (մոտ 7 միլիարդ դրամի) ապրանք, այդ թվում՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք և շինարարության մեջ օգտագործվող ջերմամեկուսիչ ծակոտկեն սալեր։ Սա զուտ առևտրային վիճակագրության ցուցանիշ չէ. ապրանքային կառուցվածքն ինքնին խնդիրը տեղափոխում է տնտեսական անվտանգության հարթություն։ Բենզինն ու դիզելային վառելիքը սովորական սպառողական ապրանքներ չեն. դրանք լայնորեն կիրառվում են տրանսպորտում, գյուղատնտեսությունում, շինարարությունում և լոգիստիկայում, ուստի դրանց մատակարարման կայունությունը կարող է ունենալ համակարգային նշանակություն։

Եթե էներգետիկ շուկայի որևէ հատվածում մեկ արտաքին մատակարարի դերը շարունակաբար մեծանում է, ապա նույնիսկ քաղաքական հարաբերությունների բարենպաստ պայմաններում ձևավորվում է խոցելիության որոշակի մակարդակ։ Իսկ եթե այդ մատակարարը միաժամանակ նաև քաղաքական ու անվտանգային հակասությունների երկար պատմություն ունեցող հարևան պետություն է, հարցն արդեն դուրս է գալիս զուտ առևտրային արդյունավետության սահմաններից։

Այստեղ, սակայն, կարևոր է մեկ հստակեցում. Ադրբեջանի կողմից նավթամթերքի մատակարարման փաստն ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանն արդեն հայտնվել է Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ։ Նման եզրակացությունն այս փուլում կլիներ չափազանց կտրուկ։ Կախվածությունը պետք է գնահատել ոչ միայն ներկրման փաստով, այլև մատակարարի շուկայական մասնաբաժնով, այլընտրանքային աղբյուրների առկայությամբ, փոխարինման արժեքով, պահեստավորման հնարավորություններով և այն ժամանակահատվածով, որի ընթացքում հնարավոր կլինի փոխարինել տվյալ մատակարարին։ Այլ կերպ ասած՝ 20 միլիոն դոլարի շրջանառությունն ինքնին չի ապացուցում ազգային տնտեսության լայնածավալ կախվածությունը, բայց կարող է ցույց տալ այնպիսի հարաբերության ձևավորման վաղ փուլը, որը, չկառավարվելու դեպքում, ապագայում կարող է վերածվել կախվածության։

Հենց այս պատճառով խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «Ադրբեջանից ապրանք ներմուծել՝ այո՞, թե՞ ոչ» պարզունակ երկընտրանքի, այլ տնտեսական անվտանգության և մատակարարման դիվերսիֆիկացման տրամաբանության շրջանակում. որքանո՞վ է հեշտությամբ և մրցունակ պայմաններով փոխարինելի տվյալ ապրանքն այլ երկրներից ներկրմամբ։ Որքան ցածր է այդ փոխարինելիությունը, այնքան բարձր է կառուցվածքային կախվածության ձևավորման հավանականությունը։ Այս զգուշավորության անհրաժեշտությունը ցույց է տալիս մեկ այլ իրողություն։ 2026 թվականի մարտին ադրբեջանական վիճակագրության մեջ արձանագրվել է 960 դոլարի «ներմուծում Հայաստանից»։ Առաջին հայացքից այս թիվը կարող էր ընկալվել որպես Հայաստանից Ադրբեջան արտահանման պատմական մեկնարկ։ Սակայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հետագայում պարզաբանել է, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներմուծված և այնուհետև Ադրբեջան վերաուղարկված վարդերի մասին է։ Մաքսային վիճակագրության մեթոդաբանության համաձայն, գործընկեր երկիր է համարվել այն երկիրը, որտեղից ապրանքն անմիջականորեն ուղարկվել է, ուստի այն գրանցվել է որպես Հայաստանից ներմուծված։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան զգույշ պետք է լինել «Հայաստանը սկսել է արտահանել Ադրբեջան» ձևակերպման նկատմամբ, քանի որ վիճակագրական գրանցումը և ապրանքի իրական տնտեսական ծագումը միշտ չէ, որ նույնն են։ Ստացվում է հակասական պատկեր. մինչ քաղաքական հռետորաբանության մեջ շեշտադրվում է տնտեսական հարաբերությունների առաջընթացը, առևտրային հոսքերի իրական կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանից Ադրբեջան ուղղակի արտահանման ծավալ դեռ գոյություն չունի։

Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև շինանյութերին։ Ջերմամեկուսիչ սալերի ներմուծումը կարող է լինել լիովին շուկայական տրամաբանությամբ հիմնավորված գործարք, սակայն եթե որևէ արտադրատեսակի մատակարարման մեջ մեկ երկրի բաժինը շարունակաբար մեծանում է, պետք է հետևել ոչ միայն ներկրման գնին, այլև հայկական արտադրության մրցունակությանը։ Եթե էժան ներկրումը երկարաժամկետ ճնշում է տեղական արտադրողին և հանգեցնում արտադրական կարողությունների կրճատմանը, ապա կարճաժամկետ սպառողական օգուտը կարող է վերածվել երկարաժամկետ արտաքին կախվածության. սա մատակարարման շղթայի և տեղական արտադրական կարողության դասական հակասությունն է։

Կարևոր է նաև խուսափել չհիմնավորված կանխատեսումներից։ Այն, որ Ադրբեջանից վառելիքի ներմուծումն ապագայում կարող է աճել, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պարտադիր կերպով կվերածի այդ կապն ազդեցության գործիքի։ Բայց տնտեսական անվտանգության տրամաբանությունը հենց այստեղ է. վտանգը պետք է գնահատել ոչ միայն այն ժամանակ, երբ այն արդեն դրսևորվել է, այլ դեռ այն փուլում, երբ հնարավոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Այս իմաստով Հայաստանի համար առավել անվտանգ մոդելը «Ադրբեջանից որքան հնարավոր է շատ ապրանք ներմուծելը» չէ, այլ «Ադրբեջանի հետ առևտուրը զարգացնել այնքան, որքան այն մեծացնում է ընդհանուր տնտեսական դիմակայունությունը՝ չստեղծելով մեկ մատակարարից կրիտիկական կախվածություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում