ԱՄՆ-ն կարող է բազմաթիվ դաշնակիցներ ունենալ, սակայն Ռուսաստանը Չինաստանին ունի. The New York Times-ն անդրադարձել է ռուս-չինական գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում» ավելի քան հարյուր տարբեր երկրներ էին ներկայացվել, սակայն տեղ չէր գտնվել Ռուսաստանի, Չինաստանի և մի քանի այլ երկրների համար:
Այս մասին գրում է The New Yotk Times-ը՝ նշելով, որ Պեկինն ու Մոսկվան աննշան կորուստ են ունեցել գագաթնաժողովին չմասնակցելուց, քնաի որ նրան մոտ ամուր և բարեկամանկան հարաբերություններ են ձևավորվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությոնը Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ներկա գտնվելու մասին, ամերիկացի լրագրողների կարծիքով, հակադրվում է Բայդենի՝ մրցումները բոյկոտելու որոշմանը:
Չինաստանի ղեկավարի դիրքորոշումն, իր հերթին, բացահայտում է Չինաստանի վերաբերմունքն ԱՄՆ-ի՝ այլ երկրների հետ «ընկերանալու» փորձերին՝ ընդդեմ աշխարհաքաղաքական մրցակիցների:
Հոդվածի հեղինակներն ուշադրություն են դարձրել Սի Ծինփինի խոսքին, որի համաձայն՝ «երկու երկիրը պաշտպանում են ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական նշանակությունը»:
Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը տեսաժողովի ձևաչափով կայացել է ժամեր առաջ:
Ամերիկյան պարբերականը մեջբերում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքը: Նրա խոսքով՝ չինացի ղեկավարը Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ «թեև Ռուսաստանն ու Չինաստանը պաշտոնապես դաշնակիցներ չեն, իրենց հարաբերությունները արդյունավետությամբ և մտերմությամբ գերազանցում են դաշինքի ներսում ձևավորվող հարաբերույունները»: