Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. Սանոսյան

Մինչև այս շաբաթվա վերջ հնարավոր է ավարտել Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝մանրամասնելով, թե վերջին մեկ կիլոմետրն է մնացել, որ ասֆալտապատվի. - «Հենց եղանակային պայմաններ ունենանք, նույնիսկ կարող ա էս շաբաթվա մեջ ավարտենք»։

Սեպտեմբերին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։ Պարբերական հանդիպումներ սկսվեցին իրանցի պաշտոնյանների հետ, որոնք Հայաստանի իշխանություններին այս հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Բայց այլընտրանքային այս ճանապարհը ևս խնդիրներ է առաջացնում իրանցի բեռնափոխադրողների համար։

Տաթևի ոլորանների հատվածը դժավարանցանելի է, ընդունում է նախարարը. - ««Տաթևի ձորում երեք ոլորան կա, որտեղ դժվարությամբ են մեծ բեռնատարները պտտվում, բայց ոչ անհնար, այսինքն՝ կարող են անցնել։ Եվ այդ խնդիրը հաշվի առնելով, որպեսզի այդ խնդիրը չլինի, մենք Տաթևից Լծեն ճանապարհի կառուցման ծրագիրն ենք հիմա իրականացնում։ Այս պահին երկու ընկերություն այդ տասնինը կիլոմետր հատվածում աշխատում են տարբեր կողմերից, որպեսզի արագ իրականացվի։ Այս տարի գրունտային մասը կանենք, բայց ասֆալտապատման աշխատանքները կմնա 22 թվականին»։

Այլընտրանքային ճանապարհին այլընտրանք հանդիսացող մեկ այլ ճանապարհի կառուցումը դեռևս չի նշանակում, որ իշխանությունները այլևս հույս չեն կապում Ադրբեջանի վերհսկողության տակ անցած Գորիս - Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատված հետ։ Ամեն ինչ կորոշի դեմարկացիան և դելիմիտացիան ասում է նախարարը. - «Մենք այդ ճանապարհից ձեռք չեն քաշելու, այդ ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է։ Այսինքն՝ դեռ դելիմիտացիա, դեմարկացիա երևույթը ցույց կտա էդպես է թե չէ։ Էդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ, համաձայն եք։ Չի կարող անընդհատ սահմանում ինչ-որ... որևէ մեկը վեր կենալ ասել՝ սա մերն է, սա նրանն է և, ձեր ասածի նման, ինչ-որ մեկի մեքենային էլ նույնիսկ հարվածել։ Դա չի կարող անվերջ շարունակվել»։

Թե խորհրդային որ քարտեզներով է իրականացվելու գործընթացը, Սանոսյանը չգիտի։ Բայց մասնագիտությամբ աշխարհագրագետ նախարարը նշում է, որ տարբեր թվականների քարտեզները միմյանից կարող են տարբերվել։ Ի՞նչ պատկեր կունենանք ասենք 1920 -ակաների քարտեզով։ Հենց այս թվականի քարտեզների մասին էր, ըստ տեղական ու ռուսական լրատվամիջոցների, խոսել Ռուսաստանի նախագահը։ Պուտինը թեև թվական չէր նշել, բայց շեշտել էր, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ սկսել դեմարկացիան ու դելիմիտացիան, քանի որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի Գլխավոր շտաբում են։

 

«20-ականների քարտեզում, կարծում եմ, բավական փոփոխություններ կան, բայց թե որտեղ, ինչպես... Կարծում եմ, Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես Հայաստանի Հանրապետության տարածք», - նշեց Սանոսյանը։

Արդյո՞ք հիմք է ընդունվելու 20-ականների քարտեզը։ Այս մասին այս չորեքշաբթի վարչապետին Ազգային ժողովում հարց էր ուղղել ընդդիմադիր պատգամավորներից մեկը։ Փաշինյանը հստակեցրել էր, թե էականը ոչ թե քարտեզի թվականն է, այլ իրավական հիմքը. - «Տարբեր թվականի քարտեզները ընդամենը իրար վերատպումներ են, և մենք պետք ա էդ քարտեզներով խորանանք, հասկանանք որն ա, որ ունի իրավական հիմք։ Էսինչ շրջանի կենտկոմը որոշում ա էսինչ արոտավայրը նվիրել մեր եղբայրական էսինչ շրջանին։ Նրանք էլ իրենց հերթին մի փոքր... այսինքն՝ մեր ուսումնասիրությունը ցույց ա տալիս, որ անընդհատ պրոցեսներ են գնացել, որոնք էդ առումով, ես ընդունում եմ, իրավական հիմք էս տրամաբանությամբ չունեն»։

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, սակայն պետությունների առաջին դեմքերի միջև հանդիպման պայմանավորվածություն դեռևս չկա։